Կրեմլը բացահայտել է Աբու Դաբիի բանակցությունների շուրջ նոր տարաձայնությունները Չինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունը Մոսկվան մեղադրում է Էստոնիային՝ Ուկրաինային օդային տարածք տրամադրելու համար Եվրամիությունը խստացնում է ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումը Միացյալ Նահանգների հետախուզության ղեկավարը Պուտինին Ամերիկայի բարեկամ չի համարում Լիբիան Ուկրաինայից բացատրություն է պահանջում․ Բենգազիի հարվածները որակվել են որպես պատերազմի հայտարարություն Իրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ամերիկյան ռազմակայաններին Մերցը հայտարարել է, որ Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ Միացյալ Նահանգները հետաքննում է Իրանի հնարավոր կապը նավերի դեմ կիբեռհարձակումների հետ Ռուսաստանի կորուստները․ 490 հազար զոհ և ամսական մինչև 50 հազար սպանված կամ վիրավոր Ուկրաինայի ԶՈւ հարվածների հետևանքով մեկ շաբաթում Ռուսաստանի 65 բնակիչ է զոհվել. Միրոշնիկ Իրանը Միացյալ Նահանգներից 290 միլիարդ դոլարի փոխհատուցում է պահանջում 

Հայաստանը համարվում է թրաֆիքինգի դեմ առավել հաջող պայքար ծավալող երկրներից մեկն աշխարհում

Հայաստան

 Հայաստանը հինգերորդ տարին անընդմեջ մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ  պայքարում դասվել է 1-ին խմբում, ինչը նշանակում է, որ Հայաստանը համարվում է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ առավել հաջող պայքար ծավալող երկրներից մեկը: Հուլիսի 28-ին  լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց  ՀՀ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության պետ, Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի աշխատանքային խմբի ղեկավար, դեսպան Վահրամ Կաժոյանը: Նրա խոսքով` 2017 թվականի հունիսի 27-ին ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարկեց մարդկանց շահագործման վերաբերյալ տարեկան զեկույցը, որում անդրադարձ է արվում աշխարհի տարբեր երկրներում ստեղծված իրավիճակին:

«ԱՄՆ պետքարտուղարության զեկույցում ընդգրկված 187 երկրներից առաջին խմբում դասակարգվել են միայն 36-ը: Հայաստանը ԱՊՀ երկրներից առաջին խմբում ընդգրկված միակ երկիրն է»,-ընդգծեց Կաժոյանը:

Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի աշխատանքային խմբի ղեկավարի խոսքով` Հայաստանը միացել է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարին առնչվող բոլոր միջազգային և տարածաշրջանային իրավական փաստաթղթերին և մշտապես պատրաստակամ է այդ երևույթի դեմ պայքարը կատարելագործելու նպատակով ակտիվ համագործակցել ոլորտում ներգրավված բոլոր դերակատարների հետ:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության կանանց հիմնահարցերի բաժնի գլխավոր մասնագետ Էլիանորա Վիրաբյանը նշեց, որ թրաֆիքինգի դեմ պայքարը առավել արդյունավետ դարձնելու նպատակով մշակվել են ենթաօրենսդրական ակտեր և կարգավորվել են մի շարք հարցեր՝ կապված հանձնաժողովի աշխատանքի, զոհերի ուղղորդման մեխանիզմների ու նրանց  պաշտպանության հետ:

« Վերջին երկու տարում աշխատանքային շահագործման դեպքեր են արձանագրվում: Եթե նախկինում թրաֆիքինգի զոհերը կանայք էին, ապա ներկայումս տղամարդիկ են: Թրաֆիքինգ իրականացնող անձինք հիմնականում բարեկամներն են կամ հարազատները, որոնց զոհերը վստահում են: 2015 թվականի նոյեմբերից մինչև 2016 թվականը թրաֆիքինգի զոհ են դարձել 24 անձ, որից 5-ը՝ կին, 19 տղամարդ:  24 զոհերից 3-ը անչափահաս են»,- ասաց Վիրաբյանը և հավելեց, որ այդ դեպքերը հիմնականում արձանագրվել են Հայաստանում և Ռուսաստանում: 

ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության 3-րդ վարչության թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ Վաչե Հովսեփյանը ներկայացրեց ոստիկանության կողմից արձանագրված թրաֆիքինգի դեպքերի վիճակագրական տվյալները:

«2017 թվականին Հայաստանում արձանագրվել է թրաֆիքինգի 7 դեպք, որից 4-ը աշխատանքային շահագործման դեպքեր են, 3-ը՝ սեռական: Աշխատանքային շահագործման բոլոր դեպքերն արձանագրվել են Հայաստանում: Նշված դեպքերից ի հայտ են եկել թրաֆիքինգի ենթարկված 12 տուժող` 5 արական և 7 իգական սեռի ներկայացուցիչներ, որոնցից 5-ը սեռական շահագործման տուժողներ են, 7-ը` աշխատանքային: 12 տուժողներից 6-ը անչափահասներ են: Համեմատության համար նշեմ, որ 2016 թվականին արձանագրվել է թրաֆիքինգի 10 դեպք, որից 7-ը աշխատանքային, 3-ը՝ սեռական շահագործման դեպքեր են»,- ասաց Հովսեփյանը:

ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության 3-րդ վարչության թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետը նշեց, որ թրաֆիքինգը շատ դեպքերում դրսևորվում է, երբ տուժողը պարտքեր ունի և խոցելի է, ինչն օգտագործվում է չարագործների կողմից:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կրեմլը բացահայտել է Աբու Դաբիի բանակցությունների շուրջ նոր տարաձայնություններըՉինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունըՄոսկվան մեղադրում է Էստոնիային՝ Ուկրաինային օդային տարածք տրամադրելու համարԵվրամիությունը խստացնում է ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումըՄիացյալ Նահանգների հետախուզության ղեկավարը Պուտինին Ամերիկայի բարեկամ չի համարումԼիբիան Ուկրաինայից բացատրություն է պահանջում․ Բենգազիի հարվածները որակվել են որպես պատերազմի հայտարարությունԻրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ամերիկյան ռազմակայաններինՄերցը հայտարարել է, որ Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետՄիացյալ Նահանգները հետաքննում է Իրանի հնարավոր կապը նավերի դեմ կիբեռհարձակումների հետԼուկաշենկոն խոստովանել է, որ պատրաստ չէ հրաժարվել հեռուստացույցից Ռուսաստանի կորուստները․ 490 հազար զոհ և ամսական մինչև 50 հազար սպանված կամ վիրավորՈւկրաինայի ԶՈւ հարվածների հետևանքով մեկ շաբաթում Ռուսաստանի 65 բնակիչ է զոհվել. Միրոշնիկ Իրանը Միացյալ Նահանգներից 290 միլիարդ դոլարի փոխհատուցում է պահանջումԱվելի քան մեկ միլիարդ դոլար՝ վեց օրում․ «Քրիստիսն» ամփոփել է Նյու Յորքի աճուրդներըԶանգվածային արտաքսում Ռուսաստանից. տասնյակ հազարավոր միգրանտներ են վտարվել Իմ մարմինը չի կարողանում կապ հաստատել ուղեղիս հետ. Բելլա Հադիդը` իր առողջական խնդիրների մասին Նան Գոլդինի նոր ֆիլմի առաջին ցուցադրությունը Լոնդոնի «Հեյվարդ» պատկերասրահում էՊենտագոնը հայտնել է Միացյալ Նահանգներում անօդաչու թռչող սարքերի զգալի թուլացման մասինՎրաստանից զանգվածային արտաքսումները շարունակվում են․ նրանց թվում են նաև ՀՀ-ի քաղաքացիներԱքլորի գլխով պարսկական սափորը Թուրինից հասել է Ուլան ԲատորԿատարցի միջնորդները շարունակում են շփումներն ԱՄՆ-ի և Իրանի միջև. Կատարի ԱԳՆ Թուրքիայում կործանվել է AS-532 ռազմական ուղղաթիռը Առաջին մանկական «Բուքերի» եզրափակչում 8 գիրք է․ հաղթողին կընտրեն նաև երեխաներըՈւկրաինան պատերազմը ոչ մի տեղ չի տեղափոխում. Կիևում արձագանքել են Լիբիայի պահանջին՝ բացատրելու ռուսական նավի վրա հարձակումը «Հայաքվե»-ն մերժում է իշխանության սահմանադրական նախագիծը և հայտարարում ընդդիմադիր համախմբման մասինՍտամբուլի արվարձանում մեկ օր շարունակ առյուծ էին որոնում, սակայն իշխանությունները հայտնել են, որ այն գոյություն չունի Բացվել է Ռոնալդուի ամենաբարձր արձանով թանգարանը Վանաձորում այսօր վրшերթի ենթարկված 8–ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր էԼոնդոնում նարինջների արկղերում գրեթե 900 կգ կոկաին են առգրավել Միջազգային «Էմմի»․ ֆրանսիական «Կարեմը» ճանաչվել է լավագույն դրամատիկ սերիալ«Էվկլիդը» գտել է մինչ այժմ հայտնի ամենահեռավոր քվազարըԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիԻ՞նչ է կատարվել աստղի ներսում պայթյունից ժամեր առաջ․ «Ուեբը» հետքեր է գտել փոշու մեջՆԳՆ ոստիկանները ավազակության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել (տեսանյութ) Ի՞նչ էին ուտում Ավստրալիայում 45 000 տարի առաջ․ երկու հնավայրի ոսկորները հուշում են պատասխանըԵգիպտոսում գտել են 3 400 տարվա ծեսի հետքեր՝ պապիրուսի 40 այրված բեկորների վրաԸնդդիմությունն առաջնորդվում է նոր քաղաքական փիլիսոփայությամբ․ քաղաքական մեկնաբանի դիտարկումը Մարիանյան իջվածքում՝ 6 148 մետր խորության վրա, գտել են պայթյունային ժայթքման հետքերԽոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կան վիրավորներՀունվարի 1-ից գարեջրի և մի շարք դեղերի մատակարարման հաշվարկային փաստաթղթերում նոր պահանջ կգործիՖրանսիան հանքանյութերի պաշար կստեղծի՝ Չինաստանից կախվածությունը նվազեցնելու համարՊեսկով. Պուտինը Շենժենում փաստաթղթեր չի հանձնել Թրամփին և Սի Ծինփինին Բրազիլիայի խորհրդարանը հավանություն է տվել պետական ծախսերի նոր սահմանափակմանըՄոսկվայում կայացել է Օվերչուկի և Գրիգորյանի աշխատանքային հանդիպումըՄեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել հութիների անվտանգության գործակալությունների ղեկավարների նկատմամբ Դրամական աջակցությո՞ւն, թե՞ ծառայություն․ Բրիտանիայում վերանայում են նպաստների կարգըԿրոնը՝ կուսակցական վեճի կենտրոնում․ Հարավային Կորեայի նախագահը միջամտել էՉինաստանը պատրաստվում է մինչև 2030 թվականը մարդ ուղարկել Լուսին Հռոմի պապ Ֆրանցիսկոսը իր օրագրում նշել է պատերազմների պատճառը Սրբուհի Գալյանը չլիներ, հիմա նախարարը Արփի Դավոյանը կլիներ, կներկայացներ Սահամանդրության նախագիծը
Ամենադիտված