Ադրբեջանը Վրաստանում կայանալիք զորավարժություններին չի մասնակցելու
Ադրբեջան
Վրաստանում հաջորդ շաբաթ տեղի են ունենալու ՆԱՏՕ-ի զորավարժությունները, որոնց Ադրբեջանը չի մասնակցելու:
Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
Զորավարժություններին մասնակցելու են Հայաստանի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Թուրքիայի և Ուկրաինայի զորքերը, իսկ Ադրբեջանի ՊՆ-ն վերջին պահին անսպասելորեն հայտնել է, որ չի մասնակցելու:
Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ` զորավարժություններին մասնակցությունից հրաժարվելու պատճառները հայտնի չեն և դրա վերաբերյալ հնարավոր չի եղել պարզաբանումներ ստանալ, ոչ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից, ոչ էլ` արտաքին գործերի նախարարությունից:
Ադրբեջանը չէր մասնակցել նաև վերջերս Ռումինիայում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի զորավարժություններին:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն