Ռուսաստանից բենզինի արտահանման արգելքը կերկարաձգվի մինչև տարեվերջ․ Ալեքսանդր Նովակ Ուկրաինայի հարվածը՝ ոչ միայն Ռուսաստանի, այլև ԱՄՆ-ի դեմ էր. Պեսկով Տոկաևի անսպասելի հայտարարությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալ Ավտովթար՝ Երևանում․ Աշտարակի խճուղում բախվել են «Mitsubishi»–ն, «Hyundai»–ն և «Volkswagen»–ը․ կա վիրավոր Դավիթ Խուդաթյանը և Իրանի նավթի նախարարը քննարկել են մատակարարվող գազի ծավալներն ավելացնելու հարցեր Իլոն Մասկն այլևս տրիլիոնատեր չէ 53-ամյա տղամարդուն երեք հոգով «BMW» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել են այլ վայր, ապա երեխաների ներկայությամբ ծeծի են ենթարկել Զինծառայողները ԳՇ պետին բարձրաձայնել են իրենց հուզող հարցերը (տեսանյութ) Արտաշատում ջրանջատում կլինի Իրանը միգրացիոն ուղիներով գործակալներ է ուղարկում Մեծ Բրիտանիա. The Telegraph Այս պшտերազմը պետք է դադարեցվի. հստակ ուղերձ՝ Պուտինին Կամո Ունանյանը՝ աշխարհի չեմպիոն 

Արցախում մեկնարկել են ուսուցիչների վերապատրաստման դասընթացները

 

 

«Գիտելիքը ուժ է» կրթական նախաձեռնության շրջանակում այսօր Արցախում մեկնարկել են ուսուցիչների վերապատրաստման դասընթացները, որոնք նախատեսված են Ստեփանակերտի, ինչպես նաև Մարտունու շրջանի գյուղական համայնքների և Մարտունի քաղաքի միջին և ավագ դպրոցների ֆիզիկայի, քիմիայի,կենսաբանության, մաթեմատիկայի, ինֆորմատիկայի ուսուցիչների, ինչպես նաև դասվարների և հումանիտար առարկաների մասնագետների համար:

Այս  մասին   «Արցախպրես»-ի թղթակցի  հետ  զրույցում  ասել  է  «Գիտելիքը ուժ է» կրթական նախաձեռնության հեղինակ Անուշ Եդիգարյանը՝ նշելով,  որ դասընթացները կազմակերպվում են Հայաստանից ժամանած մի խումբ մասնագետների նախաձեռնությամբ:

«Արցախի կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ միշտ կարևորվել է ժամանակակից մեթոդներով դասավանդման հարցը, և  մենք  էլ   որոշել ենք   համատեղ ուժերով սկսել այս նախաձեռնությունը: Փորձառու մասնագետները ոչ միայն կներկայացնեն կրթության ժամանակակից մոտեցումները, այլև պրակտիկ կիրառության գործնական պարապամունքներ կանցկացնեն: Եթե ուզում ենք կրթության ոլորտում առաջընթաց ապահովել՝ ժամանակակից մեթոդների կիրառումը պարզապես անհրաժեշտություն է: STEM-ը (Science, Technology, Engineering, Math, կամ՝ գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա) ներկայումս համարվում է համաշխարհային կրթության  հիմնական միտումներից  մեկը, քանի որ ժամանակակից աշխարհում ամենապահանջվածներից են դառնում նշված ոլորտների գիտելիքները»,- հավելել  է  Ա. Եդիգարյանը:

«Մենք      փորձում  ենք    Արցախում կրթության զարգացման գործում մեր ներդրումն ունենալ: Ուսուցիչների    վերապատրաստման  ծրագիրը   հավանության   է    արժանացել Արցախի կրթության, գիտության և սպորտի նախարարության   կողմից: Այս կրթական նախաձեռնության նպատակն է  ուսուցիչների  ուշադրությունը հրավիրել ժամանակակից այն մեթոդների վրա, որոնք ներկայումս կիրառվում են աշխարհի առաջատար երկրների կրթական համակարգում, ինչպես  նաև՝ երեխաների շրջանում հետաքրքրություն առաջացնելն այն առարկաների նկատմամբ, որոնք ընկածեն լինելու մասնագիտական  կողմնորոշման հիմքում,-ասել  է  Ա. Եդիգարյանը  և   ավելացրել,-ուսուցիչների վերապատրաստման դասընթացների հաջորդ փուլը  տեղի է ունենալու Ստեփանակերտում՝ օգոստոսի 8-9-ին: Դասընթացներին  կմասնակցի շուրջ 120 ուսուցիչ»:

Կազմակերպիչները համոզված են, որ դասընթացները ոչ միայն անհրաժեշտ գիտելիքներ կփոխանցեն, այլև կնպաստեն տարբեր դպրոցների ուսուցիչների միջև համակարգված համագործակցությանը՝ ստեղծելով ժամանակակից կրթական տեխնոլոգիաների և մեթոդների քննարկման հարթակ:

Վերապատրաստման ծրագիրը հագեցած է գործնական, խմբային և հետազոտական բնույթի հանձնարարություններով։ Հատկապես շեշտադրվում են STEM   կրթության մոտեցումները, որոնք նպաստում են աշակերտների հետազոտական և վերլուծական մտքի, համագործակցության կարողությունների զարգացմանը և օգնում են ժամանակակից աշխարհում պահանջված մասնագիտությունների ընտրության հարցում։

Ա.  Եդիգարյանի  խոսքով՝   ծրագրով վերապատրաստված ուսուցիչներից ոմանք նաև կդասավանդեն  «Գիտելիքը ուժ է» նախաձեռնության շրջանակում  Արցախի Մարտունու շրջանում կազմակերպվելիք համանուն ամառային դպրոցում, որը կմեկնարկի օգոստոսի 1-ից:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանից բենզինի արտահանման արգելքը կերկարաձգվի մինչև տարեվերջ․ Ալեքսանդր ՆովակՈւկրաինայի հարվածը՝ ոչ միայն Ռուսաստանի, այլև ԱՄՆ-ի դեմ էր. ՊեսկովՏոկաևի անսպասելի հայտարարությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալԱվտովթար՝ Երևանում․ Աշտարակի խճուղում բախվել են «Mitsubishi»–ն, «Hyundai»–ն և «Volkswagen»–ը․ կա վիրավորԴավիթ Խուդաթյանը և Իրանի նավթի նախարարը քննարկել են մատակարարվող գազի ծավալներն ավելացնելու հարցերԻլոն Մասկն այլևս տրիլիոնատեր չէ53-ամյա տղամարդուն երեք հոգով «BMW» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել են այլ վայր, ապա երեխաների ներկայությամբ ծeծի են ենթարկելԶինծառայողները ԳՇ պետին բարձրաձայնել են իրենց հուզող հարցերը (տեսանյութ)Արտաշատում ջրանջատում կլինիԻրանը միգրացիոն ուղիներով գործակալներ է ուղարկում Մեծ Բրիտանիա. The TelegraphԱյս պшտերազմը պետք է դադարեցվի. հստակ ուղերձ՝ ՊուտինինԿամո Ունանյանը՝ աշխարհի չեմպիոնՓաշինյանն ու Մակրոնը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացըԻմ 2 ընկերները՝ Ծառուկյանն ու Աշոտյանը, այս տմարդի իշխանության կողմից, ըստ էության, պատանդառված են. քաղաքագետՎրաստանում երկրաշարժ է եղել, այն զգացվել է նաև Շիրակի և Լոռու մարզերումՎրաստանում հետաքննություն է սկսել էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումների առնչությամբԻրանի հայկական համայնքը զորակցություն է հայտնել Գագիկ ԾառուկյանինԱզատ մարդ կարելի է լինել ու մնալ նաև բերդի 3 մետրանոց խցում, ինչպես Ռուբենն ու Արմենը․ ԶոհրաբյանՍլովակիայի նախկին վարչապետը դիմել է երկրի նախագահին՝ խնդրելով օգնել Ադրբեջանում դատապարտված հայ բանտարկյալների ազատ արձակմանը ԱՄՆ-ի կոչը Ադրբեջանին՝ հայ գերիներին ազատելու վերաբերյալ. ԱՄՆ-ն պատրաստ է հզոր հարված հասցնել Իրանին2026-ի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է. ՊետրոսյանԶախարովան Բեն Լադենի հետ է համեմատել Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարարինԻսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կանԳրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ ենԱվելի քան մեկդարյա գաղտնիք. բացահայտվել են Մեսսիի բրազիլական արմատներըՍևանի ողբերգական միջադեպի գործով դատավճռի վերդիկտը հրապարակվել էՄարդու սիրտը կյանքի ընթացքում կարող է բաբախել ավելի քան 2,5 միլիարդ անգամ․բավարար քունը սրտի առողջության համար Ռուսաստանի դեսպանը Նորվեգիային մեղադրել է Արկտիկայում լարվածության սրման մեջՌոդրին մնում է առանցքային հարցը․ ինչպես է Մանչեսթեր Սիթին պատրաստվում նոր դարաշրջանին Մարեսկոյի գլխավորությամբ․ BBC SportԻսպանիայում անտառային հրդեհների պատճառով տարհանվել է ավելի քան 60,000 մարդՌուբեն Մելիքյանը շնորհավորել է Արմեն Աշոտյանի ծննդյան օրը՝ անդրադառնալով նրա կալանքի պայմաններինՄեծ Բրիտանիան հայտնել է Օմանի ծոցում լցանավի հետ կապված միջադեպի մասինՀայաստանը և Իրանը գազի առևտրի հարցերով համատեղ աշխատանքային խումբ կստեղծենԲելգիայում լրտեսության կասկածանքով ձերբակալվել է ՆԱՏՕ-ի կին ստաժորը Հայաստանում 2026-ի առաջին հինգ ամսում ծնունդների թիվը նվազել է 2,7%-ովՀայտնի է դարձել Մոսկվայից Թուրքիա չվերթների զանգվածային ուշացումների մասինԺոգան հայտնել է Տյումենի վրա հարձակման ենթադրյալ նպատակի մասին«Չէի ուզի, որպես 9-րդ գումարման ԱԺ պատգամավոր առաջին ելույթս էստեղից սկսեի, բայց մեղադրողները ոնց որ բզբզում են»․ Արթուր Սարգսյան (տեսանյութ) Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․ երկու վիրավորից մեկի վիճակը ծայրահեղ ծանր էԾառուկյանին տեղափոխեցին ՔԿՀ․ Թրամփը սպառնացել է Եվրամիությանը (տեսանյութ)Նյու Դելիի բողոքի ցույցերի վայրում նոր անկարգություններ են սկսվելՍևանա լճում շրջված հեծանվանավակից երեք քաղաքացի է փրկվելՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է 2026 թվականի ներառական ամառային ճամբարի ծրագիրըԹալին-Քարակերտ ավտոճանապարհին քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է, 51-ամյա վարորդը տեղում մահացելՔննարկվել է Պարսից ծոցում լարվածության թուլացմանն ու անվտանգությանն ուղղված ջանքերըՎթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանումՀայ բժիշկն առաջին անգամ ընտրվել է համաշխարհային թվային առողջապահության կազմակերպության ղեկավար խորհրդի անդամՀնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բողոքի ցույցերի ֆոնինՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
Ամենադիտված