Չինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունը Մոսկվան մեղադրում է Էստոնիային՝ Ուկրաինային օդային տարածք տրամադրելու համար Եվրամիությունը խստացնում է ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումը Միացյալ Նահանգների հետախուզության ղեկավարը Պուտինին Ամերիկայի բարեկամ չի համարում Լիբիան Ուկրաինայից բացատրություն է պահանջում․ Բենգազիի հարվածները որակվել են որպես պատերազմի հայտարարություն Իրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ամերիկյան ռազմակայաններին Մերցը հայտարարել է, որ Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ Միացյալ Նահանգները հետաքննում է Իրանի հնարավոր կապը նավերի դեմ կիբեռհարձակումների հետ Ռուսաստանի կորուստները․ 490 հազար զոհ և ամսական մինչև 50 հազար սպանված կամ վիրավոր Ուկրաինայի ԶՈւ հարվածների հետևանքով մեկ շաբաթում Ռուսաստանի 65 բնակիչ է զոհվել. Միրոշնիկ Իրանը Միացյալ Նահանգներից 290 միլիարդ դոլարի փոխհատուցում է պահանջում Ավելի քան մեկ միլիարդ դոլար՝ վեց օրում․ «Քրիստիսն» ամփոփել է Նյու Յորքի աճուրդները 

Իսկ պայմաններ կա՞ն...

Վերլուծական

Կառավարության ղեկավարն այս շաբաթ աշխատանքային այցով Տավուշի մարզում էր: Խորհրդակցության ընթացքում հիմնականում շեշտադրվել են մարզում ներդրումներ կատարելու, բիզնես-առաջարկներ ներկայացնելու խնդիրները: Այսօր էլ արդեն Կարեն Կարապետյանը Սյունիքում էր և համայնքապետերից պահանջում էր ոչ ստանդարտ լուծումներ գտնել, քանի որ թիվ մեկ խնդիրը պետք է լինի ներդրում բերելը:

Առհասարակ, վարչապետ Կարեն Կարապետյանն ամենուրեք խոսում է միայն ներդրումներից և դրանց համար ներկայացվող ծրագրերից՝ առանց հաշվի առնելու դրանց հնարավորությունը: Դա հատկապես վերաբերվում է Տավուշի մարզին, որը սահմանամերձ է և այստեղ առկա են մի շարք առանձնահատկություններ՝ անգամ ներդրումային դաշտում:

Այս խնդիրը պետք է դիտարկել երկու տեսանկյունից: Մի հարցում կառավարության ղեկավարը ճիշտ է: Մեր մարզպետերը և համայնքապետերը երբեք էլ ոչ ստանդարտ մտածելակերպով աչքի չեն ընկել: Կրեատիվ մտածելու և ուղեղներին զոռ տալու դեպքում, գուցե ներկայացնեն այնպիսի ծրագիր, որը Կառավարությունը պարզապես չի հանդգնի մերժել: Արդյունքում և ծրագիրը կիրականացվի, և մարզպետերը կազատվեն ներդրումներ գտնելու ծանր հոգսից: Աշխատատեղ ստեղծելու, զարգանալու ներուժ, ներդրումների դաշտ կա ամենուր` Սյունիքում, Շիրակում, Տավուշում...: Բայց դրանք միայն տեսական հնարավորություններ են: Սակայն ներդրումների մասին շատ խոսելով, դրանց նշանակությունը կարեւորելով՝ ներդրումները չեն գալիս: Դրա համար անհրաժեշտ են պայմաններ: Այսինքն ներդրումները հետեւանք են այն պայմանների, որոնք ստեղծում է իշխանությունը: Այ հենց այստեղ է, որ, մեղմ ասած, մեծ խնդիրներ են ծագում: Պարզ ասած` այդ պայմանները չեն ստեղծվում: Դա շատ ավելի դժվար է, քան անընդհատ ներդրումների մասին խոսելը:
 
Դրա համար պետք է ապահովել հավասար մրցակցային դաշտ, տարանջատել բիզնեսն ու իշխանությունը, էականորեն նվազեցնել կոռուպցիայի մակարդակը, իշխանության նկատմամբ իրական վստահությունը մեծացնել...
 
 
Անհեթեթություն է նաև առանց Կառավարության աջակցության մասնավոր ներդրողների գտնելը, ինչպես նաև սեփական միջոցներով ծրագրերը իրականացնելը: Մասնավոր ներդրողի համար պետք է պետությունը, կառավարությունը երաշխիքներ տա: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, թե մեր երկրում ովքեր են բիզնեսների տիրապետում, 50 տոկոս փայատեր դառնում: Դրա համար էլ մարդիկ ռիսկ չեն անում ներդրում անեն, բիզնես սկսեն։ Եթե Կառավարության շունչը չլինի այդ ծրագրում, նախագծում, ոչինչ էլ չի ստացվի: Ահա սա պետք է գիտակցեն պաշտոնյաները, երբ մարզպետերից ներդրումներ են պահանջում: Ի՞նչ պետք է անի համայնքապետը: Նա պետք է 30 տոկոսն իմ միջոցներից դնի, որ մնացած 70-ը պետությունը տա, բայց նա երբեք վարկ չի վերցնի այդ ծրագրերի համար, քանի որ հազիվ է պահում իր ենթակառուցվածքները: Եթե նա վարկ վերցնի և այդ բիզնեսը հաջողությամբ չպսակվի, համայնքապետարանի ենթակայությամբ բոլոր ենթակառուցվածքների աշխատողները կմնան առանց աշխատավարձ:
 
Պետք է իմանաս՝ որտեղ ինչ ծրագիր իրականացնես, որ դա օգուտ բերի: Պետք է մոնիթորինգ իրականացվի, իսկ այդ մոնիթորինգը պետք է իրականացնի Կառավարությունը: Մարզերը պարզապես չունեն դրա տեխնիկական և ֆինանսական հնարավորությունը: Արդյունքը պետք է ներկայացվի մարզպետարաններ, իսկ մարզպետերն էլ արդեն փայլեն իրենց ոչ ստանդարտ մտածելակերպով և համապատասխան նախագծեր մշակեն:
 
Միայն նման թիմային, համատեղ աշխատանքի արդյունքում հնարավոր կլինի հասնել ցանկալի արդյունքի: Մասնավոր ներդրողներ էլ իրենց հերթին իրենց ապահով կզգան իմանալով, որ համայնքում իրականացվող ներդրումային ծրագրի հետևում պետությունն է կանգնած:
 
Ստելլա Խաչատրյան
 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Չինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունըՄոսկվան մեղադրում է Էստոնիային՝ Ուկրաինային օդային տարածք տրամադրելու համարԵվրամիությունը խստացնում է ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումըՄիացյալ Նահանգների հետախուզության ղեկավարը Պուտինին Ամերիկայի բարեկամ չի համարումԼիբիան Ուկրաինայից բացատրություն է պահանջում․ Բենգազիի հարվածները որակվել են որպես պատերազմի հայտարարությունԻրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ամերիկյան ռազմակայաններինՄերցը հայտարարել է, որ Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետՄիացյալ Նահանգները հետաքննում է Իրանի հնարավոր կապը նավերի դեմ կիբեռհարձակումների հետԼուկաշենկոն խոստովանել է, որ պատրաստ չէ հրաժարվել հեռուստացույցից Ռուսաստանի կորուստները․ 490 հազար զոհ և ամսական մինչև 50 հազար սպանված կամ վիրավորՈւկրաինայի ԶՈւ հարվածների հետևանքով մեկ շաբաթում Ռուսաստանի 65 բնակիչ է զոհվել. Միրոշնիկ Իրանը Միացյալ Նահանգներից 290 միլիարդ դոլարի փոխհատուցում է պահանջումԱվելի քան մեկ միլիարդ դոլար՝ վեց օրում․ «Քրիստիսն» ամփոփել է Նյու Յորքի աճուրդներըԶանգվածային արտաքսում Ռուսաստանից. տասնյակ հազարավոր միգրանտներ են վտարվել Իմ մարմինը չի կարողանում կապ հաստատել ուղեղիս հետ. Բելլա Հադիդը` իր առողջական խնդիրների մասին Նան Գոլդինի նոր ֆիլմի առաջին ցուցադրությունը Լոնդոնի «Հեյվարդ» պատկերասրահում էՊենտագոնը հայտնել է Միացյալ Նահանգներում անօդաչու թռչող սարքերի զգալի թուլացման մասինՎրաստանից զանգվածային արտաքսումները շարունակվում են․ նրանց թվում են նաև ՀՀ-ի քաղաքացիներԱքլորի գլխով պարսկական սափորը Թուրինից հասել է Ուլան ԲատորԿատարցի միջնորդները շարունակում են շփումներն ԱՄՆ-ի և Իրանի միջև. Կատարի ԱԳՆ Թուրքիայում կործանվել է AS-532 ռազմական ուղղաթիռը Առաջին մանկական «Բուքերի» եզրափակչում 8 գիրք է․ հաղթողին կընտրեն նաև երեխաներըՈւկրաինան պատերազմը ոչ մի տեղ չի տեղափոխում. Կիևում արձագանքել են Լիբիայի պահանջին՝ բացատրելու ռուսական նավի վրա հարձակումը «Հայաքվե»-ն մերժում է իշխանության սահմանադրական նախագիծը և հայտարարում ընդդիմադիր համախմբման մասինՍտամբուլի արվարձանում մեկ օր շարունակ առյուծ էին որոնում, սակայն իշխանությունները հայտնել են, որ այն գոյություն չունի Բացվել է Ռոնալդուի ամենաբարձր արձանով թանգարանը Վանաձորում այսօր վրшերթի ենթարկված 8–ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր էԼոնդոնում նարինջների արկղերում գրեթե 900 կգ կոկաին են առգրավել Միջազգային «Էմմի»․ ֆրանսիական «Կարեմը» ճանաչվել է լավագույն դրամատիկ սերիալ«Էվկլիդը» գտել է մինչ այժմ հայտնի ամենահեռավոր քվազարըԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիԻ՞նչ է կատարվել աստղի ներսում պայթյունից ժամեր առաջ․ «Ուեբը» հետքեր է գտել փոշու մեջՆԳՆ ոստիկանները ավազակության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել (տեսանյութ) Ի՞նչ էին ուտում Ավստրալիայում 45 000 տարի առաջ․ երկու հնավայրի ոսկորները հուշում են պատասխանըԵգիպտոսում գտել են 3 400 տարվա ծեսի հետքեր՝ պապիրուսի 40 այրված բեկորների վրաԸնդդիմությունն առաջնորդվում է նոր քաղաքական փիլիսոփայությամբ․ քաղաքական մեկնաբանի դիտարկումը Մարիանյան իջվածքում՝ 6 148 մետր խորության վրա, գտել են պայթյունային ժայթքման հետքերԽոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կան վիրավորներՀունվարի 1-ից գարեջրի և մի շարք դեղերի մատակարարման հաշվարկային փաստաթղթերում նոր պահանջ կգործիՖրանսիան հանքանյութերի պաշար կստեղծի՝ Չինաստանից կախվածությունը նվազեցնելու համարՊեսկով. Պուտինը Շենժենում փաստաթղթեր չի հանձնել Թրամփին և Սի Ծինփինին Բրազիլիայի խորհրդարանը հավանություն է տվել պետական ծախսերի նոր սահմանափակմանըՄոսկվայում կայացել է Օվերչուկի և Գրիգորյանի աշխատանքային հանդիպումըՄեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել հութիների անվտանգության գործակալությունների ղեկավարների նկատմամբ Դրամական աջակցությո՞ւն, թե՞ ծառայություն․ Բրիտանիայում վերանայում են նպաստների կարգըԿրոնը՝ կուսակցական վեճի կենտրոնում․ Հարավային Կորեայի նախագահը միջամտել էՉինաստանը պատրաստվում է մինչև 2030 թվականը մարդ ուղարկել Լուսին Հռոմի պապ Ֆրանցիսկոսը իր օրագրում նշել է պատերազմների պատճառը Սրբուհի Գալյանը չլիներ, հիմա նախարարը Արփի Դավոյանը կլիներ, կներկայացներ Սահամանդրության նախագիծըՎերսալի պալատ․ թագավորական իշխանության բեմահարթակը
Ամենադիտված