ՀՀ-ն դիտարկում է Հնդկաստանի Pinaka համակարգերի տեղական արտադրության հնարավորությունը. IDRW
Քաղաքական
Հայաստանը ուսումնասիրում է Հնդկաստանի կառավարվող Pinaka հրթիռների և 155 մմ հրետանային զինամթերքի տեղական արտադրությունը՝ խորացնելով պաշտպանական կապերը Նյու Դելիի հետ։ Այս մասին հայտնում է Indian Defence Research Wing-ը։
Նշվում է, որ քննարկումներ են ընթանում հնդկական պաշտպանական ընկերությունների կողմից Հայաստանում արտադրական ենթակառուցվածքներ ստեղծելու շուրջ։ Նպատակն է ապահովել զինամթերքի հուսալի մատակարարում պատերազմական ժամանակաշրջանում և նվազեցնել կախվածությունը արտաքին մատակարարումներից ճգնաժամերի ընթացքում:
Հնդկաստանի համար սա կարևոր իրադարձություն է պաշտպանական արտահանման ոլորտում՝ ցույց տալով, որ գործընկեր երկրները պատրաստ են հնդկական հարթակները դարձնել իրենց ռազմական ենթակառուցվածքի առանցքը:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը