Հայ խաղաղապահների կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառում՝ Կանզասի Ազգային գվարդիայի ներկայացուցիչների մասնակցությամբ
ԱՄՆ
ԱՄՆ դեսպանատնից տեղեկացնում են, որ Կանզասի Ազգային գվարդիայի ներկայացուցիչները հայ խաղաղապահների հետ համատեղ մասնակցել են գործողությունների պլանավորման, առաջնորդության կատարելագործման և խաղաղապահ գործողություններին պատրաստվածության երկկողմանի միջոցառմանը:
Այս միջոցառումը միտված է Հայաստանի խաղաղապահ բրիդադի 2-րդ գումարտակի կարողությունների զարգացմանը՝ արհեստավարժության բարձրացման և միջազգային խաղաղապահ գործառույթների նախապատրաստման շարունակական աշխատանքների շրջանակում։ Կանզասի ազգային գվարդիայի անձնակազմը ներկայացրեց խաղաղապահ գործողություններում կիրառվող ռազմական պլանավորման գործընթացների, հրամանատարական տարբեր օղակներում համակարգման ու բուժօգնության պլանավորման լավագույն փորձը։
Այս նախաձեռնությունն ընդգծում է Հայաստանի ու Կանզաս նահանգի միջև Նահանգային գործընկերության ծրագրի շրջանակում 2003թ․ ի վեր գործող երկարամյա համագործակցությունը՝ մարտական պատրաստության, պատրաստվածության և արհեստավարժ զինվորական ծառայության կատարելագործման հարցերում։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը