Ընտրություններն անցել են առանց միջադեպերի․ ՆԳՆ հայտարարությունը Ավտովթար՝ Սյունիքի մարզում Թրամփը արհեստական ​​բանականության վերաբերյալ հայտարարությամբ հանդես կգա ՄԻՊ-ն ամփոփել է Բրյուսել կատարած աշխատանքային այցը Հասարակությունը խոսում է զոհերի հիշատակը անարգելու մասին, իրենք դրան պատասխանում են համերգներով Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու Առաջիկա օրերին եղանակը կփոխվի․ սպասվում է մինչև 6 աստիճանի անկում Թումանյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն ստանում է ընտրության մասնակիցների ձայների 95.1%-ը. Խուդաթյան Այս օրով իմ համերգի ցուցադրումը Հանրայինի կողմից համարում եմ՝ արդարացում չունեցող կոպիտ սխալ. Թաթա Սիմոնյան ԵՄ-ն պատրաստվում է միգրացիոն ճգնաժամերին արձագանքելու նոր մեխանիզմ ներդնել Լեհաստանը առաջարկել է Ուկրաինայում Patriot հակաօդային պաշտպանության հրթիռների արտադրության գործարան կառուցել «Դրոնոֆոբիա». ուկրաինացի զինվորների շրջանում նոր հոգեբանական խնդիր է ուսումնասիրվում 

Բաց նամակ Սերժ Սարգսյանին

Հասարակություն
Քաղաքացի Անժելա Բալյանը բաց նամակով դիմել է ՀՀ ՆախագահՍերժ Սարգսյանին, ՀՀ Նախագահի խորհրդական` Գ. Կոստանյանին, ՀՀ Գլխավոր դատախազ Ա. Դավթյանին, ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Վ. Շահինյանին, ՀՀ Արդարադատությաննախարար Դ. Հարությունյանին, ՀՀ Մարդու իրավունքներիպաշտպան Ա. Թաթոյանին, ՀՀ Գլխավոր հարկադիր Կատարող Ա. Հարությունյանին:
 
Նամակում մասնավորապես ասվում է
 
Հարգելի Մեծարգո Նախագահ

Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության հարկադիր կատարման օպերատիվ բաժնի պետի տեղակալ Գ. Հովհաննիսյանը և ՀՀ ԱՆ  ԴԱՀԿ ծառայության Սյունիքի մարզային բաժնի, Սիսիանի բաժանմունքի հարկադիր կատարողները հանցավոր համաձայնության գալով պարտապան  Իշխան Լյուդվիգի Միրզոյանի հետ, (ք. Սիսիան, Ն. Ստեփանյան 22, հեռ. 37428326378) անօրինական կարգով առանց ինձ տեղյակ պահելու վաճառել են Երևան քաղաքի, Նոր-Նորք, Հովհաննիսյան փողոցի, 12 շենքի, թիվ 35  հասցեում գտնվող  իմ սեփական բնակարանս, այնուհետև, ինձ և ընտանիքիս վտարումը կասեցնելուց հետո, չարաշահելով իրենց պաշտոնական դիրքը և լիազորությունները, դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության հարկադիր կատարման օպերատիվ բաժնի պետի տեղակալ Գ. Հովհաննիսյանը կրկնակի որոշում  է կայացրել ինձ և իմ ընտանիքի անդամներին և անչափահաս  երեխաներին  վտարելու վերաբերյալ:

Այսպես.

20.06.2017թվականին ՀՀ Վարչական դատարան է մուտքագրվել իմ  և Հրաչյա Սահակյանի հայցն ընդդեմ Հարկադիր կատարման ծառայության` Երևան քաղաքի, Նոր-Նորք, Հովհաննիսյան փողոցի, 12 շենքի, թիվ 35  հասցեի  անշարժ գույքի իրացման վերաբերյալ  ՀՀ ԱՆ  ԴԱՀԿ ծառայության Սյունիքի մարզային բաժնի, Սիսիանի բաժանմունքի    30.03.2017 թվականի ժամը 13։00-ից մինչև 10.04.2017 թվականը  անցկացրած հարկադիր էլեկտրոնային աճուրդը  անվավեր ճանաչելու պահանջի մասին:

Սույն հայցադիմումով հայցվորներս` մենք,  դատարանից խնդրել ենք անվավեր ճանաչել Երևան քաղաքի Նոր-Նորք Հովհաննիսյան փողոցի 12 շենքի թիվ 35  հասցեի անշարժ գույքի իրացման վերաբերյալ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության  Սյունիքի մարզային բաժնի Սիսիան բաժանմունքի  30.03.2017 թվականի ժամը 13։00-ից մինչև   10.04.2017 թվականը  անցկացրած հարկադիր էլեկտրոնային աճուրդը`  և որպես հետևանք`  անվավեր ճանաչել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության և  Իշխան Լյուդվիգի Միրզոյան միջև   կնքված 19.04.2017թ. անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա ՀՀ ԿԱ ԱԳԿ պետական կոմիտեի կողմից Երևան քաղաքի, Նոր-Նորք Հովհաննիսյան փողոցի, 12 շենքի թիվ 35   հասցեի անշարժ գույքի նկատմամբ  Իշխան Լյուդվիգի Միրզոյանի  սեփականության իրավունքի պետական գրանցումը:

21.06.2017թ. ԴԱՀԿ ծառայության հարկադիր կատարման օպերատիվ բաժնի պետի տեղակալ Գ. Հովհաննիսյանը որոշում է կայացրել Դատականակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Սյունիքի մարզային բաժնից 13.06.2017թ. զեկուցագրով փոխանցված  թիվ 01849746 կատարողական վարույթն ընդունել վարույթ և մեզ 06.07.2017թ. ժամը 11:00-ին վտարել Երևան քաղաքի Նոր-Նորք Հովհաննիսյան փողոցի 12 շենքի թիվ 35  հասցեից:

Թիվ ՎԴ/4610/05/17 վարչական գործով23.06.2017թվականին,  ՀՀ Վարչական դատարանը որոշում  է կայացրել հայցադիմումը վարույթ ընդունելու վերաբերյալ, և հիմնավորել է, որ   հայցվորը ներկայացրել է վիճարկման հայց  և միաժամանակ ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի  ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 83 հոդվածի համաձայն` Վիճարկման հայցի վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը մինչև այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը: Թիվ ՎԴ/4610/05/17 վարչական գործով 23.06.2017թվականի որոշման հիման վրա 28.06.2017թվականին ԴԱՀԿ ծառայության հարկադիր կատարման օպերատիվ բաժնի պետի տեղակալ Գ. Հովհաննիսյանը որոշում է կայացրել կասեցնել 25.04.2016թ. հարուցված թիվ 01849746 կատարողական վարույթով 22.06.2017թ. կայացված<Բնակարանը հարկադիր վտարելու մասին» որոշման կատարումը մինչև թիվ ՎԴ/4610/05/17 վարչական գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը:

Որոշումը նախատեսել է բողոքարկում ԴԱՀԿ ծառայության ՀՀ օրենքի 28 հոդվածի կարգով: Սակայն ԴԱՀԿ-ն այն չի բողոքարկել, մեզ այդ մասին երբևիցէ չի ծանուցել, և ԴԱՀԿ ծառայության հարկադիր կատարման օպերատիվ բաժնի պետի տեղակալ Գ. Հովհաննիսյանը չարաշահելով իր պաշտոնեական դիրքը և լիազորությունները վերստին, 24.07.2017թ.  «ինքն իրեն եզրակացնելով և դատարանի ու իր նախկին  որոշմանը դեմ գնալով և որոշումները սխալ հանելով , մեկ ամիս հետո,  գյուտ է արել և  հայտնագործել, որ մեր հայցը վիճարկվող վարչական ակտ չէ» և այդ հիմքով որոշում է կայացրել ինձ և ընտանիքիս 07.08.2017թվականին վերստին  վտարել Երևան քաղաքի Նոր-Նորք Հովհաննիսյան փողոցի 12 շենքի թիվ 35  հասցեից:

Նշեմ, որ Իշխան Զաքարյանը դատարանի վճռով հանդիսանում է պարտատեր և բանկին շուրջ 32 000 ԱՄՆ դոլար պարտք ունի գրավադրված է իր սեփական գույքը ինչպես նաև ունի իր անունով գրանցված շատ անշարժ գույք, և և ՀՀ ԱՆ  ԴԱՀԿ ծառայության Սյունիքի մարզային բաժնի, Սիսիանի բաժանմունքի հարկադիր կատարողները փոխարենը որպես պարտատեր, սկզբում վաճառեին իշխան Զաքարյանի գույքը պարտքի դիմաց, անմիջապես հանցավոր համաձայնության գալով Իշխան Զաքարյանի հետ մեզանից գաղտնի Վաճառել են իմ Երևան քաղաքի Նոր-Նորք Հովհաննիսյան փողոցի 12 շենքի թիվ 35  հասցեի   տունը ծիծաղելի էժան գնով, այնուհետև, Իշխան Զաքարյանը զանգահարել էր ինձ և հրամայել, «…որ վտարվենք ընտանիքով իմ տանից, կամ էլ իրեն 27 000 ԱՄՆ դոլար տամ իմ տան դիմաց…»: Նշեմ, որ, Իշխան Զաքարյանի վերաբերյալ գործն է.

23.10.2015թ. Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր` Իգնատ Բեգլարյանի նախագահությամբ, քննելով  թիվ ՍԴ1/0492/02/15 քաղաքացիական գործն ըստ հայցի «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» փակ բաժնետիրական ընկերության (գրանցման վկայական 70, ՀՎՀՀ 02520007, հասցեն քաղաք Երևան Բայրոնի 1) ընդդեմ Մխիթար Արծրունու Բալյանի, Իշխան Լյուդվիգի Միրզոյանի, Սեյրան Սաշայի Կարապետյանի, Արթուր Միշայի Սիմոնյանի, Վազգեն Մխիթարի Բալյանի, Սամվել Սպարտակի Սահակյանի, Անժելա Արծրունիկի Բալյանի, Հրաչյա Սամվելի Սահակյանի և Արփինե Սամվելի Սահակյանի 30501 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի բռնագանձման պահանջի մասին, հայցը բավարարել է և վճռել Մխիթար Արծրունու Բալյանից, Իշխան Լյուդվիգի Միրզոյանից, Սեյրան Սաշայի Կարապետյանից և Արթուր Միշայի Սիմոնյանից համապարտության կարգով հօգուտ «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» փակ բաժնետիրական ընկերության բռնագանձել 30501 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը, որից 22000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը վարկի գումարի մնացորդն է, 3269 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը կուտակված տոկոսագումարն է, 5232 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը տուժանքն է և 295156 ՀՀ դրամը վճարված պետական տուրքի գումարը: Մխիթար Արծրունու Բալյանից, Իշխան Լյուդվիգի Միրզոյանից, Սեյրան Սաշայի Կարապետյանից և Արթուր Միշայի Սիմոնյանից համապարտության կարգով հօգուտ «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» փակ բաժնետիրական ընկերության սկսած 20.08.2015 թվականից մինչև պարտավորության ամբողջական մարման օրը վարկի գումարի մնացորդի ու կուտակված տոկոսագումարի հանրագումարի վրա հաշվեգրել և բռնագանձել վարկային պայմանագրով նախատեսված օրական 0,12% տուժանքը ու հօգուտ պետական բյուջեի բռնագանձել հաշվարկվելիք տույժի գումարների երկու տոկոսի չափով գումար որպես չվճարված պետական տուրք:

Բռնագանձումը տարածել Մխիթար Արծրունու Բալյանին սեփականության իրավունքով պատկանող գրավ դրված Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղի 24 փողոցի առաջին նրբանցքի թիվ 4 հասցեում գտնվող 246,67 քմ մակերեսով բնակելի տան, 0,143 հա հողամասի, 76 քմ մակերեսով գոմի, 8,8 քմ մակերեսով մառանի ու Սամվել Սպարտակի Սահակյանին, Անժելա Արծրունիկի Բալյանին, Հրաչյա Սամվելի Սահակյանին և Արփինե Սամվելի Սահակյանին սեփականության իրավունքով պատկանող գրավ դրված Երևան քաղաքի Նոր-Նորք Հովհաննիսյան փողոցի 12 շենքի թիվ 35 հասցեում գտնվող 72 քմ մակերեսով բնակարանի վրա և Իշխան Լյուդվիգի Միրզոյանին սեփականության իրավունքով պատկանող գրավ դրված FORD TRANSIT մակնիշի (պետհամարանիշը 23UO313 արտադրության տարեթիվը 1997 թվականը, հաշվառման վկայագիր` SP000615, սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական` 14AA000236 տրված 26.11.2010 թվականին, նույնականացման համարը` WFOHXXGBVHVK12438, շարժիչի համարը` 4EBVKJ12438) ու Վազգեն Մխիթարի Բալյանին սեփականության իրավունքով պատկանող գրավ դրված FORD TRANSIT մակնիշի (պետհամարանիշը 32ՏՕ148 արտադրության տարեթիվը 1996 թվականը, հաշվառման վկայագիր` SH480017, սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական` 07AA480000 տրված 17.04.2012 թվականին, նույնականացման համարը` WFOHXXGBVHTY39432) ավտոմեքենաների վրա:

Ելնելով վերոգրյալից

ԽՆԴՐՈՒՄ  ԵՄ

Ստուգել փաստերը:

Փաստի առթիվ հարուցել քրեական գործ և արգելել ԴԱՀԿ ծառայությանը վտարելու ինձ և ընտանիքիս Երևան քաղաքի Նոր-Նորք Հովհաննիսյան փողոցի 12 շենքի թիվ 35 հասցեից, քանի որ, բնակարանում բացի ինձանից  բնակվում են տղաս` Հրաչյա Սահակյանը, տղայիս կինը  կինը և երկու մանկահասակ երեխաները: Ընտանիքը այլ բնակարան չունի և ապրելու տեղ չունի: Ընտանիքի շուտափույտ վտարումը կարող է ծանր հետևանքներ առաջացնել  ընտանիքիս`  մանկահասակ երեխաների համար և   վտարվելու դեպքում   ամբողջ պատասխանատվությունը և վնասները  կկրի ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունը` հանձինս,  Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության հարկադիր կատարման օպերատիվ բաժնի պետի տեղակալ Գ. Հովհաննիսյանի  և ՀՀ ԱՆ  ԴԱՀԿ ծառայության Սյունիքի մարզային բաժնի, Սիսիանի բաժանմունքի հարկադիր կատարողների:

 

Դիմող                             Անժելա Բալյան

28.07.2017թ.

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփ․ Նավթի գները կնվազեն, երբ ԱՄՆ-ը հաղթի Իրանի դեմ պատերազմում Ընտրություններն անցել են առանց միջադեպերի․ ՆԳՆ հայտարարությունըԱվտովթար՝ Սյունիքի մարզումՆեթանյահուն գաղտնի այցելել է Աբու Դաբի՝ ԱՄԷ նախագահի հետ հանդիպելու համար Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և 6 մարզի բազմաթիվ հասցեներումԹրամփը արհեստական ​​բանականության վերաբերյալ հայտարարությամբ հանդես կգա ՄԻՊ-ն ամփոփել է Բրյուսել կատարած աշխատանքային այցըՀասարակությունը խոսում է զոհերի հիշատակը անարգելու մասին, իրենք դրան պատասխանում են համերգներովԲազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելուԱռաջիկա օրերին եղանակը կփոխվի․ սպասվում է մինչև 6 աստիճանի անկում Թումանյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն ստանում է ընտրության մասնակիցների ձայների 95.1%-ը. Խուդաթյան Այս օրով իմ համերգի ցուցադրումը Հանրայինի կողմից համարում եմ՝ արդարացում չունեցող կոպիտ սխալ. Թաթա Սիմոնյան ԵՄ-ն պատրաստվում է միգրացիոն ճգնաժամերին արձագանքելու նոր մեխանիզմ ներդնելԼեհաստանը առաջարկել է Ուկրաինայում Patriot հակաօդային պաշտպանության հրթիռների արտադրության գործարան կառուցել«Դրոնոֆոբիա». ուկրաինացի զինվորների շրջանում նոր հոգեբանական խնդիր է ուսումնասիրվումԱվտոբուսի վթարից 7 մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվելՀրաժարական է տվել Սերբիայի նախագահըՀզոր փոթորիկ, ջրհեղեղներ, զանգվածային հոսանքազրկումներ ու հարյուրավոր չեղարկված չվերթներՏԻՄ ընտրություններում ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է Թումանյանում․ մասնակցել է ընտրողների 59.96%-ը«Ծիծեռնակաբերդ» ենթակայանում բռնկված և մարված հրդեհից հետո հոսանքազրկված հասցեների մեծ մասում էլեկտրամատակարարումը վերականգնվել էՀայ մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումԻրանի խորհրդարանի խոսնակ․ «Եթե Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը, ինչո՞ւ է շուկան այդքան բարձր գնով գնահատում ռիսկը»ՏԻՄ ընտրություններում քվեարկությունն ավարտվել է․ մասնակցությունը՝ համայնքներում 35.29%-ից մինչև 59.96%Թրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն և Իրանը հաջորդ շաբաթ կշարունակեն բանակցություններըԽոշոր հրդեհից հետո շուրջ 5000 բաժանորդ հոսանքազրկվել է․ մեծ մասը՝ ԿենտրոնումԴավիթ Բեկ փողոցում 4 մեքենա է բախվել․ կան վիրավորներ, վարորդներից մեկը ոչ սթափ է եղելԱդրբեջանում երկրաշարժ է գրանցվելՊատերազմը չի ավարտվել․ այն շարունակվում է հիշողության, պատմության և արժանապատվության համար․ Արման ԱբովյանԾիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհը մեկուսացվել է․ 2 հրշեջ-փրկարար ծխահարվել է, մեկը՝ հոսպիտալացվելՀայտնի են Հայաստան-Մոնտենեգրո խաղի մրցավարներըԵնթակայանի խոշոր հրդեհի պատճառները կստուգվեն․ հաղորդում է ներկայացվել հնարավոր հանցակազմի վերաբերյալԲենզինի գները լցակայաններում՝ ինչ արժեն «Անկայունության գոտիների» մոտեցումը ՀԱՊԿ երկրների սահմաններին մեծացնում է ռազմական անվտանգության սպառնալիքները․ ՍերդյուկովՋերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով․ սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ«44-օրյա պատերազմում պարտվեցինք սեփական հպարտության և գոռոզության պատճառով»․ Տեր Նարեկ ՍարգսյանՀայաստանի հավաքականները շախմատի համաշխարհային օլիմպիադան ավարտեցին հաղթանակներովՀնդկաստանում ջրհեղեղների հետևանքով առնվազն 56 մարդ է զոհվելԻրանը պետք է սահմանափակի էներգակիրների արտահանումը Մերձավոր Արևելքի բոլոր երկրներ«Անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին համերգ եթեր տալը»․ Էդուարդ ՇարմազանովՌուսաստանն ու ԱՄՆ-ը ՄԱԿ-ում համաձայնության են եկել Խոշոր հրդեհ՝ Երևանում «Դալմա»-ի հարևանությամբ գտնվող էլեկտրաենթակայանում․ ժամանել է 6 մարտական հաշվարկՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթանակով ավարտեց համաշխարհային օլիմպիադան Երևանում «Lexus»-ով իր փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին կալանավորվել է Լեհաստանն առաջարկել է իր տարածքում հրթիռների գործարան կառուցել Ուկրաինայի համար Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհերՖրանսիայում ընտրում են Սենատի անդամների կեսից ավելին Գեներալ Աքրամինյա․ Իրանի բանակը լիովին պատրաստ է դիմակայելու ԱՄՆ-ի հնարավոր հարձակմանը Ուզբեկստանում կխստացնեն մանկապղծության համար պատիժը՝ մանկապարտեզում երեխայի բռնաբարությունից հետո «Թաթա» կարապը փախել էր Երևանի կենդանաբանական այգուց Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունները դեռ «լավագույն վիճակում չեն»․ Պեսկով
Ամենադիտված