Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի Հայաստանը Տոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը» Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համար Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոնների Ես Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցեր 

Սամվել Ալեքսանյանի օգնության ձեռքը՝ իշխանություններին

Վերլուծական

Վերջին շրջանում «դրայվով» թանկանում են առաջին անհրաժեշտության ապրանքները: Որևէ հստակ բացատրություն, սակայն, մեր երկրի պաշտոնյաների կողմից չի հնչում: Չի արձագանքում ոչ կառավարությունը, ոչ նրա ղեկավարը, ոչ Ազգային ժողովը, ոչ «Շաբոյանի հանձնաժողովը»: Այսօրինակ լռությունը մաֆիայում կոչվում է «օմերտա», այսինքն՝ լռության օրենք կոնկրետ խմբի կանոններով: Իսկ թե «լռության օրենքն» ում շահերից է բխում, միայն կարելի է ենթադրել: Իսկ դա ենթադրել է տալիս, որ թանկացումների ետևում կանգնած են ոչ միայն առանձին օլիգարխներ և օլիգոպոլիաներ, այլև նրանց պետական հովանավորները: Լռության օրենքը վերջերս խախտեց նախագահ Սարգսյանը, իհարկե՝ ելնելով առաջին հերթին իշխանության համար առաջացած սպառնալիքները և վտանգները վերացնելու անհրաժեշտությունից: Նախագահը պատկան մարմիններից պահանջել էր գնաճը զսպելու մեխանիզմներ գտնել: Սարգսյանը նաև կոչ էր արել պայքարել թանկացումների դեմ: Ձևակերպումն էլ է շատ ուշագրավ. պայքարել թանկացումների դեմ: Կարծես թե այդ թանկացումներն իրենք իրենց են տեղի ունենում, կարծես թե գնապիտակներն իրենք իրենց են փոխվում, կարծես թե բենզալցակայանների ու գազալցակայանների սեփականատերերը առավոտյան արթնանում ու զարմանքով նկատում են, որ լցակայաններում գազն ու բենզինը թանկացել են:

Այսինքն, ի սկզբանե իշխանությունները միտված չէին և միտված չեն մշակել այնպիսի մեխանիզմներ, որոնք ոչ թե թակացումների, այլ թանկացնողների դեմը կառնեն: Իսկ թե ինչպիսի մեխանիզմներ կնախընտրի իշխանությունը՝ դժվար չէր կռահել՝ հաշվի առնելով հենց իշխանության օլիգոպոլ բնույթը: ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն այսօր բարի լուր ավետեց բոլորիս: Առաջիկա ամիսներին հայաստանյան շուկայում կանխատեսվում է կարագի գների նվազում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը: Շաբոյանը խոսեց նաև շաքարավազի գնի նվազեցումից, հայտարարելով որ այս լայն սպառման այս ապրանքատեսակի գներն արդեն իսկ նվազել են շուրջ 14 տոկոսով: Տարօրինակ է չէ՞, որ նախագահի խիստ հանձնարարականներից հետո գնանկում է նկատվում հենց այն ապրանքատեսակների մասով, որոնք ներմուծում է ոչ այլ ոք, քան Սամվել Ալեքսանյանը: Ընդ որում՝ նա առաջինն է, ում օգնությանը դիմում է ՀՀԿ-ն: Գուցե գնանկման շղթան ի վերջո բացահայտի այն բոլոր օլիգարխների անունները, ովքեր, ըստ Սերժ Սարգսյանի՝ փորձել են օգտվել առիթից և գերշահույթներ ապահովել այս ընթացքում: Իհա՛րկե, Շաբոյանն ունի իր բացատրությունը, ըստ նրա՝ գների նվազումը պայմանավորված է միջազգային շուկայում գների նվազման հետ: Սակայն գաղտնիք չէ, որ հայաստանյան տնտեսության վրա ազդում է միայն միջազգային շուկայում գրանցվող գնաճը, հակառակ գործընթացը երբևե մեր տնտեսության վրա որևէ կերպ չի արտացոլվել:

Դժվար է պատկերացնել, որ այսքան կարճ ժամանակահատվածում մեր տնտեսության մեջ այդչափ լուրջ որակական փոփոխություններ են կատարվել: Պարզապես ՏՄՊՊՀ-ն այս անգամ էլ քաղաքացիներին մոլորեցնում է գնանկման իրական պատճառների մեջ: Բանն այն է, որ իշխանություններն ընտրեցին գնաճի դեմ պայքարելու ամենահեշտ տարբերակը, այն է՝ լեզու գտնել մի քանի մոնոպոլիստների հետ: Դրանից վերջիններս չեն սննկանա, իսկ իշխանությունը առնվազն մինչև ապրիլ՝ ժամանակ կշահի՝ զսպելով հանրային դժգոհության հասունացող ալիքը, չվերացնելով գնաճի իրական պատճառները: Իսկ քանի որ դրանք չեն վերանալու, նույն այդ օլիգարխները ապրիլից հետո ձգտելու են հետ բերել կորցրածը, իհարկե՝ քաղաքացիների գրպանի հաշվին: Սակայն հոգ չէ, ՏՄՊՊՀ-ն կգտնի արդարացում նաև դրան: Որևէ մեկը կզարմանա՞ , եթե մարտ ամսին միջազգային շուկայում վերոնշյալ և մի շարք այլ՝ լայն սպառման ապրանքների գնաճ նկատվի…

Ստելլա Խաչատրյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինԷբոլան տարածվում է Աֆրիկայում. ՀՀ-ում տարածման ռիսկը ցածր էՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըՔննարկվել են պետկառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերԷրդողանն աջակցում է Ադրբեջանի շփումները ՀՀ-ի հետ. Անկյուն քշված առնետ․ Եվրոպան՝ Պուտինի մասին (տեսանյութ) Տղամարդը գումարի դիմաց հերթագրել է քաղաքացիներին ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում Ալեքսանդրա Գրիգորյանը՝ աշխարհի առաջնության փոքր բրոնզե մեդալակիրՎերլուծաբանները Binance-ի հաքերային հարձակումը համարում են ոլորտի պատմության մեջ ամենամեծը«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները Կանադայի դեսպանի հետ քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակըՄեր տնտեսությունը սահմանափակում ունի, շուկան շատ փոքր է․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Սևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել ենՀռոմի պապը քվեարկել է ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում
Ամենադիտված