Երևանի Կենտրոնում գտնվող տարածքը վերադարձվել է պետությանը Թաքստոցից վերցրել են 10 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց և ձերբակալվել Բնակիչներին հորդորում են 00։00-ից փակ պահել պատուհանները. Մանրամասներ Նախագահ Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը ՀՀ դեսպանը քննարկել է Ավստրիայի ազգային գրադարանի հետ համագործակցության ընդլայնումը Բաքվում ՀՀ դրոշով քայլելը հպարտություն և հուզմունք էր, սուլոցներն ինձ չէին հետաքրքրում. Ջանես Նազարյան Մ-17 ԱԱ. ըմբիշ Դավիթ Բալեյանը կիսաեզրափակչում է Ռազմական կրթական ծրագրերի ընդունելության տարիքային շեմը նախատեսվում է բարձրացնել մինչև 45 տարեկան Խուզարկություններ՝ Նարեկ Կարապետյանի առանձնատանը.Դուրովը կոշտ պատասխան է տվել Մոսկվային Վերադարձվել է ապօրինի օտարված շուրջ 5 հա արոտավայր Սինգապուրի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանում ընտրություններում տարած հաղթանակի առիթով Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ 

ՀՀ քննչական կոմիտեն ավարտել է Շամիրամում 4 անձի սպանության քրեական գործի նախաքննությունը

 ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Շամիրամ համայնքում շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով 4 անձի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Մեղադրանք է առաջադրվել 2 անձի։

Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից՝ հավելելով. «Դեպքը տեղի է ունեցել 2017թ. օգոստոսի 1-ին՝  Շամիրամ գյուղի գերեզմանատանը կից տեղակայված սգո սրահում: Զինված անձը մուտք է գործել սգո սրահ և բազմաթիվ կրակոցներ արձակել ներկաների ուղղությամբ, որի հետևանքով սպանվել է 4 անձ, ևս 7 անձ ստացել տարբեր մարմնական վնասվածքներ:

Առանձնապես ծանր հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, ձեռնարկվել անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Արդյունքում՝ պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է 1967թ. ծնված Թելման Քալաշյանը, շարժառիթը։

Մասնավորապես՝ նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 2012-2013 թվականների ընթացքում, Արմավիրի մարզի բնակիչ Թ.Քալաշյանը, իր բարեկամի խնդրանքով պարտքով՝ տոկոսով,  75.000 ԱՄՆ դոլար գումար է տվել Ռուսաստանի Դաշնությունում բնակվող Քյարամյան եղբայրներին: Պայմանավորվածության համաձայն՝ եղբայրները մաս-մաս վերադարձրել են 45.200 ԱՄՆ դոլարը, սակայն հետագայում իրենց ձեռնարկած առևտրային գործունեությունը ձախողվելու պատճառով չեն կարողացել վճարել տոկոսադրույքները և վերադարձնել հիմնական գումարը, ինչի մասին տեղեկացրել են պարտատիրոջը: Վերջինս, չընդունելով ներկայացված պատճառաբանությունները, պարբերաբար դիմել է եղբայրների բարեկամներին և ընկերներին, այդ թվում՝ միջնորդին՝ ակնկալելով նրանց միջամտությունը գումարը, տոկոսադրույքների հետ մասին, հետ  ստանալու հարցում:

2017 թվականի օգոստոսի 01-ի առավոտյան Թելման Քալաշյանը Հերթական անգամ գումարային պահանջով հեռախոսազրույց է ունեցել միջնորդի՝ Գերման Քյարամյանի հետ: Խոսակցությունը վերածվել է վիճաբանության, որի ընթացքում հնչել են փոխադարձ հայհոյանքներ։

Տեղեկանալով, որ Գերման Քյարամյանը, ինչպես նաև Քյարամյան հինգ եղբայրների բարեկամները և ընկերները գտնվում են ՀՀ Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքի գերեզմանատանը կից տեղակայված սգո սրահում և մասնակցում են եզդիների՝ «Խեր» ազգային ծիսակատարությանը, «ՎԱԶ 21214» մակնիշի 97 SZ 777 համարանիշի ավտոմեքենայով նա գնացել է Շամիրամ համայնք: Հասնելով նշված վայր՝ հրազենով զինված մուտք է գործել սգո սրահ, հայհոյել, ապա կրակոցներ արձակել սրահում գտնվող բազմաթիվ անձանց ուղղությամբ՝ միաժամանակ փորձելով գտնել Գերման Քյարամյանին:

Արձակված կրակոցների հետևանքով 4 անձ մահացել է, ևս 7-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Դեպքից հետո Թելման Քալաշյանը դիմել է փախուստի, որի ընթացքում կրակոցներ է արձակել նաև իր փախուստը կանխելու և բռնելու նպատակով իրեն հետապնդող քաղաքացու նկատմամբ, ով ականատես էր եղել սգո սրահում կատարված ողբերգությանը։

Օբյեկտիվ քննության արդյունքում տվյալներ են ձեռք բերվել, որ Թ.Քալաշյանին փախուստի դիմելու հարցում օգնել է նրա հորեղբայրը, ով դեպքի ժամանակ գտնվել է սգո սրահում:

Բացի այդ, քրեական գործի նախաքննության ընթացքում Թելման Քալաշյանը, գրավոր նախազգուշացված լինելով սուտ մատնության համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, անհիմն մեղադրել է երեք անձի՝ իրեն ծեծի ենթարկելու մեջ՝ գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է և չի համապատասխանում իրականությանը:

Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Թելման Քալաշյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ կետերով, 213-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և 333-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ հորեղբորը՝ ՀՀ քրեական օրենսգրքի՝ 334-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Երևանի Կենտրոնում գտնվող տարածքը վերադարձվել է պետությանըՌԴ ՊՆ․ Ռուսական բանակը մեկ շաբաթում իրականացրել է մեկ զանգվածային և 15 խմբային հարված Ուկրաինայի տարածքումՎոլգոգրադի բնակիչները պատմել են անօդաչու թռչող սարքերի հարձակման ժամանակ լսված ուժեղ պայթյունների մասինԹաքստոցից վերցրել են 10 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց և ձերբակալվելԲնակիչներին հորդորում են 00։00-ից փակ պահել պատուհանները. Մանրամասներ Թրամփի դիմանկարով ամերիկյան հուշանվեր-անձնագրերը հասանելի կլինեն օգոստոսինՆախագահ Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Պորտուգալիայի նորանշանակ դեսպանըՀՀ դեսպանը քննարկել է Ավստրիայի ազգային գրադարանի հետ համագործակցության ընդլայնումըԲաքվում ՀՀ դրոշով քայլելը հպարտություն և հուզմունք էր, սուլոցներն ինձ չէին հետաքրքրում. Ջանես Նազարյան Մ-17 ԱԱ. ըմբիշ Դավիթ Բալեյանը կիսաեզրափակչում էԻլոն Մասկը Իսպանիայի միգրացիոն ճգնաժամը համեմատել է «Համաշխարհային պատերազմ Z» ֆիլմի հետՌազմական կրթական ծրագրերի ընդունելության տարիքային շեմը նախատեսվում է բարձրացնել մինչև 45 տարեկան Թրամփը քննարկել է Սաուդյան Արաբիայի և Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման հարցըԱվելի քան 20 հազար միգրանտ է ներխուժել Իսպանիայի Սեուտա նահանգԽուզարկություններ՝ Նարեկ Կարապետյանի առանձնատանը.Դուրովը կոշտ պատասխան է տվել ՄոսկվայինՎերադարձվել է ապօրինի օտարված շուրջ 5 հա արոտավայրՍինգապուրի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանում ընտրություններում տարած հաղթանակի առիթովՔննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ Լեհաստանում պահանջել են Տուսկի հրաժարականը Վանաձորում «BMW»-ն բախվել է «ՎԱԶ 2107»-ին․ 20-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոցԶելենսկին հայտարարել է Ուկրաինայի ռազմական կորուստների մասինԿոտրված արմունկով մեդալ նվաճած հայ ըմբիշը եռագույնը բարձրացրել է Բաքվում Քամալա Հարիսը տուն է գնել Մալիբուի սպիտակամորթների թաղամասում«Աէրոֆլոտ»-ը օգոստոսի 28-ից Կրասնոդար-Գյումրի չվերթներ կիրականացնիԲարի՛ երթ, սիրելի՛ շրջանավարտներ. Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճյուղում տեղի ունեցավ դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը (լուսանկարներ)Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային տեղեկացրել է բանակցություններ կազմակերպելու իր պատրաստակամության մասինՊրահայում ադրբեջանցիները ցուցադրել են պատմական լուսանկարներ Արցախից և ՀայաստանիցԹրամփը հայտարարություն է արել Ուկրաինայում հակամարտության ավարտի մասինReuters․ Դուբայում գործող կրիպտոբորսան, ըստ հետաքննության, օգնել է Իրանին շրջանցել պատժամիջոցներըՍանչես. Իսպանիան միջոցներ է նախապատրաստում Սեուտայում միգրանտների հետ կապված իրավիճակը կարգավորելու համարԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը պարգևատրվել է ՀՀ ԱԺ պատվո մեդալովEFE․ Սեուտա ներթափանցած միգրանտներից հարյուրավորները սկսել են վերադառնալ Մարոկկո«Լոռի Պիկ» սրահում սննդային թունավորում ստացած 21 անձանց ինքնությունը պարզվել էՓրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունReuters․ Ճապոնիան և Հարավային Կորեան, հավանաբար, համատեղ արժութային ինտերվենցիա են իրականացրելՄենք իրավունք չունենք դառնալու Ռուսաստանի և Եվրոպայի, ԱՄՆ-ի և Իրանի միջև դիմակայության հարթակ. Արման Աբովյան ԿԲ-ն խստացնում է բանկերի կապիտալի պահանջներըՊակիստանի լեռներում հայտնաբերվել են չորս մարդու դիակներԻշխանությունները շարունակում են քաղաքական բռնաճնշումները և բանտարկությունները հայտնի ու ազդեցիկ ընդդիմախոսների դեմ. ԲեգլարյանՄխիթար Հայրապետյան․ ժամանակակից գյուղատնտեսությունն անհնար է պատկերացնել առանց արհեստական բանականությանԱնդրադարձ է կատարվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերին Ադրբեջանի պետական հեռուստաընկերությունը ՀՀ-ի դեմ զավթողականություն ու պատերազմ է քարոզում. ադրբեջանագետԱՄՆ-ում հանցավոր խմբավորման անդամը դատապարտվել է 100 տարվա ազատազրկման՝ սպանության համարՀետախուզվում է Դավթաշենում մեքենայից գողություն կատարելու մեջ կասկածվող տղամարդըԱրփինե Սարգսյան․ հակախտրականության մասին օրենքի ընդունումն օրակարգային և անխուսափելի քայլ էԻշխանությունը գիտի՝ չի հաղթել, դրա համար էլ ռեպրեսիաները շարունակվում են․ Գագիկ ՀամբարյանԱրսեն Թորոսյանը ներկայացրել է սոցիալական ոլորտի թվային լուծումներն ու նոր հարթակներըԲեսենթ. ԱՄՆ-ը ակնկալում է, որ Չինաստանը կկատարի իր պարտավորությունները հազվագյուտ մետաղների վերաբերյալՆաոերոն հետ է կանչել Հարավային Օսիայի ճանաչումըՁեռքիս վնասվածքը թույլ չտվեց, որ մինչև վերջ առաջ գնամ. Ըմբշամարտիկը՝ ադրբեջանցու հետ գոտեմարտի մասին (տեսանյութ)
Ամենադիտված