Կայացել է բասկետբոլի Եվրոպայի 2021 թ առաջնության երկրորդ նախընտրական փուլի վիճակահանությունը
Սպորտ
Տեղի է ունեցել բասկետբոլի «Եվրո-2021»-ի երկրորդ նախընտրական փուլի վիճակահանությունը:
Գերմանիայի Ֆրեյզինգ քաղաքում տեղի ունեցավ Եվրոպայի 2021 թվականի առաջնության երկրորդ նախընտրական փուլի վիճակահանությունը: Նախընտրական փուլը առաջին հորիզոնականով հաղթահարելու դեպքում Հայաստանի ազգային հավաքականը կհայտնվի երկրորդ նախընտրական փուլի A ենթախմբում, իսկ լավագույն երկրորդ հորիզոնականով դուրս գալու դեպքում կհայտնվի D ենթախմբում:
Երկրորդ նախընտրական փուլին մասնակցելու են աշխարհի առաջնության ընտրական փուլի խմբերում վերջին հորիզոնականները զբաղեցրած հավաքականները:
Մրցակիցների անունները պարզ կդառնան այս տարվա հունիս ամսին:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան