Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի Հայաստանը Տոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը» Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համար Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոնների Ես Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցեր 

Շախմատիստը որոշումը միայնակ կկայացնի

Վերլուծական
Նախագահ Սարգսյանը մտավորականության հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, թե ով է լինելու երկրի հաջորդ նախագահը: Բայց խուսափեց նրա անունը հնչեցնել: Նախագահն ասաց, որ «Հայաստանի ապագա նախագահը պետք է տիրապետի օտար լեզուների, ունենա լայն կապեր թե՛ սփյուռքում, թե՛ Հայաստանում, վայելի հեղինակություն, և որ ամենակարևորն է՝ անկողմնակալ մարդ լինի, ով երբեք քաղաքականությամբ չի զբաղվել և կուսակցության անդամ չի եղել»: Նախագահի այս հայտարարությունից հետո «խաղից դուրս» են հայտնվում մինչ օրս հնչած մի շարք գործիչների թեկնածությունները, մասնավորապես՝ Գագիկ Հարությունյանը, Էդուարդ Նալբանդյանը, Արկադի Ղուկասյանը կամ կոալիցիոն գործընկեր ՀՅԴ կողմից առաջարկվող թեկնածուն (դաշնակցականները վերջին շրջանում երկու անգամ ակնարկել են, որ չէին հրաժարվի այս յուղոտ պատառից): Մինչդեռ Սարգսյանը կտրուկ փոխում է խաղի կանոնները՝ էլ ավելի մեծ գլուխկոտրուկի առջև կանգնեցնելով քաղաքականապես ակտիվ հանրությանը:
 
Վերջին շրջանում մամուլում տարբեր անուններ էին շրջանառվում: Օրինակ՝ Մեծ Բրիտանիայում և Իռանդիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի թեկնածությունը, ով կարող է դեսպանի աշխատանքը փոխարինել ՀՀ նախագահի պաշտոնով: Սարգսյանը բավարարում է նախագահին ներկայացվող պահանջները, քանի որ չորս տարուց ավելի՝ 2013թ. սեպտեմբերից՝ Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանն է։ Չնայած Սարգսյանը ֆիզիկապես Բրիտանիայում է, սակայն դեսպանի կեցությունը հավասարեցված է Հայաստանում բնակության հետ: Սարգսյանը մտերիմ հարաբերություններ ունի ոչ միայն Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամների և գործարար շրջանակների հետ, այլ նաև հաջող բիզնես է վարում Թուրքմենստանում և Ուզբեկստանում: Իշխանությունը կարող է հույս ունենալ, որ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի ընտրությունը կարող է հասարակության մոտ դրական ընկալումներ և հույսեր առաջացնել, և այդ ֆոնին հասարակությունը հեշտ կմարսի Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալը: Սակայն խնդիրը հետևյալն է՝ ո՞վ է ԱԺ-ում կամ հայաստանյան քաղաքական դաշտում ճանաչում Արմեն Սարգսյանին, որպեսզի նրա թեկնածությունը հաստատվի Սարգսյանի նշած ընդարձակ մեծամասնությամբ: Կամ մեկ այլ հարց՝ որպես բրիտանական թագավորական ընտանիքին մոտ մարդ՝ Արմեն Սարգսյանը համագործակցելու՞ է գազպրոմցի վարչապետի հետ…
 
Եթե մի պահ հեռանանք քաղաքական դաշտից, ապա Սերժ Սարգսյանի ներկայացրած հատկանիշներին բավարարող անձանց կարելի է փնտրել գործարար ոլորտում: Այստեղ կարելի է առանձնացնել Ռուբեն Վարդանյանի և Ռալֆ Յիրիկյանի թեկնածությունները: Վերջինիս նշանակելով նախագահի պաշտոնում՝ Սարգսյանը միանգամից մի շարք խնդիրներ է լուծում: Մի կողմից՝ սա ժեստ է սփյուռքին, մյուս կողմից՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, բացի այդ՝ Յիրիկյանը ռուսական ընկերության ղեկավար է, ինչն ինքնին նշանակալի փաստ է: Ինչ վերաբերում է Վարդանյանին, ապա նրա՝ նախագահի պաշտոնում ընտրվելու հավանականությունը շատ ավելի փոքր է: Թեև Վարդանյանը համապատասխանում է Սարգսյանի ներկայացրած պահանջներին, միևնույն ժամանակ, չպետք է մոռանալ, որ նա Կարապետյանի թիմի անդամ է, և եթե մի պահ ենթադրենք, որ Կարապետյանը զիջում է վարչապետի պաշտոնը Սերժ Սարգսյանին, ապա նրա թիմը որոշակիորեն զրկվում է նախկինում ունեցած երաշխիքներից, և դժվար թե Վարդանյանը, աչքի տակ ունենալով Կարապետյանի օրինակը, լրջորեն մտնի խաղի մեջ հատկապես մի շրջանում, երբ ներքաղաքական կյանքը արմատական վերադասավորումների փուլում է:
 
Իրականում ապոլիտիկ և անկուսակցական թեկնածուն Սերժ Սարգսյանի փրկությունն է: Իշխող կուսակցությունը տարիներ շարունակ վարկաբեկվել և վարկաբեկել է այն բոլոր քաղաքական ուժերին և գործիչներին, որոնք այս կամ այն կերպ ակտիվորեն ներգրավված են եղել ներքաղաքական գործընթացներում: Այժմ Սարգսյանի կողմից խաղարկվող շախմատային պարտիայի առաջնային խնդիրն է գտնել նրան, ով հանրության ընկալման մեջ նվազագույն կերպով կասոցացվի իշխանությունների և նրանց վարած քաղաքականության հետ, դրանով իսկ Սարգսյանը կստեղծի նախագահի անկողմնակալության իլյուզիա:
 
 
Ստելլա Խաչատրյան
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինԷբոլան տարածվում է Աֆրիկայում. ՀՀ-ում տարածման ռիսկը ցածր էՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըՔննարկվել են պետկառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերԷրդողանն աջակցում է Ադրբեջանի շփումները ՀՀ-ի հետ. Անկյուն քշված առնետ․ Եվրոպան՝ Պուտինի մասին (տեսանյութ) Տղամարդը գումարի դիմաց հերթագրել է քաղաքացիներին ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում Ալեքսանդրա Գրիգորյանը՝ աշխարհի առաջնության փոքր բրոնզե մեդալակիրՎերլուծաբանները Binance-ի հաքերային հարձակումը համարում են ոլորտի պատմության մեջ ամենամեծը«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները Կանադայի դեսպանի հետ քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակըՄեր տնտեսությունը սահմանափակում ունի, շուկան շատ փոքր է․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Սևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել ենՀռոմի պապը քվեարկել է ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում
Ամենադիտված