Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի Հայաստանը Տոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը» Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համար Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոնների Ես Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցեր 

ՀԷՑ-ի և Գազպրոմի հերթական «տրյուկը»

Վերլուծական

Ամիսներ առաջ կառավարությունը նախաձեռնեց էներգետիկ ոլորտի ազատականացման գործընթացը, այսօր արդեն Կարապետյանի կաբինետի ներկայացրած առաջարկները օրենքի նախագծի տեսքով քննարկվում են ԱԺ-ում: Նախ ասենք, որ տվյալ ոլորտում ազատականացումը ենթադրում է դասական բիզնես միջավայրի, շուկայական պայմանների ապահովում: Նման պայմանների դեպքում էլեկտրաէներգիա մատակարարող ընկերությունը կարող է էլեկտրաէներգիա գնել այն արտադրողից, որի առաջարկած սակագինն իրեն ձեռնտու է: Այսօր ՀԷՑ-ը պարտավոր է էլեկտրաէներգիա գնել այն բոլոր ընկերություններից, որոնք պետության կողմից լիցենզիա են ստացել և էլեկտրաէներգիա են արտադրում: Սակագինը որոշվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում, համատեղ քննարկումների կամ պայմանավորվածությունների արդյունքում:

ՀՀ էլեկտրաէներգետիկ շուկայի ներկայիս մոդելը կիրառության մեջ է դրվել դեռևս 2004թ.-ին և հենվում է միակ գնորդ-վաճառող սկզբունքի վրա, որի դեպքում էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձին է վերապահված էլեկտրաէներգետիկ մեծածախ շուկայում արտադրողներից էլեկտրաէներգիա գնելու և այն մատակարարին վաճառելու իրավունքը: Տվյալ դեպքում էլեկտրաէներգետիկ շուկայում բաշխիչ ցանցերն է գործում որպես միակ գնորդ և վաճառող:

Նոր օրենքը ենթադրում է մի շարք նորամուծություններ, որոնցից կարելի է առանձնացնել այսպես կոչված թրեյդերների մուտքը ոլորտ: Նույն այն թրեյդերների, որոնք ժամանակին նպաստեցին «Նաիրիտ»-ի սննկացմանը՝ այն պարզ պատճառով, որ «Նաիրիտ»-ից էժան գնով գնված կաուչուկն արդեն շուկայական գնով վաճառում էին սպառողին՝ գրպանելով շահույթը: «Նաիրիտ»-ի օրինակը, փաստորեն, դաս չի եղել իշխանություններին, և հիմա էլ նույն մեխանիզմը փորձում են գործի դնել արդեն էլեկտրաէներգետիկ շուկայում: Նոր նախագիծը ենթադրում է, որ թրեյդերները ՋԷԿ-ից լույսն էժան գնելու են, ՀԷՑ-ից բաշխման էժան սակագին ստանան ու բնակչությանը ՀԷՑ-ի ստանդարտ սակագնից մի փոքր ավելի էժան մատակարարեն:  Թվում է՝ սա իդեալական տարբերակ է, սակայն՝ ոչ հայկական իրականության պարագայում: Կասկած անգամ չկա, որ թրեյդերների դերում հանդես են գալու  հենց ՀԷՑ-ի ու ՋԷԿ-ի (այսինքն «Գազպրոմ»-ի) հետ փոխկապակցված անձինք: Իհարկե, զուտ փաստաթղթային առումով՝ այս նախագիծը ենթադրում է ՀԷՑ-ի մենաշնորհի վերացում, առնվազն՝ էներգիա մատակարարելու մասով: Սակայն, եթե խնդիրն առավել խորքային դիտարկենք, ապա ՀԷՑ-ին և «Գազպրոմ»-ին կից ստեղծվում են կառույցներ, որոնք արտադրության կամ բաշխման ենթակառուցվածքների մեջ առանց որևէ ներդրում անելու՝ կկարողանան էլէներգիայի առևտրով զբաղվել՝ չկրելով որևէ սոցիալական պատասխանատվություն: Ակնհայտ է, որ իրական շահողը լինելու է ոչ թե ՀՀ շարքային քաղաքացին, այլ հենց ՀԷՑ-ը և «Գազպրոմ»-ը:

Բացի վերոնշյալ խնդիրներից, կա ևս մեկը՝ ոչ պակաս կարևորը: Ազատականացման մոդելը ենթադրում է նաև, որ նույն տնտեսվարող սուբյեկտը, որն իրականացնում է 3 գործառնություներ, կարող է ավելի  էժան էլեկտրաէներգիա գնել Վրաստանից և վաճառել այն ՀՀ-ում: Արդեն իսկ քայլեր են ձեռնարկվում, որ Վրաստանի ՀԷԿ-ում արտադրվող ավելի էժան էլէներգիան վաճառվի ՀՀ շուկայում: Սա բխում է  համապատասխան տնտեսվարողի՝ «Տաշիր գրուպ»-ի շահերից: Իհարկե, զուտ բիզնես տրամաբանության մեջ սա ընդունելի է, սակայն կվնասի երկրներին, որոնք էներգետիկ ռեսուրսը կարող էին օգտագործել որպես աշխարհաքաղաքական խաղաքարտ:

 

Ստելլա Խաչատրյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինԷբոլան տարածվում է Աֆրիկայում. ՀՀ-ում տարածման ռիսկը ցածր էՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըՔննարկվել են պետկառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերԷրդողանն աջակցում է Ադրբեջանի շփումները ՀՀ-ի հետ. Անկյուն քշված առնետ․ Եվրոպան՝ Պուտինի մասին (տեսանյութ) Տղամարդը գումարի դիմաց հերթագրել է քաղաքացիներին ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում Ալեքսանդրա Գրիգորյանը՝ աշխարհի առաջնության փոքր բրոնզե մեդալակիրՎերլուծաբանները Binance-ի հաքերային հարձակումը համարում են ոլորտի պատմության մեջ ամենամեծը«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները Կանադայի դեսպանի հետ քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակըՄեր տնտեսությունը սահմանափակում ունի, շուկան շատ փոքր է․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Սևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել ենՀռոմի պապը քվեարկել է ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում
Ամենադիտված