Չեմ տեսնում «Ռեալ»-ն առանց Ռոնալդուի. Զիդան
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն անդրադարձել է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հեռանալու մասին լուրերին: «Մենք գիտենք, թե ով ինչ է ասում, բայց Ռոնալդուն պետք է մտածի խաղի մասին: Նա այնտեղ է, որտեղ պետք է լինի: Ակումբը, երկրպագուները, բոլորը նրան սիրում են: Ես չեմ տեսնում «Ռեալ»-ն առանց Ռոնալդուի»,- Զիդանի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:
Իսպանական ԶԼՄ-ները լուրեր էին տարածել, թե Ռոնալդուն որոշել է ամռանը հեռանալ «Ռեալ»-ից, քանի որ ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը չի կատարել խոստումը ու չի բարձրացրել պորտուգալացու աշխատավարձը: Ռոնալդուի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչեւ 2021 թվականը: Նրա տարեկան աշխատավարձը 21 միլիոն եվրո է:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան