«Հրապարակ». Ընդունելության վայրը փոխել է
Հայկական Մամուլ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Նախօրեին վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունելություն է կազմակերպել Հայաստանում հավատարմագրված դեսպանների համար, որին մասնակցել են նաեւ նրա կաբինետի որոշ անդամներ՝ Վաչե Գաբրիելյանը, Էդվարդ Նալբանդյանը, տրանսպորտի եւ էներգետիկայի նախարարները։
Ընդունելությունը կազմակերպվել է ոչ թե «Ֆլորենս» ռեստորանում, որտեղ սովորաբար վերջին շրջանում կազմակերպվում են պաշտոնական միջոցառումները, այլ Սարյան փողոցի սկզբնամասում ընդամենը 15 օր առաջ բացված «Չինար» ռեստորանում, որը երկու համասեփականատեր ունի՝ «Բեկոն» մսամթերքի արտադրության գործադիր տնօրեն Կարեն Մարգարյան եւ «Արտֆուդի» 75 տոկոսը վերջերս ձեռք բերած ռուսաստանաբնակ Կամո Ավագումյան։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը