Գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը Եվրոպայի առաջնության կարճ ծրագրից հետո 14- րդն է
Սպորտ
Գեղասահքի Հայաստանի հավաքականի անդամ Սլավիկ Հայրապետյանը մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում:
Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում կայացած տղամարդկանց մենասահքի կարճ ծրագրում հավաքելով 69.49 միավոր՝ Հայրապետյանը զբաղեցրեց 14-րդ տեղը և իրավունք ստացավ մասնակցելու ազատ ծրագրին, որը կկայանա հունվարի 19-ին:
Կարճ ծրագրից հետո առաջատարը աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, իսպանացի Խավիեր Ֆերնանդեսն է:
Հայաստանը Եվրոպայի այս առաջնությունում կներկայացնի նաև Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան