Չինական լրտեսական ցա՞նց ԱՄՆ-ում․ գաղտնիքներ են փորձել կորզել կեղծ աշխատանքի առաջարկներով Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Ռումինիա Ֆինլանդիան ցանկանում է Ռուսաստանի սահմանին հակատանկային պատնեշներ կառուցել Նոյեմբերի 24-ի գիշերը հնարավոր կլինի դիտել «Կուղբի լիալուսինը» Միջուկային սպառնալիքներ, Թրամփին մարտահրավեր և նոր տագնապ Եվրոպայում ու Ասիայում Ալիևի կամակատարի հետ գործարքի չեն գնում․ ճիշտ ճանապարհի վրա ես՝ հրաժարական տո՛ւր. Սաղաթելյան Ռուսական հրթիռները՝ Լեհաստանում․ Հյուսիսատլանտյան դաշինքը շտապ քննարկում է իրավիճակը Փաշինյանը հենց հրաժարական տա, ժողովրդին բերեք ԱԺ, ստիպեք՝ ՔՊ-ն ընդդիմության թեկնածուին քվեարկի. Նաիրա Զոհրաբյան Ինչո՞ւ է խափանվել Starshield-ն Ուկրաինայում․ կոնգրեսականը դիմել է Մասկին Եվրամիությունում առաջարկել են Ռուսաստանի քաղաքացիներին վիզաներ տրամադրել միայն առանձին դեպքերում Վարդենյաց լեռնանցքում բուք է Nvidia-ի գործը․ ի՞նչ են պատմել ամերիկյան աղբյուրները Ալիս Հուանգի կապերի մասին 

Նոր պատերազմները միանգամայն հնարավոր են. ռազմական պատմաբան Արմեն Այվազյան (տեսանյութ)

Լուսանկարներ

Քաղաքական գիտությունների դոկտոր, ռազմական պատմաբան Արմեն Այվազյանը, ով բազմաթիվ ուսումնասիրություններ և մենագրություններ է հեղինակել արցախյան հակամարտության և հատկապես այդ հակամարտության ռազմական կողմերի մասին, կարծում է, որ մեզանում մինչև անկախության ձեռքբերումը չկար մի առանձին խավ, որը կմտածեր ռազմավարական ու ռազմական չափանիշներով և կմշակեր այն կարևոր ուղղությունները, որոնցով հայ ազգը պետք է առաջնորդվեր:

«Վերջին երեք տասնամյակը բերել է նոր մտքի զարգացում, բայց պետք է հիշել, որ կա նաև օտար միտք: Տիրապետող ուժերը չեն ցանկանում, որ հայերը կամ այլ փոքր պետությունները սեփական ուղեղով մտածեն: Նրանք ցանկանում են մատուցել մեզ իրենց լուծումները, մենք էլ, վերցնելով դրանք՝ օգտագործենք՝ կարծելով, որ այդ լուծումները մեզ համար լավագույնն են: Այնինչ մեր անվտանգության հարցերը մեզանից լավ ոչ ոք չի կարող վերլուծել: Այդ իսկ նպատակով՝ ես փորձում եմ շերտ առ շերտ, հարց առ հարց բացահայտել այն մութ մնացած հասկացությունները, մեր և՛ անցյալի, և՛ ներկայի գոյության կողմերը, որոնք կարող են օգտակար լինել պետականաշինության, բանակաշինության գործում: Եթե խոսում ենք արցախյան հարցից՝ մի օրինակ բերեմ. մեզ հետաքրքրում է՝ ի՞նչ է լինելու ապագան, ի՞նչ ընթացք կունենան բանակցությունները, ինչպիսի՞ ընթացք կունենա հակամարտությունը, եթե այն մտնի թեժ ռազմական փուլ: Շրջանառվում է երկու տեսակետ: Մի տեսակետն այն է, որ հայոց բանակը պետք է մտնի Բաքու՝ միայն դրանով կավարտվի համակամարտությունը, մյուս տեսակետն այն է, որ հայոց բանակը հազիվ թե կարողանա հաղթել Ադրբեջանին, քանի որ նա արդեն գնել է մեծ քանակությամբ նորագույն զենք, ունի ավելի մեծ ռեսուրսներ՝ մարդկային, տնտեսական, տարածքային, բայց այս երկու տեսակետն էլ ծայրահեղ են և արտահայտում են պատերազմական հարցերի խորքը հասկանալու բացակայությունը»,-ասում է Արմեն Այվազյանը և հավելում, որ մի բան հստակ է՝ մենք ազատագրված տարածքը պետք է պահպանենք ամեն գնով, իսկ այդ խնդիրը լուծելու համար հնարավոր է նոր բախումներ առաջանան, քանի որ Ադրբեջանը որևէ կերպ չի համաձայնում ո՛չ Արցախի անկախությանը, ո՛չ Հայաստանի հետ իրական միասնական պետություն լինելուն, ո՛չ էլ նույնիսկ Շուշիի կամ մյուս շրջանների հայկական մնալուն:

«Այդ իսկ պատճառով՝ նոր պատերազմները միանգամայն հնարավոր են: Այդ պատերազմներում մեր հաղթանակը պարտադիր չէ, որ Բաքվի գրավումը լինի: Հաղթանակ կարող է լինել Քուռի ափին ամրանալը, խոշոր լրացուցիչ տարածքների ազատագրումը, ադրբեջանական զինուժի խոշոր ջախջախումը, ինչն էլ թույլ կտա որոշ ժամանակով երկարացնել այն հարաբերական խաղաղությունը, որը ստացել ենք շնորհիվ ազատագրված տարածքի: Այսօր, հնարավոր է, որ այդ տարածքն այլևս բավարար չէ, և պատերազմի դեպքում պետք է տեղափոխել այն թշնամու տարածք, որը պատմականորեն մերն է»,- ասաց ռազմական պատմաբանը:

Ինչ վերաբերում է մյուս տեսակետին, թե Հայաստանն այլևս ի զօրու չէ հաղթել վերազինված Ադրբեջանին, Այվազյանը հիշեցնում է համաշխարհային ռազմական պատմությունից բազմաթիվ դրվագներ, երբ պակաս զինված ուժերը հաղթանակ են տարել ավելի լավ զինված մեծաքանակ բանակների ու կայսրությունների նկատմամբ:

 

 

Արմեն Այվազյանի ամբողջական հարցազրույցն առաջարկում ենք դիտել՝ անցնելով հետևյալ հղումով:



 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Չինական լրտեսական ցա՞նց ԱՄՆ-ում․ գաղտնիքներ են փորձել կորզել կեղծ աշխատանքի առաջարկներովՆիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է ՌումինիաBepiColombo տիեզերական ապարատը սկսել է պտտվել Մերկուրիի շուրջՖինլանդիան ցանկանում է Ռուսաստանի սահմանին հակատանկային պատնեշներ կառուցելՆոյեմբերի 24-ի գիշերը հնարավոր կլինի դիտել «Կուղբի լիալուսինը» Միջուկային սպառնալիքներ, Թրամփին մարտահրավեր և նոր տագնապ Եվրոպայում ու ԱսիայումԱլիևի կամակատարի հետ գործարքի չեն գնում․ ճիշտ ճանապարհի վրա ես՝ հրաժարական տո՛ւր. ՍաղաթելյանԼե Պենը զգուշացրել է Ուկրաինայի հակամարտության՝ երրորդ համաշխարհային պատերազմի վերածվելու վտանգի մասինՌուսական հրթիռները՝ Լեհաստանում․ Հյուսիսատլանտյան դաշինքը շտապ քննարկում է իրավիճակըԻրանի խորհրդարանը պատրաստ է արագացնել միջուկային պայմանագրից դուրս գալու օրինագիծըՓաշինյանը հենց հրաժարական տա, ժողովրդին բերեք ԱԺ, ստիպեք՝ ՔՊ-ն ընդդիմության թեկնածուին քվեարկի. Նաիրա ԶոհրաբյանԻնչո՞ւ է խափանվել Starshield-ն Ուկրաինայում․ կոնգրեսականը դիմել է ՄասկինԵվրամիությունում առաջարկել են Ռուսաստանի քաղաքացիներին վիզաներ տրամադրել միայն առանձին դեպքերում Վարդենյաց լեռնանցքում բուք էNvidia-ի գործը․ ի՞նչ են պատմել ամերիկյան աղբյուրները Ալիս Հուանգի կապերի մասինՄասկ․ արհեստական բանականության ոլորտին կարող են պետք գալ ևս հարյուրավոր միլիարդ դոլարԲելգիայում գործադուլը կանգնեցրել է օդային երթևեկությունըՈրոշ երթուղիներում ժամը 22։30-ից տեղի կունենան ուղեգծերի փոփոխություններ Nvidia-ի բաժնետոմսերը թանկացել են 8,5%-ով՝ բորսայի բացումից առաջԻրանի խորհրդարանը պատրաստ է արագացնել միջուկային պայմանագրից դուրս գալու օրինագիծըՖինանսների նախարարությունը վերանայում է իր աշխատանքը՝ 2031-ի տեսլականի համարStarlink-ը կարող է հայտնվել Tesla-ի մյուս մոդելներում 2027-ի վերջինՕդեսան երկրորդ օրն է մնում առանց էլեկտրականության, ջեռուցման և ջրիԱլկարասը երեք սեթ-փոյնթ փրկեց ու առաջին անգամ նվաճեց Թուրինի տիտղոսըՆախագահի հրամանագրերով մի քանի դեսպաններ հետ են կանչվելԳերմանիան Լիտվայում սկսել է կամիկաձե անօդաչուների առաջին մարտավարական փորձարկումներըPolitico․ Շենժենի գագաթնաժողովը ցույց է տվել Եվրոպայի ազդեցության թուլացումըՉինաստանում նախարարության աշխատակցին մահապատժի են դատապարտել լրտեսության համարՕվեչկինի հարվածը դիպավ դարպասաձողին․ արդեն 16 խաղ՝ առանց գոլի«ԹՐԻՓՓ»-ի մեկնարկը տրվեց. Թրամփի դեմ նոր քայլ, ՆԱՏՕ-ի կոշտ պատասխանը ՄոսկվայինVK-ն և MAX-ի մշակողը ԵՄ դատարանում վիճարկում են պատժամիջոցներըՎարչապետը և ԵՄ դեսպանները անդրադարձել են վիզաների ազատականացման շուրջ երկխոսության ընթացքինՌասել Քրոուի մեկ առաջարկը ստուդիայի համար հավելյալ մեկ միլիոն դոլար արժեցավՀարավային Կորեայի հետախուզության ղեկավար կարող է առաջին անգամ կին նշանակվելՊուտինի դիմանկար ու կեչու հյութ․ ի՞նչ է SHAMAN-ը պահանջում համերգից առաջՈ՛չ արտաքին թելադրանքով, հակաժողովրդավարական Սահմանադրությանը․ «Ապրելու երկիր» կուսակցությունը դեմ էՆԱՏՕ-ի հետախուզական ինքնաթիռը Սև ծովի վրայով 79 թռիչք է իրականացրելՀարրին կզրկվի՞ արքայազնի տիտղոսից․ ի՞նչ է պնդում Ուիլյամի մասին նոր գիրքըԿառավարությունում պաշտոնանկություններ են եղելՀարավային Կորեայում սպասվում են իշխանական լուրջ փոփոխություններ․ փոխվում են նաև հետախուզության ղեկավարներըԹրամփն ընդդեմ Շումերի․ ո՞վ կղեկավարի Սենատի նոր մեծամասնությունըԱրին Բերդի փողոցում գնացքի վագոններից մեկը կողաշրջվել է. սկսվել է վառելիքաքսուքային նյութերի արտահոսքԵՄ-ում քննարկվում է ռազմական ծախսերը կրճատելու առաջարկըՎեհափառը «Պահպանիչ» աղոթքով օրհնել է նորաօծ քահանաներինՎենետիկի արվեստի բիենալեն փակվել է․ 714 015 այցելու և մասնակցության նոր ռեկորդՆոյեմբերյանում 62-ամյա վարորդը «BMW X5»-ով վրաերթի է ենթարկել 72-ամյա հետիոտնի․ վերջինը մահացել էՔԿ նախագահը Իրանում հանդիպումներ է ունեցել իրավապահ մարմինների բարձրաստիճան ղեկավարների հետԻրանը ԱՄՆ-ի հետ համաձայնության պայման է համարում պատերազմի դադարեցումը բոլոր ճակատներումԱՄՆ-ի դեմոկրատները Կոնգրեսում ապահովել են 258 տեղ՝ 1992 թվականից ի վեր լավագույն արդյունքըՉինաստանի տիեզերակայանը պատրաստվում է ընդունել իր առաջին օտարերկրյա տիեզերագնացին
Ամենադիտված