Էներգետիկայի նախարարը հրաժարական է տվել
Քաղաքական
Մի քանի օր է ինչ մամուլում տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Երեկ, նախարարի մամուլի խոսնակ Վասակ Թարփոշյանը նշել էր, թե նախարարն աշխատանքի մեջ է և շարունակում է աշխատել, սակայն այսօր ԼՈւՐԵՐ.cօm-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի մամուլի խոսնակ Վասակ Թարփոշյանը հաստատեց նախարարի` հրաժարականի դիմում ներկայացնելու մասին լուրերը:
«Այո՛, Աշոտ Մանուկյանը հրաժարականի դիմում է ներկայացրել»,-ասաց Թարփոշյանը:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը