Շախմատի Հայաստանի կանանց առաջնությունում կայացան 7-րդ տուրի պարտիաները
Սպորտ
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը շարունակվում է կանանց 73-րդ առաջնությունը:
Հայաստանի առաջնությունը մոտենում է ավարտին: Մրցաշարի 7-րդ տուրում հաղթանակներ տոնեցին Սիրանուշ Ղուկասյանը, Մարիա Կուրսովան, Մարիա Գևորգյանը, Լիլիթ Գալոյանը: Ոչ-ոքի ավարտվեց Մարիա Մկրտչյան-Աննա Խաչատրյան պարտիան:
Այս տուրից հետո Մարիա Կուրսովան 6 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 5 միավոր ունի Աննա Սարգսյանը, 4,5՝ Լիլիթ Գալոյանը:
Հայաստանի առաջնության ավարտին մնացել է 2 տուր:
Լուսանկարը՝ շախմատի ֆեդերացիայի


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան