Ֆրանսիան ուժեղացրել է Իսպանիայի հետ սահմանային վերահսկողությունը Երևան-Սևան ճանապարհին մոպեդի վթարը մահվան ելք է ունեցել LinkedIn-ը պայքարում է AI-ով գրված «աղբային» հրապարակումների դեմ ՆԱՏՕ-ն Եվրոպայում միջուկային զսպման ուժեղացման ծրագրեր է մշակում՝ Ռուսաստանի կողմից «սպառնալիքների» պատճառով․ DPA Փաշինյանի կողմից ինձ հիշելը կապում ենք իմ քաղաքական ակտիվության, ընդդիմադիր գործունեության հետ Պակիստանում ածխահանքի փլուզման հետևանքով զոհվածների թիվը հասել է 34-ի․ Geo Դերասան Լևս Դավթյանն ու կինը սպասում են իրենց առաջնեկին ՖԻՖԱ-ի նախագահի ավագ խորհրդականը հրաժարական է տվել՝ ի նշան բողոքի Նարեկ Կարապետյանը մի քանի բավականին ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդում է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան Իսպանիայի Սեուտա քաղաքում ծովից դուրս են բերել տասնինը մահացած միգրանտների մարմիններ ՈՒՂԻՂ․ Լիպարիտ Դրմեյանը պատասխանում է Փաշինյանի մեղադրանքներին Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններում 

Նախագահի կարգավիճակը, գործառույթները, լիազորությունները և այն ամենն, ինչ նա կարող է անել

Քաղաքական
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկայացրեց Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված Հանրապետության նախագահի թեկնածուի անունը: ՀՀ 4-րդ նախագահը Մեծ Բրիտանիայում և Հյուսիսային Իռլանդիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանն է: 
 
Թեպետ դեռևս Սարգսյանը պաշտոնապես առաջարկը չի ընդունել և մտածելու համար ժամանակ է խնդրել, բայց չընդունելու պատճառ, կարծում ենք, չկա էլ:
 
Ստորև ներկայացնում ենք Սահմանադրությամբ նախատեսված նախագահի լիազորությունները՝ ինչպես է ընտրվելու եւ որքան է պաշտոնավարելու:
 
Հոդված 123. Հանրապետության նախագահի կարգավիճակը և գործառույթները
 
Հանրապետության նախագահը պետության գլուխն է:
 
Հանրապետության նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը:
Հանրապետության նախագահն իր լիազորություններն իրականացնելիս անաչառ է և առաջնորդվում է բացառապես համապետական և համազգային շահերով:
Հանրապետության նախագահն իր գոր ծառույթներն իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների միջոցով:
 
Հոդված 124. Հանրապետության նախագահի լիազորությունների ժամկետը և նրան ներկայացվող պահանջները
 
Հանրապետության նախագահն ընտրվում է յոթ տարի ժամկետով:
 
Հանրապետության նախագահ կարող է ընտրվել քառասուն տարին լրա-ցած, վերջին վեց տա րում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին վեց տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:
 
Նույն անձը Հանրապետության նախագահ կարող է ընտրվել միայն մեկ անգամ:
 
Հանրապետության նախագահը չի կարող զբաղեցնել որևէ այլ պաշտոն, զբաղվել ձեռ նարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք:
 
Հանրապետության նախագահն իր լիազորությունների իրականացման ընթացքում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ:
 
Հոդված 125. Հանրապետության նախագահի ընտրության կարգը
 
Հանրապետության նախագահն ընտրվում է Ազգային ժողովի կողմից:
 
Հանրապետության նախագահի հերթական ընտրությունն անցկացվում
 
Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան քառասուն, և ոչ ուշ, քան երեսուն օր առաջ:
 
Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը:
 
Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը ստացել պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդը: Եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլին մասնակցած բոլոր թեկնածուները: Երկրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որն ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդը: Եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երրորդ փուլ, որին կարող են մասնակցել երկ-րորդ փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները: Երրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որն ստանում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը:
 
Եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա տասնօրյա ժամկետում անցկացվում է Հանրապետության նախագահի նոր ընտրություն:
Հանրապետության նախագահի ընտրության կարգի մանրամասները սահմանվում են Ազգային ժողովի կանոնակարգով:
 
Հոդված 126. Հանրապետության նախագահի արտահերթ ընտրությունը
 
Հանրապետության նախագահի պաշտոնանկության, լիա զորությունների կա-տարման անհնարինության, հրաժարականի կամ մահվան դեպքերում Հանրա-պետության նախագահի պաշտոնը թափուր մնալուց ոչ շուտ, քան քսանհինգ, և ոչ ուշ, քան երեսունհինգ օր հետո անցկացվում է Հանրապետության նախագա-հի արտահերթ ընտրություն:
 
Հոդված 127. Հանրապետության նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը
 
Հանրապետության նախագահը պաշտոնը ստանձնում է Հանրապետության նախորդ նախագահի լիազորությունների ավարտման օրը:
 
Արտահերթ ընտրության միջոցով ընտրված Հանրապետության նախագահը պաշտոնը ստանձնում է ընտրվելուց հետո՝ տասներորդ օրը:
Հանրապետության նախագահը պաշտոնը ստանձնում է Ազգային ժողովի հատուկ նիստում, ժողովրդին տրված հետևյալ երդմամբ. «Ստանձնելով Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, իմ լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական ու համազգային շահերով և իմ ողջ ուժը ներդնել ազգային միասնության ամրապնդման գործում»:
 
Հոդված 128. Հանրապետության նախագահի ուղերձը
 
Հանրապետության նախագահն իր իրավասության մեջ մտնող հարցերի վերաբերյալ կարող է ուղերձ հղել Ազգային ժողովին:
 
Հոդված 129. Օրենքի ստորագրումը և հրապարակումը
 
Ազգային ժողովի ընդունած օրենքը Հանրապետության նախագահն ստորագրում և հրապարակում է քսանմեկօրյա ժամկետում կամ նույն ժամկետում դիմում է Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանն օրենքի համապատասխանությունը որոշելու հարցով:
Եթե Սահմանադրական դատարանը որոշում է, որ օրենքը համապատասխանում է Սահմանադրությանը, ապա Հանրապետության նախագահը հնգօրյա ժամկետում ստորագրում և հրապարակում է օրենքը:
Եթե Հանրապետության նախագահը չի կատարում սույն հոդվածով սահմանված պահանջները, ապա Ազգային ժողովի նախագահը հնգօրյա ժամկետում ստորագրում և հրապարակում է օրենքը:
 
Հոդված 130. Կառավարության հրաժարականի ընդունումը
 
Սահմանադրության 158-րդ հոդվածով սահմանված դեպքերում Հանրապետության նախագահն անհապաղ ընդունում է Կառավարության հրաժարականը:
 
Հոդված 131. Փոփոխություններ Կառավարության կազմում
 
Հանրապետության նախագահը, վարչապետի առաջարկությամբ, փոփոխություններ է կատարում Կառավարության կազմում:
 
Հոդված 132. Հանրապետության նախագահի լիազորություններն արտաքին քաղաքականության բնագավառում
 
Հանրապետության նախագահն օրենքով սահմանված դեպքերում և կարգով` 1) Կառավարության առաջարկությամբ կնքում է միջազգային պայմանագրեր.
 
2) վարչապետի առաջարկությամբ նշանակում և հետ է կանչում օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում դիվանագիտական ներկայացուցիչներին.
3) ընդունում է օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների դիվանագիտական ներկայացուցիչների հավատարմագրերը և հետկանչագրերը:
Հանրապետության նախագահը, Կառավարության առաջարկությամբ, օրենքով սահմանված դեպքերում և կարգով հաստատում, կասեցնում կամ չեղյալ է հայտարարում վավերացում չպահանջող միջազգային պայմանագրերը:
Հանրապետության նախագահը, վարչապետի առաջարկությամբ, օրենքով սահմանված դեպքերում և կարգով շնորհում է բարձրագույն դիվանագիտական աստիճաններ:
 
Հոդված 133. Հանրապետության նախագահի լիազորությունները զինված ուժերի բնագավառում
 
Հանրապետության նախագահը, վարչապետի առաջարկությամբ, օրենքով սահմանված դեպքերում և կարգով նշանակում և ազատում է զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը:
Հանրապետության նախագահը, վարչապետի առաջարկությամբ, օրենքով սահմանված դեպքերում և կարգով շնորհում է բարձրագույն զինվորական կոչումներ:
 
Հոդված 134. Քաղաքացիության վերաբերյալ հարցերի լուծումը
 
Հանրապետության նախագահն օրենքով սահմանված դեպքերում և կարգով լուծում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ հարցերը:
 
Հոդված 135. Ներում շնորհելը
 
Հանրապետության նախագահն օրենքով սահմանված դեպքերում և կարգով լուծում է դատապարտյալներին ներում շնորհելու հարցը:
 
Հոդված 136. Պարգևատրումը և պատվավոր կոչումների շնորհումը
 
Հանրապետության նախագահն օրենքով սահմանված դեպքերում և կարգով պարգևատրում է Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով, շնորհում է պատվավոր կոչումներ:
 
Հոդված 137. Բարձրագույն դասային աստիճանների շնորհումը
 
Հանրապետության նախագահն օրենքով սահմանված դեպքերում և կարգով շնորհում է բարձրագույն դասային աստիճաններ:
 
Հոդված 138. Պաշտոնատար անձանց ժամանակավոր նշանակումը
 
Եթե Ազգային ժողովը եռամսյա ժամկետում Սահմանադրության 174-րդ հոդվածի 3-րդ մասով, 177-րդ հոդվածի 1-ին մասով, 192-րդ հոդվածի 1-ին մասով, 195-րդ հոդվածի 2-րդ մասով, 197-րդ հոդ վածի 2-րդ մասով, 199-րդ հոդվածի 2-րդ մասով և 201-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով չի ընտրում համապատասխան պաշտոնատար անձանց, ապա մինչև Ազգային ժողովի կող-մից նրանց ընտրությունը Հանրապետության նախագահն օրենքով սահմանված հիմքերով և կարգով նշանակում է ժամանակավոր պաշտոնակատարներ:
 
Հոդված 139. Հանրապետության նախագահի հրամանագրերը և կարգադրությունները
 
Իր լիազորություններն իրականացնելիս Հանրապետության նախագահն ընդունում է հրամանագրեր և կարգադրություններ:
Հանրապետության նախագահը Սահմանադրության 131-137-րդ հոդված-ներով, 155-րդ հոդվածի 3-րդ մասով, 166-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ, 6-րդ և 7-րդ մասերով սահմանված դեպքերում կարող է համապատասխան ակտը եռօրյա ժամկետում իր առարկություններով վերադարձնել առաջարկություն ներկայաց-նող կամ միջնորդությամբ դիմող մարմին: Եթե իրավասու մարմինը չի ընդունում այդ առարկությունը, ապա Հանրապետության նախագահը ստորագրում է համապատասխան ակտը կամ դիմում է Սահմանադրական դատարան:
 
Եթե Հանրապետության նախագահը չի կատարում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջները, ապա համապատասխան ակտն ուժի մեջ է մտնում իրավունքի ուժով:
 
Հոդված 140. Հանրապետության նախագահի անձեռնմխելիությունը
 
Հանրապետության նախագահն անձեռնմխելի է:
 
Հանրապետության նախագահն իր լիազորությունների ժամկետում և դրա-նից հետո չի կա րող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար:
Իր կարգավիճակի հետ չկապված գործողությունների համար Հանրապետության նախագահը կարող է պատասխանատվության ենթարկվել միայն իր լիազորությունների ավարտից հետո:
 
Հոդված 141. Հանրապետության նախագահի պաշտոնանկությունը
 
Հանրապետության նախագահը կարող է պաշտոնանկ արվել պետական դավաճանության, այլ ծանր հանցագործության կամ Սահմանադրության կոպիտ խախտման համար:
 
Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու հիմքերի առկայության մասին եզրակացություն ստանալու համար Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ դիմում է Սահմանադրական դատարան:
Ազգային ժողովը Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու մասին որոշում է կայացնում Սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:
 
Հոդված 142. Հանրապետության նախագահի հրաժարականը
 
Հանրապետության նախագահն իր հրաժարականը ներկայացնում է Ազգային ժողով: Հրաժարականը համարվում է ընդունված օրենքով սահմանված կարգով այն հրապարակելու պահից:
 
Հոդված 143. Հանրապետության նախագահի լիազորությունների կատարման անհնարինությունը
 
Հանրապետության նախագահի ծանր հիվանդության կամ նրա լիազորությունների կատարման համար այլ անհաղթահարելի խոչընդոտների առկայության դեպքերում, որոնք տևականորեն անհնարին են դարձնում նրա լիազորությունների կատարումը, Սահմանադրական դատարանը Կառավարության դիմումի հիման վրա որոշում է կայացնում Հանրապետության նախագահի լիազորությունների կատարման անհնարինության մասին:
 
Հոդված 144. Հանրապետության նախագահի լիազորությունների ժամանակավոր կատարումը
 
Հանրապետության նախագահի պաշտոնանկության, լիազորությունների կատարման անհնարինության, հրաժարականի կամ մահվան դեպքերում մինչև նորընտիր Հանրապետության նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը Հանրապետության նախագահի լիազորությունները կատարում է Ազգային ժողովի նախագահը:
 
Հոդված 145. Հանրապետության նախագահի գործունեության ապահովումը
 
Հանրապետության նախագահի աշխատակազմի ձևավորման կարգը սահմանվում է օրենքով: Հանրապետության նախագահն օրենքով սահմանված դեպքերում և կարգով նշանակումներ է կատարում Հանրապետության նախագահի աշխատակազմի պաշտոններում:
Հանրապետության նախագահի վարձատրության չափը, սպասարկման և անվտանգության ապահովման կարգը սահմանվում են օրենքով:
 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ֆրանսիան ուժեղացրել է Իսպանիայի հետ սահմանային վերահսկողությունըԵրևան-Սևան ճանապարհին մոպեդի վթարը մահվան ելք է ունեցելԲորել. ԵՄ ոչ մի երկիր չի կարող միակողմանիորեն մեկ այլ երկրի Շենգենից դուրս մղելLinkedIn-ը պայքարում է AI-ով գրված «աղբային» հրապարակումների դեմՆԱՏՕ-ն Եվրոպայում միջուկային զսպման ուժեղացման ծրագրեր է մշակում՝ Ռուսաստանի կողմից «սպառնալիքների» պատճառով․ DPA Փաշինյանի կողմից ինձ հիշելը կապում ենք իմ քաղաքական ակտիվության, ընդդիմադիր գործունեության հետՊակիստանում ածխահանքի փլուզման հետևանքով զոհվածների թիվը հասել է 34-ի․ Geo Իսպանիայի թագավորը վարչապետի հետ քննարկել է Սեուտայում միգրացիոն ճգնաժամըԹրամփը Սեուտա միգրանտների հոսքի հետ կապված իրավիճակը որակել է «սարսափելի»Դերասան Լևս Դավթյանն ու կինը սպասում են իրենց առաջնեկին Հարավային Օսիայի ԱԳՆ-ը հայտարարել է Նաուրուի հետ դիվանագիտական ​​հարաբերությունները խզելու մասինՖԻՖԱ-ի նախագահի ավագ խորհրդականը հրաժարական է տվել՝ ի նշան բողոքի Մոտ 40,000 միգրանտ, հնարավոր է, Իսպանիա է անցել Մարոկկոյից«Известия». ԱՄՆ-ն RIMPAC 2026 զորավարժություններում փորձարկել է «ապագայի պատերազմի» տարրերՆարեկ Կարապետյանը մի քանի բավականին ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդում է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան Իսպանիայի Սեուտա քաղաքում ծովից դուրս են բերել տասնինը մահացած միգրանտների մարմիններՈՒՂԻՂ․ Լիպարիտ Դրմեյանը պատասխանում է Փաշինյանի մեղադրանքներինՕգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՎենեսուելայում երկրաշարժի ժամանակ վեցերորդ հարկից ընկած կրիային կենդանի են հայտնաբերել45-ամյա օտարերկրացի տղամարդը Երևանում տաբատն իջեցրած պառկել է նստարանին ԱՄՆ-ում «պատերազմ» են հայտարարել AI տեսախցիկներին․ ակտիվիստները ոչնչացնում են Flock Safety համակարգերըԾովագյուղ-Շորժա ճանապարհին 21-ամյա վարորդը «Kia»-ով բախվել է քարերին և հայտնվել ձորակում․ կա վիրավորԹրամփը կանխատեսել է խնդիրներ Եվրոպայի համար, եթե վերջինս դադարի լինել նրա ընկերըԵրբ AI-ն դուրս է գալիս վերահսկողությունից․ Claude-ը կոտրել է երեք ընկերության համակարգերՀայաստանը ժամանակավոր արգելք է սահմանում տոմատի մածուկի ներմուծման վրաԵրևանի Կենտրոնում գտնվող տարածքը վերադարձվել է պետությանըՌԴ ՊՆ․ Ռուսական բանակը մեկ շաբաթում իրականացրել է մեկ զանգվածային և 15 խմբային հարված Ուկրաինայի տարածքումՎոլգոգրադի բնակիչները պատմել են անօդաչու թռչող սարքերի հարձակման ժամանակ լսված ուժեղ պայթյունների մասինԹաքստոցից վերցրել են 10 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց և ձերբակալվելԲնակիչներին հորդորում են 00։00-ից փակ պահել պատուհանները. Մանրամասներ Թրամփի դիմանկարով ամերիկյան հուշանվեր-անձնագրերը հասանելի կլինեն օգոստոսինՆախագահ Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Պորտուգալիայի նորանշանակ դեսպանըՀՀ դեսպանը քննարկել է Ավստրիայի ազգային գրադարանի հետ համագործակցության ընդլայնումըԲաքվում ՀՀ դրոշով քայլելը հպարտություն և հուզմունք էր, սուլոցներն ինձ չէին հետաքրքրում. Ջանես Նազարյան Մ-17 ԱԱ. ըմբիշ Դավիթ Բալեյանը կիսաեզրափակչում էԻլոն Մասկը Իսպանիայի միգրացիոն ճգնաժամը համեմատել է «Համաշխարհային պատերազմ Z» ֆիլմի հետՌազմական կրթական ծրագրերի ընդունելության տարիքային շեմը նախատեսվում է բարձրացնել մինչև 45 տարեկան Թրամփը քննարկել է Սաուդյան Արաբիայի և Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման հարցըԱվելի քան 20 հազար միգրանտ է ներխուժել Իսպանիայի Սեուտա նահանգԽուզարկություններ՝ Նարեկ Կարապետյանի առանձնատանը.Դուրովը կոշտ պատասխան է տվել ՄոսկվայինՎերադարձվել է ապօրինի օտարված շուրջ 5 հա արոտավայրՍինգապուրի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանում ընտրություններում տարած հաղթանակի առիթովՔննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ Լեհաստանում պահանջել են Տուսկի հրաժարականը Վանաձորում «BMW»-ն բախվել է «ՎԱԶ 2107»-ին․ 20-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոցԶելենսկին հայտարարել է Ուկրաինայի ռազմական կորուստների մասինԿոտրված արմունկով մեդալ նվաճած հայ ըմբիշը եռագույնը բարձրացրել է Բաքվում Քամալա Հարիսը տուն է գնել Մալիբուի սպիտակամորթների թաղամասում«Աէրոֆլոտ»-ը օգոստոսի 28-ից Կրասնոդար-Գյումրի չվերթներ կիրականացնիԲարի՛ երթ, սիրելի՛ շրջանավարտներ. Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճյուղում տեղի ունեցավ դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը (լուսանկարներ)
Ամենադիտված