Մխիթարյանը հրաժեշտ է տվել թիմակիցներին
Սպորտ
Հայաստանի ազգային ընտրանու և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Քարինգթոն մարզաբազայում հրժեշտ է տվել թիմակիցներին: Այս մասին գրում է Daily Mail-ը:
Հայ կիսապաշտպանը մոտ է «Արսենալ» տեղափոխվելուն:
«Մխիթարյանը շատ հայտնի կերպար էր «Յունայթեդ»-ում: Գիտենք՝ նա ուրախ չէ, թե ինչպես է տեղի ունենում այս գործարքը: Նա հասկանում է՝ «Արսենալ»-ում կարող է ավելի շատ խաղային պարակտիկա ունենալ, բայց կցանկանար հեռանալ իր պայմաններով»,- Daily Mail-ը մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդ»-ում իր աղբյուրի խոսքը:
Հիշեցնենք, որ Ժոզե Մոուրինյուն չի ընդգրկել Մխիթարյանին «Բյորնլի»-ի դեմ խաղի հայտացուցակում:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան