«Ժողովուրդ»․ Ի՞նչ պահանջ է դնելու Արցախը
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Արմեն Սարգսյանը, ում թեկնածությունը ՀՀԿ-ն առաջարկել է ՀՀ նախագահի պաշտոնում, երեկ հայտարարել է, թե վերջնական համաձայնությունը կտա, կամ որ նույնն է, կասի «հա» հասարակական-քաղաքական-բիզնես շրջանակների հետ հանդիպումից հետո: Նա նաեւ ասել է, թե կուզեր հանդիպել Արցախի ղեկավարությանը եւս:
«Ժողովուրդ» օրաթերթը Արցախի Հանրապետության ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանից փորձեց պարզել, թե որքանո՞վ է Արմեն Սարգսյանի թեկնածությունն ընկալելի Արցախի համար: «Եթե ՀՀ քաղաքացիների համար ընդունելի է, ապա մեզ համար էլ է ընդունելի»,- ասել է նա: Իսկ ի՞նչ պահանջ է Արցախը դնելու ՀՀ նախագահի թեկնածուի առջեւ. հետաքրքրվեցինք Արցախի ԱԺ փոխխոսնակից:
Նրա խոսքերով` Արմեն Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ առաջինը Արցախի միջազգային ճանաչման հարցին հետամուտ լինելու խնդիրն են բարձրացնելու: «Այսօր այդ հարցն է առօրեական, եւ կքննարկվի այդ հարցը ավելի ակտիվացնելու տեսանկյունից եւ Արմեն Սարգսյանի փորձը, հնարավորություններն օգտագործելու տեսանկյունից»,- նշել է Արցախի խորհրդարանի փոխխոսնակը»:
Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը