«Ժողովուրդ». Պատգամավորին խաբել են
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ԱԺ պատգամավոր Աշոտ Արսենյանին պատկանող «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ին խաբելու գործընթացը շարունակվում է: Պատգամավորին պատկանող ընկերությունն իրեն հասանելիք գումարները ստանալու համար ընկել է դատարանի դռները:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2018 թվականի հունվարի 18-ին «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ն դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իարավասության դատարան՝ ընդդեմ «Քաֆեվի» ՍՊԸ-ի՝ պահանջելով ՍՊԸ-ից գանձել 120 հազար դրամ:
Համաձայնեք՝ ծծաղելի է, որ «Ջերմուկ գրուպ»-ի նման մեծ գործարանն անգամ այդ գումարն է դատարանով փորձում ստանալ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը