Հայկական ռաբիսը` ֆրանսիացի աստղի կատարմամբ. Maître Gims–ը Եվրոպային կստիպի «դողդողալ»
Հասարակություն
Սոցիալական կայքերը «պայթեցրել» է «Մի գնա» հայտնի երգի տեսահոլովակի նոր տարբերակը, որը կատարում է ֆրանսիական ռեփ աստղ Մետր Գիմսը (Maître GIMS)։ Այս մասին գրում է armeniasputnik.am-ը:
«Սև գոտի» նոր ալբոմը թողարկելուց ու մեծ շրջագայությունից առաջ (կավարտվի 2019 թվականի սեպտեմբերի 19-ին «Ստադ դը Ֆրանս» մարզադաշտում կայանալիք համերգով) երգիչ Մետր Գիմսը նոր սինգլ է թողարկել, որը խոստանում է իսկական «ռումբ» դառնալ։ Այս մասին հայտնում է chartsinfrance.net կայքը։
Ռեփերը ներկայացրել է Ֆրանսիայում ոչ հայտնի երգի ռեմիքսը։ 2017 թվականին այդ երգը պարզապես «պայթեցրել» է Մերձավոր Արևելքը, գրում է հոդվածի հեղինակը։
«Արտակ Արամյանի հեղինակած երգը իսկական սենսացիա առաջացրեց նախ Հայաստանում, իսկ հետո առաջինը դարձավ Թուրքիայում, Իսրայելում, Սաուդյան Արաբիայում, Լիբանանում, Եգիպտոսում ու Մարոկկոյում։ Մետր Գիմսը որոշել է ձայնագրել աղմկահարույց երգի սեփական տարբերակը, որպեսզի ստիպի Եվրոպային դողդողալ», — գրում է պարբերականը և ավելացնում, որ ազդեցությունն ավելացնելու համար Նյու Յորքում տեսահոլովակ է նկարահանվել։
Դե ինչ, ամենայն հավանականությամբ, մեզ իսկական «ռումբ» է սպասում, եզրահանգում է պարբերականը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը