«Բանանց»-ն ընկերական խաղում կմրցի «Արմավիր»-ի հետ
Սպորտ
Երևանի «Բանանց»-ն ընկերական հանդիպում կանցկացնի «Արմավիր»-ի հետ:
«Բանանց»-ը ու «Արմավիր»-ը զուգահեռ ուսումնամարզական հավաքներ կանցկացնեն «Բանանցի» մարզաբազայում, որոնց ավարտին՝ փետրվարի 2-ին, կկայանա ընկերական հանդիպում երկու թիմերի միջև:
«Արմավիր»-ը գլխավորում է Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնի Հարավային գոտու մրցաշարային աղյուսակը: Սա կլինի վերջին շրջանում թիմերի միջև 4-րդ հանդիպումը:
2016-ին Սոչիում կայացած խաղում գրանցվել էր 1-1 հաշիվը, իսկ Երևանում «Բանանց»-ը 1-0 հաշվով հաղթանակ էր տարել: 2017-ին Երևանում կայացած խաղում 1-0 հաշվով հաղթել էր «Արմավիր»-ը:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան