ՊՆ զորամասում զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Զապորոժիեում ավիահարվածների հետևանքով 8 զոհ կա, 16 մարդ վիրավորվել է․ նրանց թվում երեխաներ կան Լուկաշենկոյի այցը ԱՊՀ գագաթնաժողով․ Փաշինյանի հայացքներն ու Տոկաևի անտարբերությունը՝ ուշադրության կենտրոնում․ NEXTA NASA-ն քայլեր է ձեռնարկում ուղեծրում առևտրային տիեզերակայաններ ստեղծելու ուղղությամբ Դավիթ Բեկի փողոցում բախվել են 4 ավտոմեքենա․ «Mercedes»-ը մասամբ փակել է երթևեկելի գոտին Նոբելյան կոմիտեի որոշումը հարցեր է առաջացնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ. Զաքարյան Շղթայական ավտովթար Երևանում․ բախվել են «Mercedes»-ը, 2 «Changan»-ներն ու «Գազել»-ը ՀՀ ԱԱԾ-ն միջազգային գործընկերների հետ քննարկել է սահմանապահների պատրաստության կատարելագործումը Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա Էլեկտրամեքենաների ներմուծման մաքսատուրքի արտոնության քվոտան այսօր կսպառվի Սիրելի՛ Երևան, շնորհավո՛ր 2808-ամյակդ «Известия»-ն մեղադրում է ԵԱՏՄ-ում հայ նախարարին կոռուպցիոն գործարքների մեջ 

Կարեն Կարապետյանի համար խաղը բարդանում է

Վերլուծական
Հայաստանը 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից տարիներ անց հիշվելու է հենց Կարեն Կարապետյանի կերպարը, նրա խոստումները և հատկապես ժպիտը, որով նա գերում էր համակարգի ավանդական դեմքերից կշտացած հասարակության ապաքաղաքականացված հատվածին ու որոշակի տարիք ունեցող կանանց:
 
Սակայն, իրադարձությունների ընթացքը ստիպում է մտածել՝ եթե այնպես ստացվի, որ այս տարվա ապրիլին Կարապետյանը հրաժեշտ տա վարչապետի պաշտոնին, ապա կստացվի, որ նա ընդամենը մեկ առաքելություն ուներ՝ լեգիտիմացնել Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրությունը:
 
Ինչքան էլ Սերժ Սարգսյանը խոսել է ՀՀԿ-ին «նոր ոգի» հաղորդելու անհրաժեշտության մասին, Կարեն Կարապետյանը սխալ է հասկացել, առնվազն գերագնահատել է իր առաքելությունը գործընթացում, որովհետեւ «նոր ոգին» վերջնական հանգրվան է, իսկ մինչ այդ Սերժ Սարգսյանը նոր շունչ է հաղորդելու ներիշխանական մեծ ու փոքր դիմակայություններին, բաժանարար գծերին, ու գործող վարչապետին՝ լավագույն դեպքում, վերապահված է դառնալ իշխանության մի քանի կենտրոններից մեկի ղեկավար։ Սերժ Սարգսյանի ուժը, քաղաքական ֆենոմենը՝ հենց ներիշխանական հակասություններն իր շահերին ծառայեցնելու կարողության մեջ է։
 
Այս ճշմարտությունը ժամանակին չհասկացավ Տիգրան Սարգսյանը՝ 2014թ-ին մենակ մնալով ներիշխանական «պատերազմի» օրերին։ Այս իրողությունն առավել եւս չի հասկացել Կարեն Կարապետյանն, ով բարդ խաղի մեջ է մտել՝ տեխնոկրատների ամորֆ թիմով։
 
Կադրային հարցում Կարապետյանը խայտառակ ձախողվել է՝ հասարակությանը ներկայանալով ալթունյանների դեմքով։ Ընդ որում, սա ոչ միայն կառավարման արդյունավետության տապալում է կամ մենեջմենթի ձախողում, այլ կանխորոշել է վարչապետի պարտությունը ներիշխանական հարաբերություններում։
 
Նույնիսկ ՀՀԿ-ն՝ իր կադրային անորակությամբ, շատ ավելի կենսունակ է, քան «քաղքենիների» գործող Կառավարությունը։
 
«Նոր ոգին» նշանակում էր Սերժ Սարգսյանի իշխանության փոխանցումը Կարեն Կարապետյանին: «Նոր ոգին» նշանակում էր, որ Սարգսյանը Կարեն Կարապետյանի միջոցով իրականացնելու է ՀՀԿ տրանսֆորմացիան, նախապատրաստելով կուսակցությանը այն նոր փուլին, որ կհաջորդի ներկայիս անցումային շրջանին և միջանկյալ խորհրդարանին: Իսկ դա արդեն նշանակում է, որ կուսակցությունը ենթակա էր լինելու ստատու-քվոյի էական փոփոխությունների, պարզապես դրանք կախված են այն բանից, թե Սերժ Սարգսյանը որքան արագ կավարտի այսպես ասած բազմաբևեռ իշխանական կամ կառավարման համակարգի ձևավորումն ու եռակցումը, այդպիսով ապահովելով «ավտոպիլոտ» ռեժիմի հնարավորինս կայուն աշխատանք, ինչը թույլ կտա արդեն անմիջականորեն ձեռնամուխ լինել ներկուսակցական ապամոնտաժումների և վերակառուցումների: ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրելով Արմեն Սարգսյանի թեկնածությունը՝ Սերժ Սարգսյանը լուրջ հարված է հասցնում առաջին հերթին Կարապետյանի վարկանիշին և մինչ օրս ձևավորված իմիջին: Քաղաքական դաշտ է մտնում նոր խաղացող, ով արդեն հին ոգի դարձած Կարապետյանին կարող է ձեռնոց նետել, հատկապես որ իր իմիջային առավելությունը վարչապետը այդպես էլ չվերածեց քաղաքական կապիտալի:
 
Այժմ առաջին դեմքերի պայքարում Կարապետյանը կորցնում է վաղեմի դիրքերը, իսկ սա նշանակում է ներիշխանական համակարգում սկզբունքորեն նոր իրավիճակ է հաստատվում:
 
Ստելլա Խաչատրյան
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Kyiv Post. Մայամիում Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները ավարտվել են վաղաժամկետՊՆ զորամասում զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքովԶապորոժիեում ավիահարվածների հետևանքով 8 զոհ կա, 16 մարդ վիրավորվել է․ նրանց թվում երեխաներ կանԼուկաշենկոյի այցը ԱՊՀ գագաթնաժողով․ Փաշինյանի հայացքներն ու Տոկաևի անտարբերությունը՝ ուշադրության կենտրոնում․ NEXTAԱրտակարգ իրավիճակի ազդանշան տված ինքնաթիռը վայրէջք է կատարել Չիլիի օդանավակայանումNASA-ն քայլեր է ձեռնարկում ուղեծրում առևտրային տիեզերակայաններ ստեղծելու ուղղությամբՊանամայում տեղի ունեցած 7.2 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով վիրավորվել է ավելի քան 20 մարդԴավիթ Բեկի փողոցում բախվել են 4 ավտոմեքենա․ «Mercedes»-ը մասամբ փակել է երթևեկելի գոտինՆոբելյան կոմիտեի որոշումը հարցեր է առաջացնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ. ԶաքարյանԹաիլանդը շարունակում է մնալ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ցուցանիշների երկրորդ հորիզոնականում․ ԱԳՆՇղթայական ավտովթար Երևանում․ բախվել են «Mercedes»-ը, 2 «Changan»-ներն ու «Գազել»-ըFT. Սաուդյան Արաբիայի բիզնես ֆորումները խափանման վտանգի տակ են հութիների հարձակումների պատճառովՀՀ ԱԱԾ-ն միջազգային գործընկերների հետ քննարկել է սահմանապահների պատրաստության կատարելագործումըՀայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանաAirbus ուղևորատար ինքնաթիռը Չիլիի ափերի մոտ արտակարգ իրավիճակի մասին ազդանշան է տվելԷլեկտրամեքենաների ներմուծման մաքսատուրքի արտոնության քվոտան այսօր կսպառվիՍիրելի՛ Երևան, շնորհավո՛ր 2808-ամյակդՊուտինը Թրամփին ասել է, որ Ռուսաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հարցում անփոփոխ է Թրամփը կարծում է, որ Հյուսիսային և Հարավային Կորեաները պատերազմի մեջ չեն միայն իր ջանքերի շնորհիվ«Известия»-ն մեղադրում է ԵԱՏՄ-ում հայ նախարարին կոռուպցիոն գործարքների մեջՀենրիխ Մխիթարյան․ Եթե հայրս 33 տարեկանում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ես ֆուտբոլիստ չդառնայիԹրամփը կարծում է, որ Նոբելյան խաղաղության մրցանակը վարկաբեկված էՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է կանանց աջակցությանն ու բռնության դեմ պայքարին ուղղված նախաձեռնությանըՀայաստանի կանանց հավաքականն այսօր կմրցի Ինդոնեզիայի ընտրանու հետՈւիթքոֆը և Քուշները կարող են հաջորդ շաբաթ այցելել Մոսկվա և Կիև Տարադրամի փոխարժեքները՝ այսօրԹրամփը շնորհակալություն է հայտնել Պուտինին դիզելային վառելիքի համաձայնագրի համար Կանանց թրաֆիքինգ՝ Հայաստանում․ Սպանություն կատարածը հայտնաբերվել է ՎրաստանումՍամվել Կարապետյանը շնորհավորել է Երևանի 2808-ամյակը«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ ՓաշինյանԹրամփը նախատեսում է հանդիպել Մելոնիի հետ Ֆլորիդայում կայանալիք G20 գագաթնաժողովի շրջանակներումՀրազդանում մի շարք շենքեր մինչև ժամը 17։00-ն ջուր չեն ունենաՌԴ դեսպանատունը շնորհավորել է Երևանին՝ մայրաքաղաքի 2808-ամյակի առթիվReuters. ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններում քննարկվել է անվտանգության ճարտարապետությունըՔաղաքացին գիտի, որ մեր երկրում անվտանգություն ասվածը միայն թղթի և գովազդային արշավների շրջանակներում է. ԱբրահամյանՈւիթքոֆն ու Քուշները քննարկում են հաջորդ շաբաթ Մոսկվա և Կիև այցելելու հնարավորությունը․ AxiosՍեռական բնույթի գործողություններ կատարելու կասկածանքով 49-ամյա տղամարդ է ձերբակալվելԹրամփը հայտարարել է ուկրաինական հակամարտության արագ կարգավորման մասինՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԵրևանում BMW-ն բախվել է ճանապարհային նշանին ու բետոնե արգելապատնեշինՀայաստանի բանկերն ու հեռահաղորդակցության օպերատորները քննարկում են խարդախների միասնական բազա ստեղծելու գաղափարը10 տարի փորձել է կարգավորել հայ-ադրբեջանական հակամարտությունը, բայց չի հաջողել. Թրամփը՝ Պուտինի մասինԹրամփը սպառնացել է ոչնչացնել Իրանը, եթե մերժի ԱՄՆ պահանջներըԱյսօր Տոնն է Սրբոց Թարգմանչաց«Հրապարակ». Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի«Հրապարակ». Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ«Հրապարակ». Դեսպանների հետ ակտիվ հանդիպումներ են սկսելՀոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց․ «Ժողովուրդ»«Հրապարակ». Սրբազանի գործը մտել է փակուղի «Հրապարակ». Կադրային բանկի անակնկալները
Ամենադիտված