Ազատ ոճի ըմբիշները մրցաշրջանը մեկնարկում են Ծաղկաձորի հավաքով
Սպորտ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային եւ երիտասարդական հավաքականները համատեղ ուսումնամարզական հավաքով սկսեցին պատրաստվել տարվա կարեւորագույն մրցաշարերին:
Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Ազգային թիմին չեն միացել Գեորգի Կետոեւն ու Լեւան Բերիանիձեն: Նրանք այս պահին իրենց ակումբներում են:
Հավաքի ավարտից հետո ազգային եւ երիտասարդական թիմերը փետրվարի սկզբին կմասնակցեն միջազգային մրցաշարերի: 2018 թվականից ըմբիշները մրցելու են նոր կանոններով: Ի տարբերություն հունահռոմեական ըմբշամարտի, ազատ ոճում քաշային կարգերը չեն փոխվել, բայց երկուսն ավելացել են՝ 79 կգ եւ 92 կգ:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան