ԱՄՆ-ի դաշնային կառավարությունը դադարեցրել է աշխատանքը ֆինանսավորման բացակայության պատճառով
ԱՄՆ
ԱՄՆ-ի դաշնային կառավարությունը դադարեցրել է աշխատանքը ֆինանսավորման բացակայության պատճառով: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, դեմոկրատները սենատում թույլ չեն տվել հանրապետականներին ընդունել այդ առնչությամբ օրինագիծը: Ներկայումս սենատը բանակցություններ է վարում նոր օրինագծի շուրջ:
Սպիտակ տունը ԱՄՆ-ի սենատում դեմոկրատների նման քայլը անվանել է «անհաջողակների պահվածք»:
«Դեմոկրատները քաղաքականությունն ազգային անվտանգության շահերից ավելի վեր դասեցին: Սա ոչ թե օրենսդիրների, այլ անհաջողակների պահվածք է»,-այս մասին ասված է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Սարա Սանդրեսի հայտարարության մեջ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)