Ինչո՞ւ թասիբի նմանօրինակ պոտենցիալն ավելի ճիշտ ուղղություններով չենք կիրառում...
Բլոգոսֆերա
Սրբուհի Մարկոսյան-ն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Կոլեկտիվ պայքարում ենք օրենքի դեմ, կամ ինչո՞ւ թասիբի նմանօրինակ պոտենցիալն ավելի ճիշտ ուղղություններով չենք կիրառում...
Արդեն մի քանի օր է՝ ֆեսյբուքում յուրաքանչյուր երկու թարմացումը մեկ հայտնվում է ինչ-որ մեկի գրառումը՝ տեսանկարահանող սարք տեղափոխող մեքենայի նկարներով ու հայությանն այդ մեքենաներից զգույշ մնալու կոչերով:
Ամենահետաքրքիրն այն է, որ ճանապարհային երթևեկության մեջ այդ նորամուծության հիմնական շարժառիթը վերջին շրջանում արագության հետևանքով տեղի ունեցած մահվան ելքերով վթարների շատացումն է:
Միմյանց օգնելու ձգտումն, իհարկե գովելի է, բայց...
1. Կրկնակի մարդասիրական կլիներ ֆեյսբուքյան փոստերով արագության գերազանցման վտանգների մասին հիշեցնելը:
2. Մեր երկիրը չափից դուրս մեծ մարտահրավերների առաջ է կանգնած, որպեսզի հանրության միասնականության այդ անթաքույց պոտենցիալն ուղղվի սեփական կյանքին ի նպաստ օրենքների դեմ պայքարին !!»


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը