Տեսանյութ Դոնեցկի ղեկավար Զախարչենկոյի մահվան պատճառ դարձած պայթյունի վայրից
Տեսանյութեր«Ռոսիա 24» հեռուստաալիքը տեսանյութ է ցուցադրել, որը նկարահանվել է Դոնեցկի «Սեպար» սրճարանում տեղի ունեցած պայթյունից անմիջապես հետո:
Հիշեցնենք, որ ավելի վաղ, տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է Դոնեցկի ինքնահռչակ ազգային հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն: ՌԴ Քննչական կոմիտեն կատարվածի առնչությամբ քրեական գործ է հարուցել ահաբեկչության մասով:
Ցուցադրված կադրերում տեսանելի են սրճարանի ավերածությունը, փրկարարական տեխնիկան, ինչպես նաև պատգարակի վրա գտնվող այրվածքներից տուժած մարմինը:
Հաղորդվում է, որ Դոնեցկը փակ է մուտք ու ելքի համար: Այս մասին տեղեկացրել են Դոնեցկի ուժային կառույցները:
Մանրամասն՝ տեսանյութում:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)