Spotify-ում միլիարդ լսումներ. Կամիլա Կաբելիոնի նոր ռեկորդը (տեսանյութ)
ՏեսանյութերՎերջերս Նյու Յորքում տեղի ունեցած MTV Video Music Awards 2018 մրցանակաբաշխության արարողության ժամանակ 21-ամյա հայտնի երգչուհի Կամիլա Կաբելիոն ճանաչվեց «Տարվա արտիստ», նրան հանձնվեց նաեւ «Տարվա լավագույն տեսանյութ» արձանիկը (հանձնեց Մադոննան):
Կամիլա Կաբելիոն նոր ռեկորդ է սահմանել: Երգչուհին առաջին կինն է դարձել, որը հասել է Spotify-ում միլիարդ լսումների նիշին, եւ ամենը՝ իր Havana երգի շնորհիվ:
Արտիստը դարձել է առաջին կինը, որը նման արդյունքի է հասել, մինչ նա այս նիշին չեն հասել ո՛չ Բեյոնսեն, ո՛չ Սելենա Գոմեսը, ո՛չ Արիանա Գրանդեն:
«Havana»-ն ամերիկա-կոլումբիացի երգչուհի Կամիլա Կաբելիոյի դեբյուտային ստուդիական Camila ալբոմի երգն է՝ Յանգ Տագայի մասնակցությամբ: Երգի հոլովակը Youtube-ում մեկ տարում ունեցել է մոտ 677 մլն դիտում:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)