Apple-ը խոստովանում է, որ iPhone 8-ի որոշ խմբաքանակ անորակ է (տեսանյութ)
ՏեսանյութերԱմերիկյան Apple տեխնոլոգիական ընկերություն պաշտոնական կայքը հայտնել է iPhone 8 սմարթֆոններում գործարանային թերություններով խմբաքանակի հայտնաբերման մասին: Տվյալ սմարթֆոններում անսարքություններ կան մայր պլատայի հետ կապված:
Նշվում է նաև, որ թերություններով սմարթֆոնները վաճառվել են 2017թ. սեպտեմբերից 2018թ. մարտն ընկած ժամանակահատվածում՝ Միացյալ Նահանգներում, Չինաստանում, Հնդկաստանում, Ճապոնիայում, Նոր Զելանդիայում ու այլ երկրներում:
Հավելենք, որ գործարանային թերության հետևանքով հեռախոսները կարող են գերծանրաբեռնվել, «կախել» ու նույնիսկ չմիանալ:
Apple-ը խոստացել է, որ բոլոր անսարք iPhone 8-երը կվերանորոգվեն անվճար:
Պարզելու համար, թե արդյոք iPhone 8-ի որևէ մոդել նման խնդիր ունի ու պետք է վերանորոգվի, հարկավոր է ընկերության պաշտոնական կայքում նշել հեռախոսի գնման վայրն ու սարքի սերիական համարը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)