«Ջեբի» թայֆունի պատճառով ավելի քան 1,2 մլն մարդ մնացել է առանց էլեկտրականության (տեսանյութ)
Տեսանյութեր«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը հայտնում է, որ Ճապոնիայում ավելի քան 1,2 մլն մարդ մնացել է առանց էլեկտրականության՝ երկրի մի շարք պրեֆեկտուրաներին պատուհասած «Ջեբի» թայֆունի պատճառով։ Այդ մասին հայտնել են Kansai Electric Power և Chubu Electric Power էներգետիկ ընկերությունները։
Կիոտո պրեֆեկտուրայում ամառային ճամբարում գտնվող 160 դպրոցական հայտնվել է շրջափակման մեջ, քանի որ թայֆունի հետևանքով ավերվել է այնտեղից դուրս գալու միակ ճանապարհը։
Տուժել է նաև Քանսայի օդանավակայանը, որը ջրհեղեղի պատճառով դադարեցրել է աշխատանքը: Հայտնի չէ, թե այն երբ կրկին կգործի։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)