Մեքսիկայում ողջ-ողջ այրել են տղամարդկանց, որոնց երեխաներ առևանգելու մեջ են կասկածել (տեսանյութ)
ՏեսանյութերՄեքսիկայի Պուեբլա նահանգի Սան Վիսենտե Բոկերոն գյուղի բնակիչները ողջ-ողջ այրել են երկու տղամարդու, որոնց երեխաներին առևանգելու մեջ են կասկածել։ Այս մասին հաղորդում է Daily Mail-ը։
Ոստիկանության տվյալներով՝ երկու տղամարդիկ էլ անմեղ են եղել։
Նախ՝ տեղի բնակիչները շրջափակել են ավտոմեքենան՝ որոշ նյութեր գնելու համար։ Տղամարդիկ դպրոցի մոտ ոգելից խմիչք են խմել, ինչը բնակիչների շրջանում կասկածի տեղիք է տվել, որոնք նրանց ոստիկանություն են տարել։
Սակայն աստիճանաբար ոստիկանական տեղամասի շուրջ ամբոխ է հավաքվել։ Բնակիչները բանտախցից դուրս են բերել տղամարդկանց, կապել ու դաժան ծեծի ենթարկել։
Հետո նրանց վրա բենզին են լցրել և այրել ավտոմեքենայի հետ միասին, որում եղել են նախկինում։ Ոստիկաններին չի հաջողվել պաշտպանել բանտարկյալներին։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)