Ժիրինովսկին ծեծել է ցուցարարներից մեկին (տեսանյութ)
Տեսանյութերkorrespondent.net-ը հայտնում է, որ սեպտեմբերի 9-ին, Մոսկվայում, կենսաթոշակային բարեփոխման դեմ կազմակերպված ցույցի ժամանակ, Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին կռվել է ցուցարարներից մեկի հետ։
Նշվում է, որ քաղաքական գործիչը հարձակվել է մարդկանց վրա և բղավել. «Նրանցից ոչինչ չի մնա, ծնողները նրանց երբեք չեն գտնի»: Բացի այդ, նա 3 տարվա ազատազրկմամբ է սպառնացել ցույցի բոլոր մասնակիցներին:
«Հիմա այնպես գանգիդ կտամ՝ արնաշաղախ կլինես»,-բղավել է Ժիրինովսկին ու հարվածել տղամարդու դեմքին:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)