Միքայել Սրբազանը հետազոտություններ է անցնում, հաջորդ շաբաթ կվիրահատվի. մանրամասներ Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ Պուտինն ու Փաշինյանը կմասնակցեն Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին Կոռուպցիոն մեխանիզմի կանխարգելմանն ուղղված գործողության արդյունքում ներկայացվել է 20 հաղորդում․ ՊԵԿ Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ) Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմը հենց այս պահին վարում է արհեստածին Ադրբեջանը․ Ոսկանյան Երկու ամսվա ապօրինի կալանքից հետո ազատ է արձակվել «ՀայաՔվեի» Գյումրու կառույցի անդամ Կարուշ Հովեյանը ՔՊ-ն հարբած գրոհայինների է ուղարկել Մայր Աթոռ. Փաշինյանը դիվոտել է, ևս մեկ մարզպետի կհեռացնի (տեսանյութ) Պետք է մոռանանք այս խաղը. Մխիթարյանը մեկնաբանել է կիսաեզրափակիչում Բոլոնիայից կրած պարտությունը Երբ կբացվի հայ-թուրքական սահմանը 3-րդ երկրների քաղաքացիների համար․ ՀՀ ԱԳՆ–ի պատասխանը Քստմնելի էր Մայր Աթոռի դեմ արշավորդների մեջ տեսնել տիրադավությունն իրենց ճակատին որպես աղվեսադրոշմ դաջած բարձրաստիճան հոգևորականներին. Սրբազաններ Նիկոլ Փաշինյանի հերթական ձախողումը. «Փաստ» 

Տեսանյութ. Ռոբերտ Քոչարյանի բացառիկ հարցազրույցը՝ Yerevan.Today-ին

Քաղաքական

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բացառիկ հարցազրույց է տվել Yerevan.Today-ին: 

- Սեպտեմբերի 11-ին մի քանի իրադարձություն կատարվեց Հայաստանում, որոնք Ձեզ հետ անմիջական առնչություն ունեն, ուստի շնորհակալ ենք հարցազրույցի մեր խնդրանքը չմերժելու համար:

Հրապարակվեց հայտնի հեռախոսազրույցը ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների միջև, դրան հաջորդեց իշխանության կոշտ արձագանքը, վարչապետի ուղիղ եթերում ելույթը, Երևանի թաղամասերից մեկում ելույթը, դրանից հետո այդ 2 կառույցների ղեկավարների մամուլի ասուլիսը: Կարծում եմ՝ հետևել եք կատարվածին, ի՞նչ մեկնաբանություն ունեք:

- Ամեն ինչ ուղղակի զավեշտալի է: Ես այդ հեռախոսազրույցի փաստը երկու մասի կբաժանեի. առաջինը հենց ինքը՝ փաստը, որ դա հայտնվել է համացանցում, և երկրորդը՝ այդ հեռախոսազրույցի բովանդակությունը: Այսօր պետք է խոսեմ բովանդակության մասին, երկու պաշտոնյայի հեռախոսազրույցի բովանդակության մասին: Բովանդակությունը միանշանակ ապացուցում է, որ կատարվել է հանցագործություն, շատ կոնկրետ հանցագործություն, եղել է ճնշում դատարանի վրա, և ընդհանրապես, մեր բոլոր կանխատեսումներն ապացուցվեցին այդ հեռախոսազրույցում, մեր բոլոր հայտարարությունները, որ գործը քաղաքական է, սա քաղաքական հետապնդում է, որևէ կապ չունի Մարտի 1-ի բացահայտման հետ և ունի միակ նպատակ, ոնց որ իրենք են ասում՝ ինձ փակել: Սա է այդ գործի էությունը, և ակնհայտ է ևս մի բան, որ որևէ, ընդհանրապես որևէ վստահություն չի լինելու այն քրեական գործերի նկատմամաբ, որոնք քննվում են կամ վերահսկվում են այդ մարդկանց կողմից: Յուրաքանչյուր պետությունում, ոչ միայն զարգացած ժողովրդավարական պետություններում, նման սկանդալից հետո այդ մարդիկ պետք է տային հրաժարական, ներողություն խնդրեին հասարակությունից իրենց արարքի, հանցանքի համար, ներողություն խնդրեին նաև ինձնից՝ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահից: Բայց մեր մոտ մենք ունենք լրիվ այլ պատկեր. իրենք անցան հարձակման և այդ հանձակման ընթացքում սկսեցին օգտագործել Մարտի 1-ի քրեական գործը: Սա ևս ապացուցում է, որ այս մարդիկ խիղճ չունեն, ուղղակի պադոշոտ դեմքերով փոխանակ փորձեն արդարանալ իրենց արած հանցանքից, փորձում են հարձակվել և նոր մեղադրանքներ ուղղել իմ հասցեին:

Ի՞նչ ասեմ, զարմանալի բան է, բայց սա փաստ է և ամենից զարմանալին գիտե՞ք ինչն էր ինձ համար՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն էր, որ ինքը պատասխանատու է քաղաքական հնչեղություն ունեցող բոլոր ձերբակալումների համար: Դա հնչեցրեց հանրահավաքի ընթացքում: Մենք Եվրոխորհրդի անդամ երկիր ենք, սա չի կարող անհետևանք անցնել Հայաստանի Հանրապետության համար: Սա մի հայտարարություն է, որ նույնիսկ բռնապետները չեն անում այսպիսի ուղիղ ձևով:

Հիմա ես պետք է շնորհավորեմ Հայատանի ժողովրդին, որ մենք ստացանք նոր բռնապետ: Արդյո՞ք սա էր այդ հեղափոխության նպատակը, ես մեծ կասկածներ ունեմ: Եվ մեր ժողովուրդը պետք է հասկանա, որ կատարվածի հետևանքները չափազանց ծանր են նստելու Հայաստանի համար: Վարչապետն իր վրա է վերցնում պատասխանատվությունը ձերբակալումների համար, որի իրավունքը սահմանադրությամբ ընդհանրապես չունի, մոտ գալու իրավունք չունի: Ինքը դրանով ոչ միայն կոպիտ ձևով խախտում է Սահմանադրությունը, խախտվում են մի շարք օրենքներ: Այ սա է սահմանադրական կարգի տապալումը:

Ես հասկանում եմ՝ կան մարդիկ, որոնք հանրահավաքների ժամանակ չափից շատ են ոգևորվում, մինչև որոշակի սենց բորբոքվածության աստիճան, և կարող են ասել տարբեր բաներ, բայց պետական գործիչը պետք է առաջին հերթին այնպիսին լինի, որ իր լեզուն մտքից առաջ չվազի, քանի որ դրա հետևանքները պետության համար կարող են ողբերգական լինել, և արդեն ժողովրդավարության հարցը լսվելու է Եվրոխորհրդի արտյաններում, մոնիտորինգային խմբում:

- Նշեցիք, որ պետք է առնվազն ներողություն խնդրեին այդ մարդիկ, բայց նրանք նաև հղում են անում վարչապետին, որ վարչապետն ասել է փակեք:

- Խոսքը նաև վարչապետի մասին է: Այս ամբողջ գործընթացն ուղղորդվում է վարչապետի կողմից: Սա ԱԱԾ տնօրենի նախաձեռնությունը չէ, ինքն ուղղակի կատարող է, բայց էնտուզիազմով կատարող է և հաճույքով կատարող է նման կարգի հանձնարարականը: Դրա համար եմ ասում՝ Հայաստանում ծնվում է բռնապետ. արդյո՞ք սա էր հեղափոխության նպատակը:

- Պարոն նախագահ, որպես պատասխան Ձեր, Ձեր թիմի հայտարարությունների, վարչապետն ու իր թիմը նշում են, որ եթե քաղաքական հետապնդում լիներ՝ Ձեզ ազատ չէին արձակի. Ինչպե՞ս եք սա մեկնաբանում:

- Ես այսօր ազատության մեջ եմ միայն մեկ պատճառով, որ Վերաքննիչ դատարանի իմ գործը լսող դատավորն ամբողջ դատական համակրագում իբրև անկաշառ և սկզբունքային մարդու համբավ ունի: Պատճառը միայն դա է: Ի դեպ՝ այս մթնոլորտում և այսպիսի ճնշումների տակ, դատավորը պետք է ներքին ուժ ունենա դիմադրելու համար և դժվար է բոլոր դատավորներից պահանջել նման կարգի խիզախություն: Վերջը դատավորը, դատական ծառայությունը ... Դատավորը ռազմական սպա չէ, որ իրենից անձնական խիզախություն պահանջենք առաջին գծում կամ մարտի ժամանակ, դատավորներին օրենքը պետք է պաշտպանի բոլոր կարգի ճնշումներից, ինչն այսօր մենք տեսնում ենք, որ չի աշխատում Հայաստանում: Հետաքրքիր արտահայտություն էր, հիմա չեմ հիշում ինչպես արտահայտվեց ԱԱԾ-ի տնօրենը, փակեք բոլոր ... ամեն գնով, թե ինչ որ էդպիսի բան ասեց, չէ՞...

-Ձև չունես պիտի տաս կալանքը:

- Հա ... Պիտի փակես, և գիտե՞ք, երբ որ նման կարգի պաշտոնյաները գողական նաև տերմինաբանությամբ են խոսում, դա արդեն որոշ չափով բնութագրում է նրանց էությունը:

- Պարոն նախագահ, նաև երեկ նոր քրեական գործի մասին խոսվեց, նոր բացահայտումների մասին : Այս պարագայում, արդեն, փողերի լվացման մեջ Ձեր ընտանիքը մեղադրելու մասին է, 6 մլն դոլար կաշառքի, «Կոնգրես» հյուրանոցը ձեռք բերելու: Ի՞նչ մեղադրանքներ են սրանք:

- Առաջին հերթին սա փորձ է շեղել հանրության ուշադրությունն այն կատարված փաստից, այն, ինչ որ եղավ, փորձեցին շեղել: Նկատելի է, որ մեր այսօրվա իշխանությունները բոլոր հարցերից խոսալելիս, երբ պատասխաններ չունեն, խոսում են կոռուպցիայի մասին, կապ չունի, թե ինչ է կատարվում երկրում կամ ինչով են իրենք զբաղված: Հենց պետք է ժողովրդին մոլորեցնեն, խոսում են կոռուպցիայի մասին: Սա հերթական անհեթեթությունն է, կրկնում եմ՝ հերթական: Ես անձամբ բիզնեսով երբեք չեմ զբաղվել: Իմ ընտանիքի անդամները 15-16 տարի զբաղվում են բիզնեսով, երբեք պետական պաշտոններ չեն զբաղեցրել, զբաղվում են բիզնեսով և որոշակի հաջողությունների հասել են: Բայց ինչ-որ ունի իմ ընտանիքը, իմ ընտանիքի անդամները, կամ ստեղծված է զրոյից, կամ գնված է օրինական ճանապարհով: Բոլորը գրանցված են Հայաստանի Հանրապետության պետռեգիստրում, և այստեղ որևէ գաղտնիք չկա: Եվ խոսքը, իհարկե, չի գնում միլիարդների կամ հարյուր հազարավոր միլիոնների մասին: Եվ կարծում եմ՝ կգա ժամանակը, երբ այդ հայտարարություն անողը պատասխան է տալու իր հայտարարությունների համար: Ինչ վերաբերում է, կոնկրետ մեղադրանք կար, չէ՞, «Կոնգրես» հյուրանոցի մասին. հյուրանոցը ձեռք է բերվել 2014-15 թվականներին, ես 6-7 տարի պաշտոնում չէի, ի՞նչ կաշառք կարող է այստեղ լինել: Մարդիկ ուղղակի փրփուրներից կախված՝ երեկ հիստերիկ վիճակում փորձում էին ինչ-որ բաներ ասեին ժողովրդի ուշադրությունը շեղելու համար: Էստեղ ուրիշ ոչ մի բան չկա: Ես պատրաստ եմ սպասել, թե երբ են իրենք ապացուցելու իրենց ասածը, և եթե չապացուցեն, ապա շատ ոչ նորմատիվային լեքսիկայով եմ տվյալ դեպքում, արդեն, սկսելու խոսել այդ մարդկանց հետ:

Ու ամենից հետաքրքիրը, գիտե՞ք, այդ հայտարարությունը անողը մինչև ականջները խրված է բիզնեսների մեջ, ԱԱԾ տնօրենը տարբեր բիզնեսների մեջ, իր նախկին պաշտոնում շատ ջերմ հարաբերություններ է ունեցել մի շարք օլիգարխների հետ: Դրանք հայտնի փաստեր են:

- Պարոն նախագահ, մենք մեր գրավոր հարցումներին ի պատասխան՝ կապված մոտ երեք տասնյակ բիզնեսների հետ, որոնցում, իբրև Ձեր ընտանիքը բաժնետոմսեր ունի, արդեն 25 ընկերությունից հերքում ենք ստացել: Բայց միևնույն է՝ այդ լուրերը նորից շարունակվում են տարածվել: Սա նո՞ւյնպես այդ տրամաբանության մեջ եք տեղավորում:

- Նույնն է, նույնը: Այդ ցանկի 95 տոկոսի հետ մեր ընտանիքը որևէ կապ չունի, որևէ կապ, որևէ առնչություն չունենք: Դուք այդ հնարավորությունը ունեք ստուգելու, իշխանությունը շատ լավ գիտի, թե ինչքանով, ինչ բիզնեսներում մենք կանք, որովհետև իրենք այդ ամենը կարող են ստանալ պետական ռեգիստրից: Այստեղ որևէ գաղտնիք չկա: Քողարկված բիզնեսներ իմ ընտանիքը չունի և չի ունեցել:

- Եվս մեկ հարց, պարոն Նախագահ: Երեկ երեկոյան իմ շատ գործընկերների, հասարակական-քաղաքական դաշտի ներկայացուցիչների հետ եմ զրուցել, իրավիճակը համարում են ծայրաստիճան վտանգավոր: Ինչպես արդեն նշեցիք Դուք էլ, երկրի վարչապետը խոսում է ռեպրեսիվ մեթոդներ կիրառելու մասին արդեն: Բացի այդ՝ նա դաշտը արդեն պաշտոնապես բաժանել է երկու մասերի՝ մենք սպիտակներն ենք, մյուսները՝ սևը: Ընդ որում, այդ սևերի մեջ են նաև իր թիմակիցները, կոալիցիոն այսօրվա գործընկերները: Սա որտե՞ղ է տանում: Այսինքն, քաղաքական դաշտը դնել ու բաժանել երկրի ղեկավարի մակարդակով սևերի ու սպիտակների, սա ինչի՞ կարող է հանգեցնել:

- Դասական բոլշևիզմ է: Դասական բոլշևիզմ է, ուղղակի բոլշևիզմի ժամանակ բաժանում էին սպիտակների ու կարմիրների: Կարմիրները լավն էին՝ բոլշևիկները, սպիտակները վատն էին՝ բուրժուազիան: Դասական բոլշևիզմ է, և մենք գիտենք ինչ հետևանքներ է նման քաղաքականությունն ունենում: Եվ վարչապետը փոխանակ միավորի ժողովրդին, բաժանում է, տարանջատում է ժողովրդին, ատելություն է սերմանում ժողովրդի մոտ, մոլորեցնում է:

Ես համոզված եմ, որ մեր ժողովրդի մտածող մասը, վերլուծող մասը շատ լավ գիտակցում է՝ ինչ է կատարվում Հայաստանում այսօր և ինչ վտանգներ կարող են բխել այս կարգի քաղաքականությունից, այս կարգի մոտեցումներից:

Ամենից վտանգավորը գիտե՞ք ինչն է. որ այս քաղաքականությամբ իրենք ներքաշում են ապօրինությունների մեջ բավական մեծ զանգվածներ: Օրինակ՝ այս կեղծարարության վրա և ստի վրա ստեղծված քրեական գործերը, քրեական գործը կոնկրետ իմ նկատմամբ. այդ գործի մեջ ներքաշված են բազմաթիվ քննիչներ, բազմաթիվ այլ մարդիկ, ներքաշում են բազմաթիվ պետական ծառայողների: Իմ հորդորը նա է, որ մարդիկ չգայթակղվեն այս իրավիճակից, չանեն քայլեր, որոնց համար պատասխան են տալու ինչ-որ ժամանակ անց, և ես կարծում եմ՝ ոչ հեռու ժամանակներում, այլ բավական մոտակա ժամանակներում պատասխան են տալու: Դրա համար պետք է ուղղակի լինել ճշգրիտ օրենքների շրջանակներում, չկատարել հանձնարարականներ, որոնց համար ինչ-որ ժամանակ հետո ստիպված ես լինելու պատասխան տալ օրենքի առաջ: Դա չափազանց կարևոր հանգամանք է, որովհետև այդ ղեկավարները մի կողմ են քաշվելու, ասելու են՝ մենք կապ չունենք, որովհետև օրենքով իրականում կապ չունեն:

Վատ իրավիճակ է, կրկնեմ, և սա այն իրավիճակն է, որտեղ իշխանությունը փորձում է գերբևեռացման վրա տեսնել իր հաջողությունը, ոչ թե մերձեցման, այլ գերբևեռացման վրա: Իսկ սա վտանգավոր է ուղղակի, ուղղակի վտանգավոր է: Չեմ կարծում, որ պետական մտածելակերպ ունեցող մարդիկ կարող են գնալ նման կարգի քայլերի, սա ուղղակի անընդունելի է: Ողջամտության կոչ պետք է անենք, և մեր մտավորականությունը, մեր լրագրողները, մեր մամուլը պետք է կանգնեցի և պետք է ցույց տա, որ սա անընդունելի քաղաքականություն է, և պետք է վերջ տանք սրան:

- Հրապարակում նշվում է սիրո և հանդուրժողականության մթնոլորտի մասին:

- Ես կարծում եմ, որ սիրո և հանդուրժողականությունից այսօր ոչ մի բան չի մնացել: Սկսվել է կեղծիքների, ստերի ժամանակը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Շվեյցարիան վարում է լիովին ուկրաինամետ քաղաքականություն. ՌԴ դեսպանՄիքայել Սրբազանը հետազոտություններ է անցնում, հաջորդ շաբաթ կվիրահատվի. մանրամասներԳերմանիայում գնահատել են Պուտինի՝ Եվրոպայի վերաբերյալ արված դիտողություններըԿիրկորովը արձագանքել է Պուգաչովայի խոսքերին՝ նրանց «ֆորմալ» ամուսնության մասինՊուտինը Ուկրաինայի հարցով հստակ ազդակ է ուղարկել ԱրևմուտքինԼեհաստանում Օրբանին «շնորհավորել են» Լենինի շքանշանովՈւիթկոֆն ու Քուշները 112 միլիարդ դոլար արժողությամբ Գազայի վերականգնման ծրագիր են մշակում. WSJԱրևմուտքը մտահոգվել է Կալինինգրադի վերաբերյալ Պուտինի կոշտ հայտարարությունիցՆոր մանրամասներ ինքնաթիռում հարձակման մասինԿիրկորովը պատմել է Վանգայի հետ իր կապի և հրաշքով ապաքինման մասինԼեհաստանի նախագահը Զելենսկիին նվիրել է «Վոլինյան կոտորածի փաստաթղթեր» երկհատորյակըՅակուտիան դարձել է մոլորակի ամենացուրտ վայրըՕրբանը Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկի տրամադրումը անվանել է «ռազմական տրամաբանություն»Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակԹրամփը չգիտի՝ իր տնտեսական հաջողությունը քաղաքական օգուտներ կբերի, թե ոչ. WSJԳյումրու ընդդիմադիր ՔՊ խմբակցությունն առաջարկել է համայնքի բոլոր մանկապարտեզները դարձնել անվճարՊուտինն ու Փաշինյանը կմասնակցեն Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստինԿոռուպցիոն մեխանիզմի կանխարգելմանն ուղղված գործողության արդյունքում ներկայացվել է 20 հաղորդում․ ՊԵԿՊաղեստինի դեսպանը խոսել է Իսրայելի կողմից Գազայի հատվածից պաղեստինցիներին վերաբնակեցնելու փորձի մասինԱդրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)Հայտնի են Ուիթկոֆի և Պուտինի հանդիպման համար սահմանված պայմանները. ԶԼՄՀայաստանի դեմ հիբրիդային պատերազմը հենց այս պահին վարում է արհեստածին Ադրբեջանը․ ՈսկանյանՊակիստանի դատարանը նախկին վարչապետ Իմրան Խանին և նրա կնոջը դատապարտել է լրացուցիչ 17 տարվա ազատազրկմանՀնդկաստանում հայտարարել են քաղաքացիների՝ ռուսական բանակ զորակոչի մասինԵրկու ամսվա ապօրինի կալանքից հետո ազատ է արձակվել «ՀայաՔվեի» Գյումրու կառույցի անդամ Կարուշ ՀովեյանըՔՊ-ն հարբած գրոհայինների է ուղարկել Մայր Աթոռ. Փաշինյանը դիվոտել է, ևս մեկ մարզպետի կհեռացնի (տեսանյութ)Աստղագուշակ դեկտեմբերի 20-ի համարԴեսպան Ղևոնդյանը և Ղազախստանի պաշտպանության նախարարը քննարկել են համագործակցության զարգացումըԼույս չի լինիՆոյեմբերին շուրջ 5 հազար 200 կենսաթոշակառու և նպաստառու կանխիկից անցել է անկանխիկ վճարման տարբերակինՊետք է մոռանանք այս խաղը. Մխիթարյանը մեկնաբանել է կիսաեզրափակիչում Բոլոնիայից կրած պարտությունըԵրբ կբացվի հայ-թուրքական սահմանը 3-րդ երկրների քաղաքացիների համար․ ՀՀ ԱԳՆ–ի պատասխանըՎաղը Արեգակը կանցնի երկնային հորիզոնի նկատմամբ ամենացածր կետով. կդիտվի ամենաերկար գիշերըՏարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 20-ին«Իմ տղան գիտեր, որ ուժեղ եմ, համոզված եմ՝ նա չէր ցանկանա, որ կոտրվեի». Սարգիս Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում, տուն «վերադարձել»՝ մոտ չորս ամիս անց. «Փաստ»Տեղի ունեցողը քաղաքական պրոցես է և իրադարձությունների հետագա ընթացքը կարող է այլ հուն մտնել. Տիգրան Աբրահամյան Բազմաշերտ զարգացման հեռանկարները՝ անհանգստացնող լրջագույն վտանգների ֆոնին. «Փաստ»Քստմնելի էր Մայր Աթոռի դեմ արշավորդների մեջ տեսնել տիրադավությունն իրենց ճակատին որպես աղվեսադրոշմ դաջած բարձրաստիճան հոգևորականներին. ՍրբազաններՀՀ իշխանություններն ու որոշ մոլորված հոգևորականներ պետք է հրաժարվեն իրենց մտքից. «Փաստ»Նիկոլ Փաշինյանի հերթական ձախողումը. «Փաստ»Միասնականությունն ընդդեմ եկեղեցաքանդության. «Փաստ»«Հրապարակ». Փաշինյանը դիվոտել է. ևս մեկ մարզպետի չի ներելու«Ժողովուրդ». Իշխանությունը փորձում է նոր քայլեր ձեռնարկել Եզրաս սրբազանի դեմ. ինչու«Ժողովուրդ». Մաքսանենգության փորձ Մեղրիում. ինչ կապ ունեն անցման կետի պետն ու տեղակալըԺամանակավորապես կդադարեցվի երրորդ երկրներից սև մետաղից նախապատրաստվածքների ներմուծումը Հայաստան. «Փաստ»«Հրապարակ». ՔՊ–ն որոշել է հարբած գրոհայինների ուղարկել Մայր Աթոռ«Ռուբինյանն իմ սուրճ դնողն է եղել». «Փաստ»Հլը փակեք էդ խանութն ու... ծափ տվեք, արա՜. «Փաստ»Որ խնդրարկուն տանից լինի, միջամտողները երդիկից էլ կներթափանցեն. «Փաստ»«ՔՊ-ի իշխանազրկման պարագայում հնարավոր է պետության անկումը կասեցնել և զարգացման նոր սերմեր ցանել». «Փաստ»
Ամենադիտված