Ոստիկանները զինաթափել են ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին ուղեկցող թիկնազորին (տեսանյութ)
Տեսանյութեր
Քիչ առաջ մամուլում սկսեց շրջանառվել տեղեկություն, որ ոստիկանները «ռեյդ-զինաթափում» օպերացիա են իրականացրել Լեոյի փողոցում:
Նշվում է, որ ոստիկանները զինաթափել են ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին ուղեկցող թիկնազորին և ոստիկանները «Toyota Prado» մակնիշի մեքենայից բերման են ենթարկել 5 անձի:
«Այս պահին հրապարակման ենթակա տեղեկություն չենք կարող հաղորդել»,-ոստիկանության լրատվության բաժնից ասացին ԼՈւՐԵՐ․com-ին՝ չհերքելով լուրը։
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքի ժամանակ հրահանգել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին եւ ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանին՝ «իրականացնել ռեյդ, օլիգարխներին, բարձրաստիճան պաշտոնյաներին, թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին եւ զինաթափել»:
Տեսանյութը՝ «Ավրորա Մեդիա»-ի.


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)