Տեսախցիկը ֆիքսել է մի կնոջ, որի ձեռքին եղել է գողացած պայուսակ (տեսանյութ)
ՏեսանյութերՍեպտեմբերի 27-ին ոստիկանություն դիմած քաղաքացին հայտնել է, որ նույն օրը, ժամը 11:20-ի սահմաններում, Բաղրամյան-Օրբելի փողոցների խաչմերուկում իջել է թիվ 47 ավտոբուսից և նկատել, որ պայուսակը չկա:
Փողոցի տեսախցիկներից մեկը ֆիքսել է մի կնոջ, որն իջել է նշված ավտոբուսից և նրա ձեռքին եղել է տուժողի պայուսակը:
Կադրում երևացող կնոջը ճանաչողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Արաբկիրի կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02:
Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)