ՀՅԴ-ից ու ԲՀԿ-ից նախարարներն ու մարզպետներն աշխատանքից ազատված են. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Քաղաքական
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՅԴ և «Ծառուկյան» դաշինքի նախարարներն ու մարզպետները կազատվեն աշխատանքից:
«Օրինագծի ընդունումը դավադրություն է Հայաստանի բարձրագույն իշխանության, այսինքն հայ ժողովրդի նկատմամբ: Ես այդ որոշման մասին իմանալով՝ իմ աշխատակազմից հրահանգել եմ պատրաստել ստորագրման ՀՅԴ և ԲՀԿ նախարարներին և մարզպետներիկց աշխատանքից ազատելու թղթեր»,-ասաց Փաշինյանը:
Նա ասաց նաև, որ աշխատանքից ազատված են նաև ՀՅԴ-ական ու ԲՀԿ-ական ներկայացուցիչ բոլոր մարզպետները։
Ներկայումս կառավարությունում ԲՀԿ նախարարներ էին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը, Արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը, Սպորտի և երիտասարդության նախարար Լևոն Վահրադյանը։
ՀՀ կառավարության կազմում ՀՅԴ-ից նախարարներ են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)