Տնային կալանքից՝ հիվանդանոց․ ի՞նչ են հայտնել Բոլսոնարուի բժիշկները ՀՀ վարչապետի և Երևանի քաղաքապետի արձագանքը ՔՊ նիստում վիճելու վերաբերյալ լուրերին Արհեստական բանականության մրցավազքը հասել է Ուլսան․ ի՞նչ է կառուցում Հարավային Կորեան Նավթը, գազն ու ածուխը դուրս են մնացել նախագծից․ Անթալիայում բանակցությունները երկարաձգվել են Գարեգին Նժդեհի հրապարակում բախվել են «BMW X5»-ը, «Mercedes»-ները և 2 տրոլեյբուս․ կան վիրավորներ Անօդաչուների հարձակման ժամանակ «Պուլկովոն» անցել է թռիչքների հատուկ կարգի 6,7 մագնիտուդով երկրաշարժ Պերուում․ վնասվել են տներ, քարաթափումներ կան ճանապարհներին Արշակունյաց պողոտայում մեքենայից գողացել են 1,5 մլն դրամ և մոնիտոր. 61-ամյա կասկածյալը ձերբակալվել է Հեգսեթի գաղտնի հուշագիրը․ ԱՄՆ-ը սահմանափակում է Կանադայի հետ ռազմական կապերը Երևանում կայանված երկու ավտոմեքենա է այրվել․ «Opel Zafira»-ն մոխրացել է Ուկրաինայի շուրջ բանակցություններ․ ի՞նչ պայման է Փարիզը դնում Մոսկվայի առաջ Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում՝ այսօր 

Բարբարոսաբար ավիրվում է Քարահունջը (տեսանյութ)

Տեսանյութեր

Սյունիքի մարզում գտնվող՝ աշխարհի հնագույն կոթողային համալիրներից մեկի` «Զորաց Քարերի» (Քարահունջ) նկատմամբ վանդալիզմ է իրականացվում. իրենց մտահոգությունն են հայտնում սոցցանցերի օգտատերերը:

Բանն այն է, որ համացանցում հայտնվել են լուսանկարներ և տեսանյութեր, որտեղ երևում է, թե ինչպես են քարերի (մեգալիթների) հիմքի տակ պեղումներ կատարվում՝ քարերի տակ փոսեր փորելով և դրանք տեղաշարժելով: Նշենք, որ Մշակույթի նախարարությունը պարզաբանում է տարածել՝ ընդգծելով, որ նկարն արվել է դեռևս 2011թ.-ին: 

Նկատենք, որ նախարարությունն անդրադարձել է հրապարակված լուսանկարներից ընդամենը մեկին: Սակայն օրերս արված մի քանի նկարներ և տեսանյութ իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է օգտատերերից մեկը, որն արվել է վերջին օրերին:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում պատմաբան, գրող, հրապարակախոս Վահե Լոռենցը նշեց, որ խնդիրը պեղումների անվան տակ իրականացվող գործողութունների մեջ է. «Դեռևս պեղումները չսկսած, պեղող մասնագետ Աշոտ Փիլիպոսյանը (Կառույցի գիտնական- քարտուղար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր) հայտարարեց, որ այնտեղ աստղադիտարան չկա, դամբարանադաշտ է միայն: Սա ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է՝ կանխամտածված պեղումներ անելու: Պեղումների անվան տակ տեղաշարժվում են քարերը, հուշարձանը, դրանց տակ փոսեր են փորվում, ինչը կբերի քարերի արժեզրկմանն ու կկործանի հուշարձանի պատմական արժեքն ու նշանակությունը: Կռունկներ և քլունգներ են օգտագործում, որը պեղումների ժամանակ չի օգտագործվում: Նույնիսկ նկարներ կան, որտեղ երևում է, թե ինչպես է հնավայրի տնօրենը քարերի վրա պատկերներ անում»,- մտահոգություն հայտնեց պատմաբանը: 

Հարցին՝ ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի Մշակույթի նախարարությունը, Լոռենցը պատասխանեց.

«Երբ Մշակույթի նախարարույթուն ունենանք, այն ժամանակ էլ կխոսենք այդ մասին: Երբ ոլորտի պատասխանատուներն ապազգային են, երբ Մշակույթի փոխնախարարը կարող է ազգայնականությունը տգիտություն կոչել, երբ հնավայրը պեղողը ծախու է, ապա պեղումների արդյունքը սա պետք է լիներ»,- ասաց նա՝ նշելով, որ ավել ոչինչ պետք չէ սպասել նրանցից:

Նրա կարծիքով՝ նման հուշարձանը ցանկալի կլիներ պեղել ոչ միայն հայկական, այլև միջազգային արշավախմբով, քանի որ շատ հարցերի պատասխաններ են ակնկալվում Քարահունջի վերաբերյալ. «Թեև թղթի վրա ձևակերպված կա, որ օտարազգի են պեղումներ իրականացնողները, բայց ընկերներս բազմիցս այցելել և տեսել են, որ միայն Աշոտ Փիլիպոսյանի գլխավորած մասնագետ կոչվածներն են աշխատում, ովքեր բարբարոսաբար ավիրում են համալիրը»,- նշեց նա: 

Լոռենցին մտահոգում է այն, որ մեծ արժեք ունեցող համալիրների առաջին պղծողները հենց ոլորտի մասնագետներն են. «Մեր հարևանները պատմություններ, արժեհամակարգ են հորինում, դրանով կրթական ծրագրեր իրականացնում, իսկ մենք մեր ունեցած արժեքներն են ոտնահարում: Երբ Ադրբեջանում, Թուրքիայում որևիցե հայկական հուշարձան են պղծում՝ ազգովի բողոքում ենք, իսկ այս դեպքում բողոքողները ընդամենը մի քանի տասնյակ են: Առաջին պղծողները ոլորտի մասնագետ կոչվածներն են»,- նկատեց Լոռենցը: 

Նշենք, որ «Զորաց քարերի» վերաբերյալ սոցիալական ցանցում տարածված և մեծ աղմուկ բարձրացրած նկարի վերաբերյալ Մշակույթի նախարարությունը պարզաբանման մեջ տեղեկացնում է, որ դա արվել է 2011 թվականին, երբ «Զորաց քարեր» պատմամշակութային արգելոցից 400-500 մետր հեռավորության վրա ստեղծվում էր հնավայրի՝ չափերով ավելի փոքր մակետը:

«Այսինքն, ներկայացված նկարը որևէ առնչություն չունի «Զորաց քարեր» հուշարձանի հետ: Անզեն աչքով տեսանելի է, որ այդ քարերը բնօրինակը չեն. դրանք կտրվել են, քարերի վրա բացվել են անցքեր, որպեսզի բնօրինակին նման լինեն: Եվս մեկ անգամ հորդորում ենք զերծ մնալ չճշգրտված տեղեկատվություն տարածելուց»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ՝ կարծես չնկատելով, որ բացի լուսանկարներից՝ կա նաև տեսանյութ, որն այդքան էլ հին չէ:

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Տնային կալանքից՝ հիվանդանոց․ ի՞նչ են հայտնել Բոլսոնարուի բժիշկներըՀՀ վարչապետի և Երևանի քաղաքապետի արձագանքը ՔՊ նիստում վիճելու վերաբերյալ լուրերինԲրազիլիայի նախկին նախագահ Բոլսոնարուին կրկին հոսպիտալացրել ենԱրհեստական բանականության մրցավազքը հասել է Ուլսան․ ի՞նչ է կառուցում Հարավային ԿորեանԹրամփը Սթիվեն Միլլերին առաջարկել է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնինՆավթը, գազն ու ածուխը դուրս են մնացել նախագծից․ Անթալիայում բանակցությունները երկարաձգվել ենՇվեյցարիայում շուրջ 40 հազար մարդ բողոքի է դուրս եկել ռազմական ծախսերի ավելացման դեմԳարեգին Նժդեհի հրապարակում բախվել են «BMW X5»-ը, «Mercedes»-ները և 2 տրոլեյբուս․ կան վիրավորներԱնօդաչուների հարձակման ժամանակ «Պուլկովոն» անցել է թռիչքների հատուկ կարգիThe Times․ Բրիտանիայի վարչապետը ցանկանում է երկիրը վերադարձնել Եվրամիություն6,7 մագնիտուդով երկրաշարժ Պերուում․ վնասվել են տներ, քարաթափումներ կան ճանապարհներինԱրշակունյաց պողոտայում մեքենայից գողացել են 1,5 մլն դրամ և մոնիտոր. 61-ամյա կասկածյալը ձերբակալվել էՄեկ շաբաթում վեց նավթատար հարձակման է ենթարկվել Հորմուզի շրջանումՀեգսեթի գաղտնի հուշագիրը․ ԱՄՆ-ը սահմանափակում է Կանադայի հետ ռազմական կապերըԵրևանում կայանված երկու ավտոմեքենա է այրվել․ «Opel Zafira»-ն մոխրացել էԱՄՆ-ը հերքել է Իրանի Քեշմ կղզուն նոր հարված հասցնելու մասին տեղեկությունըՈւկրաինայի շուրջ բանակցություններ․ ի՞նչ պայման է Փարիզը դնում Մոսկվայի առաջԱրտարժույթի փոխարժեքները Հայաստանում՝ այսօր Թրամփը պաշտոնից հեռացրել է Սպիտակ տան կիբեռանվտանգության ղեկավարինՀրդեհ Իրաքի էլեկտրակայանում․ առնվազն 4 զոհ և 30 վիրավորՇվեդիան Ռուսաստանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ Կիևի պայթյունի պատճառովԻնչպե՞ս կարող է վերաբացվել Հորմուզը․ Թեհրանը ներկայացրել է իր 48-ժամյա ծրագիրըՕրվա խորհուրդ. նոյեմբերի 21Թրամփը Լեհաստանում ռուսական հրթիռների հայտնվելը սխալ է անվանելԵրեք հրթիռ՝ Էր Ռիադի ուղղությամբ․ կոալիցիան հայտնել է դրանց խոցման մասինԶելենսկին խոստովանել է, որ Ուկրաինայի համար դժվար կլինի ձմռանըՀայաստանում քաղաքացիներն արդեն ստանում են նոր սերնդի կենսաչափական անձնագրերը․ ՆԳՆ ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորմուզի նեղուցում ամերիկյան անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասինԴեսպան Մկրտչյանը Մելանիա Թրամփի հրավերով ներկա է եղել նրա վավերագրական ֆիլմաշարի պրեմիերայինWP․ Հեգսեթը սահմանափակել է ԱՄՆ-ի և Կանադայի ռազմական համագործակցությունը«Զինվորականի պատիվը խայտառակ անողները դարձել են բանակի դեմքն ու հրաման տվողները»․ ԱբրահամյանԻրանը ԱՄՆ-ից խաղաղության հստակ առաջարկ է պահանջում՝ Հորմուզը բացելու համարԻնչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներինՄոլդովայի ընդդիմադիր գործիչը Սանդուին մեղադրել է ժողովրդավարությունը խաթարելու մեջՈւսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներումՍաքսը Աբու Դաբիի բանակցությունների գլխավոր խոչընդոտ է համարում ՆԱՏՕ-ի ընդլայնումըԿկուն կանչե՞ց. որտեղի՞ց են գալիս Փաշինյանի նյարդայնության գրգիռներըՓոքր և միջին ձեռնարկությունների զարգացման հիմնադրամ կստեղծվի. նախագիծ300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ընտանեկան բիզնեսիՆախկին մարզպետի եղբայրը՝ ծառայության պետ Փաշինյանը պատրաստվում է սահմանադրական փոփոխությունների համար հանրային «մեծ գրոհի».ՔՊ-ականները վերջին ու հուսահատ ճիգերն են գործադրում Ծառուկյանը ԱԱԾ պադվալում հումորներ է անում Ավետ Կոնջորյանի «հարցով» դիմել են ՔՊ վարչությանը. կուսակցությունից կհեռացնե՞նՔՊ-ում զոնդաժ է արվում․ ինչպես ծախել սահմանադրության նախագիծըԵվրոպական բանակցություններից դեպի Մոսկվա․ ինչո՞ւ Փաշինյանը Պուտինի հետ հանդիպումից առաջ փոխեց դեսպանինԹրամփը հրամայել է կապալառուներին համակարգել Կոնգրեսին ներկայացված տվյալներըՖրանսիան Աբու Դաբիի բանակցությունների համար նոր պահանջ է ներկայացրելՄելանյա Թրամփը հույս ունի, որ Ուկրաինայում հրադադար կհաստատվի մինչև Սուրբ Ծնունդ Ռուսաստանն առաջարկել է Իրանից տեղափոխել միջուկային վառելիքի մի մասը
Ամենադիտված