«Բարսելոնա»-ի անհաջող ցուցանիշը (տեսանյութ)
ՏեսանյութերԻսպանիայի առաջնության 8-րդ տուրում «Բարսելոնա»-ն արտագնա խաղում 1:1 հաշվով է ավարտել «Վալենսիա»-ի հետ հանդիպումը:
Արդյունքում կատալոնյան ակումբը վերջին 2,5 տարվա ընթացքում չի կարողանում Պրիմերայի 4 խաղ անընդմեջ հաղթանակ տոնել: Այս մասին գրում է Opta-ն:
Նույն արդյունքը «կապտանռնագույնները» գրանցել էին 2016թ.-ի մարտ-ապրիլ ամիսներին` ոչ-ոքի խաղալով «Վիլյառեալ»-ի հետ (2:2) և պարտվելով «Ռեալ»-ից (1:2), «Ռեալ Սոսյեդադ»-ից (0:1) ու «Վալենսիա»-ից (1:2):
Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում կատալոնացիները 2-րդ հորիզոնականը կիսում են «Ատլետիկո»-ի հետ` առաջատար «Սևիլիա»-ին զիջելով մեկ միավորով:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)