Ռուսաստանում հայտնաբերվել է ապօրինի զինագործարան (տեսանյութ)
Տեսանյութեր
Սանկտ Պետերբուրգ և Պետրոզավոդսկ քաղաքներում հանցավոր խմբավորման 3 ակտիվ անդամ է ձերբակալվել։ Այս մասին գրում է RT կայքը։ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության խուզարկումների արդյունքում պարզվել է, որ այդ խմբավորումը զբաղվել է ինքնաշեն պայթուցիկների պատրաստման ու վաճառքի, զենքի նորոգման, հավաքման, վաճառքի ապօրինի գործունեությամբ։
Առգրավվել է 36 միավոր ինքնաշեն պայթուցիկ սարք, 1,3 կգ պայթուցիկ նյութ, 19 միավոր հրաձգային զինատեսակ, 1400 տարբեր տեսակի ու տրամաչափի փամփուշտ, զենքի պահեստամասեր և այլն։
Համացանցում հայտնվել է հանցագործներին ձերբակալելու տեսանյութը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)