ՀՀԿ խմբակցության անդամները ճնշման տակ են դեկտեմբերին ընտրություններ անցկացնելուն կողմ արտահայտվել. Արմեն Աշոտյան (տեսանյութ)
ՔաղաքականԱզգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ճնշումների մասին, որոնց պատճառով էլ ՀՀԿ խմբակցության անդամներից մի քանիսը կողմ են արտահայտվել դեկտեմբերին ընտրություններ անցկացնելուն:
Նա նաև նշեց, թե կողմ է արտահերթ խորհրդարանական ընտրություններին և խնդիրը միայն ժամկետների մեջ է: Նրա խոսքով, Ընտրական օրենսգիրքը գլոբալ փոփոխությունների է ենթարկվել և դրանից հետո գոնե վեց ամիս պետք է ընտրություններ չանցկացվեն:
Աշոտյանն անդրադարձավ նաև ԵԽԽվ-ի հայաստանյան պատվիրակության հետ կապված՝ վարչապետի գնահատականին. «Շատ զարմանալի և ցավալի է լսել վարչապետի գնահատականը, որովհետև գոնե խորհրդարանական դիվանագիտության պատմության այն ժամանակահատվածում, որ ես եմ ներկայացրել, խորհրդարանը աշխատել է բացառապես պետական և ազգային, և ոչ թե կառավարական և կամ վարչապետական շահերը ներկայացնելու համար»։
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)