Ազգի պատվի խաղն է, պետք է քաջալերենք. Գյուլբուդաղյանցը` Ջիբրալթարի դեմ հանդիպման մասին
ՏեսանյութերՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի կարծիքով՝ Ջիբրալթարի դեմ հանդիպումը ազգի պատվի հանդիպումն է լինելու:
«Տղաները մեծ ոգևորությամբ և պատասխանատվությամբ են մարզվում: Վնասվածքներ չունենք, միայն փոքրիկ վնասվածքներ ունեն Մարկոս Պիզելին և Հրայր Մկոյանը: Հույս ունեմ, որ մինչև հանդիպումը նրանք էլ կապաքինվեն: Այս հանդիպումը ազգի պատվի խաղն է, պետք է քաջալերենք: Վստահ եմ՝ տղաներն էլ ամեն ինչ կանեն, որ հասնենք մեր ուզած հաղթանակին»,- մարզչի խոսքերը փոխանցում է ՀՖՖ-ն:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 13-ին և 16-ին՝ համապատասխանաբար մրցելով Ջիբրալթարի և Մակեդոնիայի թիմերի հետ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)