Տնային կալանքից՝ հիվանդանոց․ ի՞նչ են հայտնել Բոլսոնարուի բժիշկները ՀՀ վարչապետի և Երևանի քաղաքապետի արձագանքը ՔՊ նիստում վիճելու վերաբերյալ լուրերին Արհեստական բանականության մրցավազքը հասել է Ուլսան․ ի՞նչ է կառուցում Հարավային Կորեան Նավթը, գազն ու ածուխը դուրս են մնացել նախագծից․ Անթալիայում բանակցությունները երկարաձգվել են Գարեգին Նժդեհի հրապարակում բախվել են «BMW X5»-ը, «Mercedes»-ները և 2 տրոլեյբուս․ կան վիրավորներ Անօդաչուների հարձակման ժամանակ «Պուլկովոն» անցել է թռիչքների հատուկ կարգի 6,7 մագնիտուդով երկրաշարժ Պերուում․ վնասվել են տներ, քարաթափումներ կան ճանապարհներին Արշակունյաց պողոտայում մեքենայից գողացել են 1,5 մլն դրամ և մոնիտոր. 61-ամյա կասկածյալը ձերբակալվել է Հեգսեթի գաղտնի հուշագիրը․ ԱՄՆ-ը սահմանափակում է Կանադայի հետ ռազմական կապերը Երևանում կայանված երկու ավտոմեքենա է այրվել․ «Opel Zafira»-ն մոխրացել է Ուկրաինայի շուրջ բանակցություններ․ ի՞նչ պայման է Փարիզը դնում Մոսկվայի առաջ Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում՝ այսօր 

Դդմաշենում նախընտրական կրքերը թեժացել են․ ում են սատարում դդմաշենցիները (տեսանյութ)

Քաղաքական

Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքում հոկտեմբերի 21-ին կայանալիք համայնքի ղեկավարի հերթական ընտրություններում կմրցակցեն երկու թեկնածու՝ համայնքի գործող ղեկավար Ավետիս Ավետիսյանը և «Սևան Ազգային պարկ»-ի տեսուչ Սերգեյ Սերգոյանը:

Սովորաբար, ընտրություններն այս համայնքում անցնում են ակտիվ։ Բնակիչները մեծ ոգևորությամբ են սպասում համայնքի ղեկավարի ընտրություններին, մեծ հույսեր ու ակնկալիքներ ունեն, որ համայնքի կյանքում էլ դրական փոփոխություններ կլինեն։

Նախընտրական թեժ շրջանում խոսակցություններ են տարածվել, թե իբր «Սևան հոգեբուժարան»-ի տնօրեն Գագիկ Կարապետյանը սատարում է Սերգեյ Սերգոյանին և ուղղորդում բնակիչներին։ Սակայն մեզ հետ զրույցում համայնքի բնակիչները հավաստիացրին՝ դրանք իրականությանը չհամապատասխանող բամբասանքներ են, իսկ Կարապետյանի արած գործերն՝ անուրանալի։ Նրանք նշեցին հատկապես դպրոցի ու պոլիկլինիկայի վերանորոգումը, որն իրականացվել է հենց Կարապետյանի նախաձեռնությամբ:

«Սերգեյը երիտասարդ, շնորհքով տղա է, մեր գյուղի զավակը, շատ կուզենք, որ հենց ինքը ղեկավարի մեր համայնքը, համոզված ենք՝ բոլոր խնդիրները կլուծի։ Թաղամասեր կա՝ գազ չկա, 500 000 մուծում են ուզում անենք, բայց մեզ որտեղի՞ց։ Խմելու, ոռոգման ջրի խնդիր ունի գյուղը, օրերով ջուր չենք ունենում, էս ո՞ր թիվն է։ Գյուղում չկա արարողությունների սրահ, երեխաների և մեծահասակների համար ժամանցի վայրեր, մշակույթի տուն, գյուղմթերքի մշակման արտադրամաս, անհրաժեշտ գուղտեխնիկա չունենք, որոշ ճանապարհներ քանդված են, կամուրջն է անմխիթար վիճակում։ Կան անապահով ընտանիքներ, որոնց օգնություն չի ցուցաբերվում, ընդհակառակը՝ օգնությունը տրվում է նրանց, ովքեր դրա կարիքը չունեն։ Երիտասարդ կադրերի համար աշխատատեղեր չկան, դիպլոմներ ունեն երեխեքը, բայց գործազուրկ են։ Գյուղը մի քանիսի համար չէ»,- մեզ հետ զրույցում իրենց դժգոհությունն են հայտնում բնակիչները. ոմանք տեսախցիկի առաջ, ոմանք էլ՝ տեսախցիկից այն կողմ:

Նկատենք, որ գյուղամիջի ճանապարհների որոշ հատվածներ քարուքանդ են եղած։ Անմխիթար վիճակում է հատկապես գյուղի երկու մասերը միմյանց կապող կամուրջը, էլ չենք խոսում ինչպես կամրջի, այնպես էլ համայնքի որոշ հատվածներում հանդիպած աղբակույտերի մասին, ինչին ականատես եղանք։ 

Ըստ մեր տեղեկությունների՝ գործող գյուղապետ Ավետիս Ավետիսյանն անդամակցել է ՀՀՇ, ՀՀԿ, ԲՀԿ կուսակցություններին, հիմա էլ հեռահար նպատակներ ունի՝ անդամակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Թե ինչով է պայմանավորված մի կուսակցությունից մյուսը գնալու հաճախականությունն ու համայնքապետի այս սովորությունը, փորձեցինք պարզել հենց Ավետիսյանից, սակայն վերջինս հերքեց մեր հիմնավոր տեղեկությունները՝ փորձելով համոզել, որ ինքը որևէ կուսակցության մեջ չի եղել։ Ի դեպ, ինչպես ընդունված է պաշտոններ զբաղեցնող մարդկանց մոտ, այստեղ ևս, համայնքապետը «յուղոտ պաշտոնների է նստեցրել» իր ծանոթ-բարեկամներին։ Մասնավորապես, մանկապարտեզի վարիչ է նշանակել իր հարսին։ 

«Ես 8 տարի աշխատել եմ, եթե կցանկանան իմ աշխատանքը շարունակեմ, ուրեմն կշարունակեմ, եթե ոչ՝ ապա բոլորին էլ շնորհակալ եմ։ Դա բնակիչների խնդիրն է։ Ես ոչ մի կուսակցություն չեմ փոխել, ոչ մի կուսակցության անդամ չեմ, առայժմ չեմ անդամակցում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը»,- մեզ հետ զրույցում ասաց Դդմաշենի համայնքապետ Ավետիս Ավետիսյանը։

Անդրադառնալով դիտարկմանը՝ ինչպես է ստացվել, որ մանկապարտեզում իր ծանոթ-բարեկամներին է տեղավորել աշխատանքի, Ավետիսյանը փորձեց արդարանալ․ «Մանկապարտեզում իմ հարսն է աշխատում, իրեն նշանակել եմ, որպեսզի մի հատ չարաշահում տեղի չունենա։ Մասնագետներ չունենք, որ կարողանան աշխատել»,- նշեց համայնքապետը։ 

Խոսելով այն մասին, թե ինչ դերակատարում ունի ընտրություններում «Սևան հոգեբուժարան»-ի տնօրեն Գագիկ Կարապետյանը, ում անունը շոշափվում է ուղղորդումների մեջ, Ավետիսյանը պատասխանեց․ «Էնի սաղ ընտրություններին ունեցել ա, հիմա էլ ունի, հիմնական ղեկավարն ինքն ա։ Ինքը ընդհանրապես մասնակցում է ընտրություններին։ Ես 8 տարի է աշխատում եմ, չգիտեմ՝ ինքը ինչ գործունեություն է ծավալել գյուղում։ Իմ օրոք ոչ մեկ ոչ մի բան չի արել էս գյուղի համար, ոչ էլ կարեցել են, որ անեն»,- ասաց Ավետիսյանը:

Ստեղծված իրավիճակի շուրջ պարզաբանում ստանալու համար կապ հաստատեցինք նաև «Սևան հոգեբուժարան»-ի տնօրեն Գագիկ Կարապետյանի հետ: Վերջինս զարմացավ, թե առհասարակ ինչու է իր անունը շոշափվում, իսկ գյուղի համար արված գործերի մասին ասաց՝ հետաքրքրվենք բնակիչներից:

«Ես երկու տարի է՝ ինչ աշխատում եմ այստեղ, բայց մեր հին աշխատակիցներից լսել եմ, որ Գագիկ Կարապետյանն է վերանորոգել պոլիկլինիկան»,- մեզ հետ զրույցում ասաց Դդմաշենի պոլիկլինիկայի ամբուլատորիայի տնօրեն Կարինե Գևորգյանը:

Ստացվում է՝ գյուղապետը նշում է՝ Գագիկ Կարապետյանը ոչինչ չի արել գյուղի համար, այնինչ՝ հակառակն են փաստում մեր զրուցակիցները:

Մենք զրուցեցինք նաև Դդմաշեն համայնքի ղեկավարի մյուս թեկնածուի՝ Սերգեյ Սերգոյանի հետ: Թեև վերջինս չցանկացավ որևէ մեկնաբանություն տալ, սակայն անհիմն որակեց  խոսակցությունները, թե ինքը դաշնակցական է՝ հավաստիացնելով, որ որևէ կուսակցության չի անդամակցում:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Տնային կալանքից՝ հիվանդանոց․ ի՞նչ են հայտնել Բոլսոնարուի բժիշկներըՀՀ վարչապետի և Երևանի քաղաքապետի արձագանքը ՔՊ նիստում վիճելու վերաբերյալ լուրերինԲրազիլիայի նախկին նախագահ Բոլսոնարուին կրկին հոսպիտալացրել ենԱրհեստական բանականության մրցավազքը հասել է Ուլսան․ ի՞նչ է կառուցում Հարավային ԿորեանԹրամփը Սթիվեն Միլլերին առաջարկել է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնինՆավթը, գազն ու ածուխը դուրս են մնացել նախագծից․ Անթալիայում բանակցությունները երկարաձգվել ենՇվեյցարիայում շուրջ 40 հազար մարդ բողոքի է դուրս եկել ռազմական ծախսերի ավելացման դեմԳարեգին Նժդեհի հրապարակում բախվել են «BMW X5»-ը, «Mercedes»-ները և 2 տրոլեյբուս․ կան վիրավորներԱնօդաչուների հարձակման ժամանակ «Պուլկովոն» անցել է թռիչքների հատուկ կարգիThe Times․ Բրիտանիայի վարչապետը ցանկանում է երկիրը վերադարձնել Եվրամիություն6,7 մագնիտուդով երկրաշարժ Պերուում․ վնասվել են տներ, քարաթափումներ կան ճանապարհներինԱրշակունյաց պողոտայում մեքենայից գողացել են 1,5 մլն դրամ և մոնիտոր. 61-ամյա կասկածյալը ձերբակալվել էՄեկ շաբաթում վեց նավթատար հարձակման է ենթարկվել Հորմուզի շրջանումՀեգսեթի գաղտնի հուշագիրը․ ԱՄՆ-ը սահմանափակում է Կանադայի հետ ռազմական կապերըԵրևանում կայանված երկու ավտոմեքենա է այրվել․ «Opel Zafira»-ն մոխրացել էԱՄՆ-ը հերքել է Իրանի Քեշմ կղզուն նոր հարված հասցնելու մասին տեղեկությունըՈւկրաինայի շուրջ բանակցություններ․ ի՞նչ պայման է Փարիզը դնում Մոսկվայի առաջԱրտարժույթի փոխարժեքները Հայաստանում՝ այսօր Թրամփը պաշտոնից հեռացրել է Սպիտակ տան կիբեռանվտանգության ղեկավարինՀրդեհ Իրաքի էլեկտրակայանում․ առնվազն 4 զոհ և 30 վիրավորՇվեդիան Ռուսաստանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ Կիևի պայթյունի պատճառովԻնչպե՞ս կարող է վերաբացվել Հորմուզը․ Թեհրանը ներկայացրել է իր 48-ժամյա ծրագիրըՕրվա խորհուրդ. նոյեմբերի 21Թրամփը Լեհաստանում ռուսական հրթիռների հայտնվելը սխալ է անվանելԵրեք հրթիռ՝ Էր Ռիադի ուղղությամբ․ կոալիցիան հայտնել է դրանց խոցման մասինԶելենսկին խոստովանել է, որ Ուկրաինայի համար դժվար կլինի ձմռանըՀայաստանում քաղաքացիներն արդեն ստանում են նոր սերնդի կենսաչափական անձնագրերը․ ՆԳՆ ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորմուզի նեղուցում ամերիկյան անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասինԴեսպան Մկրտչյանը Մելանիա Թրամփի հրավերով ներկա է եղել նրա վավերագրական ֆիլմաշարի պրեմիերայինWP․ Հեգսեթը սահմանափակել է ԱՄՆ-ի և Կանադայի ռազմական համագործակցությունը«Զինվորականի պատիվը խայտառակ անողները դարձել են բանակի դեմքն ու հրաման տվողները»․ ԱբրահամյանԻրանը ԱՄՆ-ից խաղաղության հստակ առաջարկ է պահանջում՝ Հորմուզը բացելու համարԻնչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներինՄոլդովայի ընդդիմադիր գործիչը Սանդուին մեղադրել է ժողովրդավարությունը խաթարելու մեջՈւսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներումՍաքսը Աբու Դաբիի բանակցությունների գլխավոր խոչընդոտ է համարում ՆԱՏՕ-ի ընդլայնումըԿկուն կանչե՞ց. որտեղի՞ց են գալիս Փաշինյանի նյարդայնության գրգիռներըՓոքր և միջին ձեռնարկությունների զարգացման հիմնադրամ կստեղծվի. նախագիծ300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ընտանեկան բիզնեսիՆախկին մարզպետի եղբայրը՝ ծառայության պետ Փաշինյանը պատրաստվում է սահմանադրական փոփոխությունների համար հանրային «մեծ գրոհի».ՔՊ-ականները վերջին ու հուսահատ ճիգերն են գործադրում Ծառուկյանը ԱԱԾ պադվալում հումորներ է անում Ավետ Կոնջորյանի «հարցով» դիմել են ՔՊ վարչությանը. կուսակցությունից կհեռացնե՞նՔՊ-ում զոնդաժ է արվում․ ինչպես ծախել սահմանադրության նախագիծըԵվրոպական բանակցություններից դեպի Մոսկվա․ ինչո՞ւ Փաշինյանը Պուտինի հետ հանդիպումից առաջ փոխեց դեսպանինԹրամփը հրամայել է կապալառուներին համակարգել Կոնգրեսին ներկայացված տվյալներըՖրանսիան Աբու Դաբիի բանակցությունների համար նոր պահանջ է ներկայացրելՄելանյա Թրամփը հույս ունի, որ Ուկրաինայում հրադադար կհաստատվի մինչև Սուրբ Ծնունդ Ռուսաստանն առաջարկել է Իրանից տեղափոխել միջուկային վառելիքի մի մասը
Ամենադիտված