Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչում Կառավարությունն իր իսկ գրած ռազմավարության փոխարեն գիտությանը հերթական «փշրանքներն» է նետում Հայկական արտադրանքը՝ Մադրիդում․ Հայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ին Կապահովվի ինքնակամ կառույցների հաշվառման կարգավորումների լիարժեք և միասնական կիրառումը Արդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ Մեսսի Թուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. Ֆիդան ԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ Եվկուրով Կիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համար Թրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ ըմբշամարտի Մ-23 հավաքականների կազմերը ԱԱ-ում Հայաստանի զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել է Գերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարում 

Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա այլևս․ վարչապետի խորհրդական

Տնտեսություն

Հայաստանում հաստատված նոր իրողությունը տնտեսության զարգացման նոր հեռանկարներ է ստեղծել։ Արդեն լրանում է 2-րդ եռամսյակը և հասարակության սպասելիքները նոր իշխանությունից ավելի շոշափելի են դառնում հատկապես խոստացված տնտեսության աճի և ներդրումների հոսքի մասով։ Ինչպիսի՞ ազդեցություն է ունեցել հեղափոխությունը տնտեսության վրա, ինչքանո՞վ են արդարացվել հասարակության սպասելիքները: Այս և այլ հարցերի շուրջ ԼՈւՐԵՐ․com-ի թղթակիցը զրուցեց վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդական, տնտեսագետ Վարազդատ Կարապետյանի հետ։ 

-Պարո՛ն Կարապետյան, նոր իշխանությունն արդեն երկրորդ եռամսյակն է ամփոփում, տեսանելի ինչպիսի՞ արդյունքներ ունենք:

-Տնտեսության աճը հնարավոր չէ ապահովել 3 կամ 4 ամսվա ընթացքում, որովհետև մարդիկ, տնտեսության մեջ ակտիվ դերակատարները ժամանակ են պահանջումներդրումների մասին որոշում կայացնելու համար։ Որոշակի ժամանակահատված է պետք, որպեսզի մարդիկ կարողանան ծրագիր կազմել, շուկան ուսումնասիրել, աշխատուժի հնարավորությունները պարզել այդ տարածքում։ Երկրորդ հարցը՝ ներդրումներ անելուց հետո ևս ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի կարողանանք այսօր պլանավորվող ներդրումների արդյունքները տեսնել։ 1-2 ամսվա ընթացքում հնարավոր չէ՝ մարդիկ գային ու հարյուրավոր գործարաններ կառուցեին։ 

Ինչ վերաբերում է վիճակագրությանը՝ այդ տվյալները չեն բնորոշում այդ պահին դասավորվող տնտեսական իրավիճակը. դրանք նախկինում ձևավորված, նախկինում կայացրած որոշումների հետևանքն են, որը մենք էլի տեսնում ենք որոշակի ժամանակահատվածում։ Կարծում եմ՝ տնտեսության զարգացման համար շատ կարևոր նախապայման է լավատեսությունը։ Այսօր սփյուռքից բազմաթիվ մարդիկ ցանկանում են մեծ ու փոքր հիմնարկներ հիմնել Հայաստանում, և երբ որ ասում ենք սփյուռք՝ ի նկատի չունենք միայն մարդկանց, ում նախնիները հարյուր տարի առաջ են Հայաստանը լքել։ Նրանք նաև այն մարդիկ են, ում ծնողները, հարազատները դեռ Հայաստանում են։

Ես այսօր Սևանում կենտրոնական փողոցով քայլում էի․ տասնյակ նոր ներդրումներ կան։ Ձեռնարկությունները կառուցում են նոր խանութներ, հյուրանոցներ ։ Արդյունքները, իհարկե, այս տարի չենք տեսնի։ Բայց մեկ տարի հետո նոր քսան փոքր և միջին ձեռնարկություն կաշխատի Սևանում, որը և՛ երկրում ստեղծված լավատեսական մթնոլորտի, և՛ հանրապետական ու տեղական իշխանությունների պատասխանատու աշխատանքի արդյունք է։ Մեկ փողոց են վերանորոգել, տասնյակ տներ արդեն վերանորոգվում են։ Գործը գործ է բերում։

-Չնայած լավատեսական տրամադրությանը՝ մարդիկ բողոքում են թանկացումներից, մասնավորապես, մթերքների։ Այդ թանկացումները ինչի՞ հետևանք են։

-Պետք է յուրաքանչյուր ապրանք առանձին դիտարկենք և հասկանանք՝ ինչո՞ւ է այդ ապրանքը թանկացել։ Օրինակ՝ լոլիկի թանկացման պատճառը հիմնականում ջերմոցային տնտեսություններն են․ քանակով 3 անգամ ավելի շատ ենք արտադրել, որն արտահանվել է, իսկ բաց դաշտում մարդիկ լոլիկ չեն արտադրել։ Դա պայմանավորված է և՛ ջերմաստիճանի շատ բարձր լինելով՝ հունիս ամսվա ընթացքում, և՛ որոշակի հիվանդության հետ։ Այսինքն՝ բաց դաշտում չենք ունեցել լոլիկ, որը սեզոնին գին էր նվազեցնում։ Երկրի ներսում արտադրվածը պետք է առանձին ուսումնասիրենք, հասկանանք՝ որն է թանկացման պատճառը։ Պետք է համեմատական անցկացնել միջազգային շուկաների և Հայաստանի շուկաների միջև։ Անհրաժեշտ է հասկանալ՝ արդյո՞ք հայաստանյան շուկաներում չկա մոնոպոլ ճնշում. սա շատ կարևոր ուսումնասիրություն է պահանջում, որը մենաշնորհների դեմ պայքարի համապատասխան մարմնների ուշադրության կենտրոնում պետք է լինի։

-Նոր իշխանության պայքարը կոռուպցիայի դեմ ինչպիսի՞ անդրադարձ է ունեցել տնտեսության վրա:

-Միանշանակ կարող ենք պնդել, որ Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա այլևս։ Կան առանձին դեպքեր, կարող  է լինեն նախկինից մնացած պայմանավորվածություններ, որոնք, կարծում եմ՝ ժամանակի ընթացքում կվերացվեն։ Կարևոր է, որ գործարարները ներդրումային որոշում կայացնելիս կոռուպցիան այլևս հաշվի չեն առնում որպես իրենց գործունեության սահամանափակում, որպես հնարավոր վճար կամ ծախս։ Մենք ծախսերի տեսակներից մեկը բացառել ենք բիզնեսի համար, որի անունը կոռուպցիա է։ Կոռուպցիան մասամբ նաև անարդյուանվետ հարկային օրենսդրության հետևանք է․ գործարարը, հարկային տեսուչը կարղացել են գալ համաձայնության՝ ի վնաս պետական բյուջեի։ Մենք պետք է հարկային օրենսդրությունը ձևափոխենք։ Մեր գերխնդիրն այս պահին ոչ թե գումարների վերադարձն է, այլ, որ բոլորն այսուհետ հավասար պայմաններ ունենան Հայաստանում բիզնեսով զբաղվելու համար, և գործարար դաշտը ազատ հնարավորություններ ընձեռի Հայաստանի բոլոր քաղաքացիների համար։

-Նոր իշխանությունը կարո՞ղ է տնտեսությունը զերծ պահել ցնցումներից պետական պարտքի մարման ժամանակ

- Հաստատ կարող ենք ասել, որ մեր երկրի տնտեսությունն աճում է։ Մենք բյուջետային գործընթացում և պլանավորման մեջ հաշվի ենք առնել տնտեսական աճ վատատեսական սցենարով․իրական աճն անհամեմատ բարձր է, այսինքն՝  վտանգ, որ մենք երբևէ կկանգնենք փաստի առաջ և չենք կարողանա արտաքին պարտքը փակել՝ բացառվում է։

Արմինե Արմենակյան

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԿառավարությունն իր իսկ գրած ռազմավարության փոխարեն գիտությանը հերթական «փշրանքներն» է նետումՀայկական արտադրանքը՝ Մադրիդում․ Հայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ինԿապահովվի ինքնակամ կառույցների հաշվառման կարգավորումների լիարժեք և միասնական կիրառումըԱրդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ ՄեսսիԹուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. ՖիդանԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ ԵվկուրովԿիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համարԹրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ ըմբշամարտի Մ-23 հավաքականների կազմերը ԱԱ-ումՀայաստանի զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել էԳերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարումՌուսաստանը համաձայն է Ռուբիոյի՝ Ուկրաինայում կարգավորման հեռանկարների գնահատականի հետ. Պեսկով Ոսկե մեդալ՝ ԱՊՀ երկրների Դելֆյան խաղերիցԵրևանում «BENTLEY»-ով հայտնաբերվել և ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ մեքենայի մեջ եղել է «Մակարով» տիպի ատրճանակԹրամփի վարչակազմը դադարեցրել է Microsoft-ի մասնակցությունը գրին քարտերի տրամադրման ծրագրին ՀՀ դեսպանն ու Ֆրանս-Հայկական առևտրաարդյունաբերական պալատի նախագահը քննարկել են արտահանման խթանումըFirebird AI-ն հերքել է ընկերության տվյալների կենտրոնի վերաբերյալ ՌԴ պաշտոնյայի պնդումներըՀԷՑ-ը պատրաստվում է ընդլայնել համագործակցությունը բանկային ոլորտի հետՄադուրոյին և նրա կնոջը մեղադրել են խոշտանգումներ իրականացնելու նպատակով դավադրության մեջՈստիկանության ստուգումների արդյունքում բաժին է ներկայացվել 77 անձԹրամփը խոստացել է մինչև նոյեմբերի 3-ը չհարձակվել Իրանի վրաՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 8-ինԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԹուրք-վրացական սահմանի մոտ գտնվող մայրուղում սողանք է տեղի ունեցել․ մեկ մարդ է զոհվել, վնասվել է ութ բեռնատարԴսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվիԳորիսում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները. Տոկաևը՝ «Թրամփի ուղու» մասին (տեսանյութ) Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոնՈղբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվելՍիրիան կարող է զորք ուղարկել Եմեն, ՆԱՏՕ-ն՝ փակել Ռուսաստանի ելքը Բալթիկ ծովՀարավային Կորեան Ուկրաինայից հետ է կանչել դեսպանին՝ ռազմագերիների շուրջ սկանդալի պատճառովԸնդդիմությունը նոր հարցման մեջ Իսրայելում ընտրություններից առաջ շրջանցել է Նեթանյահուի դաշինքին Էս ամենը ողբերգական հետևանք կարող էր ունենալ․ Փաշինյանի շանտաժն իր արդյունքը տալիս է․ՎարդանյանԴատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքըՊուտինը մեկնել է Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին Բացահայտվել է հանքարդյունահանման ապօրինի դեպքԵրևանն ու Լայպցիգը հռչակվել են քույր քաղաքներՀայաստանի տաղավարը՝ ԱՊՀ պետությունների մշակույթի և ազգային ուտեստների փառատոնին (տեսանյութ) Ինչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ադրբեջանի նարատիվների աջակիցներՄեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցության ձգտել Չարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՓոփոխություններով զգալիորեն կբարձրացվի քննության արդյունավետությունը․ ՔԿ ղեկավարԴանիան առանց մարդկանց համաձայնության դիպֆեյքերի տարածման դեմ օրենք է մշակում Լիտվան կառաջարկի ԵՄ-ին արգելել ռուսական հացահատիկի տարանցումըԻրանը մտադիր է քննարկել էներգետիկ համագործակցությունը ԱՊՀ գագաթնաժողովումՓաշինյանը կհանդիպի Ալիևին և Պուտինին. ՌԴ ՊՆ-ն հայտնել է Խարկովի ևս մեկ բնակավայրի գրավման մասինԱՄՆ-ի առաջարկը Թեհրանի սեղանին է․ Արաղչին մանրամասներ է հայտնել Ուկրաինական կարգավորման գործընթացը փակուղու մեջ է․ ՌուբիոԿաշպիրովսկու մարմինը կարող են Ուկրաինա հասցնել ԵՄ երկրների տարածքով. Shot
Ամենադիտված