Կրակոցներ Գլենդելի հայկական ռեստորանի մոտ. կա զոհ և վիրավոր (տեսանյութ)
ՏեսանյութերԱՄՆ Գլենդել քաղաքի հայկական «Արարատ» ռեստորանի մոտ շաբաթ օրը՝ հոկտեմբերի 13-ին, կրակոցներ են հնչել: Ըստ KTLA-ի` կրակոցների հետևանքով զոհվել է 1 անձ, ևս 1-ը՝ վիրավորվել։
Ոստիկանությունը հայտնել է, որ կրակոցների հետևանքով 40-50 տարեկան մեկ մարդ զոհվել է: Ոստիկանությունը հարցաքննում է միջադեպին ականատես եղած բազմաթիվ մարդկանց հետ, ովքեր հավաքված են եղել բանկետի մասնակցելու համար:
Գլենդելի ոստիկանության սերժանտ Դեն Սաթլզը հայտնել է, որ բանկետին մասնակցել է նվազագույնը 100 մարդ: «Հետևաբար, մեզ ծանր աշխատանք է սպասվում, քանի որ մենք պետք է զրուցենք նրանցից յուրաքանչյուրի հետ»,- ասել է նա:
Նա նաև հայտնել է, որ կրակոցներ արձակած անձը մոխրագույն մեքենայով փախուստի է դիմել: Այլ տվյալներ նրա մասին չկան:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)