Ինչպե՞ս կընդունեն սյունեցիները երևանցի մարզպետին (տեսանյութ)
Քաղաքական«Ես մեկնելու եմ Սյունիքի մարզ և կարծում եմ՝ տևական ժամանակ այնտեղ կմնամ»։
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանը։
Դիտարկմանը՝ մտավախություն չունի՞, որ սյունեցիները լավ չեն ընդունի երևանցուն, Պողոսյանը պատասխանեց. «Պետք չէ տարանջատել սյունեցի, երևանցի, ճապոնացի։ Կարծում եմ՝ լավ կընդունեն»,֊ասաց Պողոսյանը։
Նա նշեց՝ մեծ պատասխանատվությամբ է ստանձնել պաշտոնը. «Ինձանից կախված, իմ հնարավորությունների սահմանում, անելու եմ ամեն բան, որ Նոր Հայաստանն էլ ավելի ամրապնդվի, ես Նոր Հայաստանի կողմնակից եմ»,-ասաց նորանշանակ մարզպետը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)