Արարատ Միրզոյանը հանդիպում է խորհրդարանական խմբակցությունների հետ
Քաղաքական
Քիչ առաջ մեկնարկել է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հանդիպումը Հանրապետական խմբակցության պատգամավորների հետ։ Այն տեղի է ունենում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի աշխատասենյակում։ Նրանք քննարկելու են ընտրական օրենսգրքի փոփոխությունները։
Նշենք, որ հանդիպմանը ներկա է նաև Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը։
Հանդիպումն ընթանում է փակ դռների ետևում։ ՀՀԿ պատգամավորների հետ հանդիպումից հետո Միրզոյանը կհանդիպի նաև ՀՅԴ և «Ծառուկյան» խմբակցությունների պատգամավորների հետ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)