Մեր հեղափոխությունը հաջողություն չունենալու տարբերակ չունի. Փաշինյանը՝ Արմավիրի քաղաքապետի թեկնածուի նախընտրական հանրահավաքին (տեսանյութ)
ՏեսանյութերՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի մեջ մտնող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանն Արմավիր քաղաքի կենտրոնական հրապարակում մասնակցեց Արմավիրի քաղաքապետի թեկնածու՝ «Իմ քայլը» դաշինքը ներկայացնող Դավիթ Խուդաթյանի նախընտրական հանրահավաքին: Նա առանձնացրեց հոկտեմբերի 21-ին կայանալիք այդ ընտրություններն այն առումով, դրանք առաջինն են լինելու Արմավիրում՝ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո:
«Ուրախ եմ, որ ձեզ տեսնում եմ ուրախ և հաղթանակած աչքերով, ազատ և հպարտ քաղաքացու հայացքով»,- ասաց Փաշինյանը՝ արձանագրելով, որ այսուհետ Հայաստանում տեղի ունենալիք բոլոր ընտրություններում հաղթողը մի սուբյեկտ է լինելու. «Հաղթողը լինելու եք դուք՝ ընտրողներդ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներդ: Դուք հաղթելու եք միշտ և բոլոր ընտրություններում, որովհետև սրանից հետո ձեր տված ոչ մի ձայն չի կեղծվելու, որևէ մեկը չի համարձակվելու գողանալ ձեր քվեն, որևէ մեկը չի համարձակվելու գողանալ ձեր իշխանությունը, որևէ մեկը կասկածի տակ չի դնելու, թե ովքեր են Հայաստանի Հանրապետությունում իշխանության բարձրագույն կրողները»:
Մանրամասները՝ «Առաջին լրատվական»-ի տեսանյութում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)