Երևանի քաղաքապետարանը ազատամարտիկին վտարում է հանրակացարանային սենյակից (տեսանյութ)
ՏեսանյութերHraparak.am-ը գրում է․
Նոր Նորքի 2-րդ զանգվածի հանրակացարանային սենյակներից մեկում արդեն 2 տարի է՝ ապրում է ազատամարտիկ Գրիգոր Գեւորգյանը՝ (Մախնո) կնոջ հետ։ Սակայն նրանք այժմ կանգնած են անօթեւան դառնալու խնդրի առջեւ։ Բանն այն է, որ Երեւանի քաղաքապետարանը դեռ նախորդ քաղաքային իշխանության ժամանակ մշտապես կոչ է արել նրանց լքել սենյակը, քանի որ դա համարվում է Երեւան համայնքի սեփականությունը։ Սակայն ընտանիքը գնալու տեղ չունի, նրանց մոտ կասկածներ կան, որ ցանկանում են իրենց հանել, որպեսզի սենյակը վաճառեն մեկ այլ մարդու։
«Քաղաքապետարանից թուղթ են ուղարկել Նոր Նորքի մեր թաղայինին, որ գան, ինձ հանեն տնից։ Քանի որ նրանք ժամանակ էին տվել մինչեւ հոկտեմբերի 24-ը, բայց ես ընդհանրապես տեղ չունեմ ապրելու։ Բնակարանը ընդհանրապես եղել է դատարկ 4 տարի, ոչ ոք չի բնակվել, ես էլ որպես ազատամարտիկ ապրել եմ նկուղներում, իմացել եմ, որ էդ բնակարանը ազատ ա, եկել եմ, մտել եմ ու ես ջուր, լույս, սաղ մուծում եմ»,- նշեց ազատամարտիկը։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում;
Տեսանյութը՝ Hraparak.am-ի։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)